Շրեկը և Ամանորը
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Շրեկը և Ամանորը անգլ.՝ Shrek the Halls | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ և հեռուստաֆիլմ |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ, սուրբծննդյան ֆիլմ, ֆիլմ-հեքիաթ և հեռուստակատակերգություն |
Հորինված երկիր | Shrek universe? |
Ռեժիսոր | Գերի Թրուսդեյլ |
Սցենարիստ | Գերի Թրուսդեյլ |
Հնչյունավորում | Մայք Մայերս[1], Էդի Մերֆի, Քեմերոն Դիաս և Անտոնիո Բանդերաս |
Երաժշտություն | Գարի Գրեգսոն-Ուիլյամս |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | DreamWorks |
Դիստրիբյուտոր | NBCUniversal Syndication Studios |
Տևողություն | 27 րոպե |
Պրիկվել | Շրեկ 4-D |
Սիկվել | Հավերժ Շրեկ |
Թվական | 2007 |
dreamworksanimation.com/tv/shrek/ |
Շրեկը և Ամանորը (անգլ.՝ Shrek The Halls), կարճրամետրաժ անիմացիոն ֆիլմ՝ ստեղծված 2007 թվականին՝ Սուրբ Ծնունդից առաջ։ Այս սերիան անսպասելի էր։ Պաշտոնական ցուցադրությունը հեռուստատեսությամբ տեղի է ունեցել 2007 թվականի նոյեմբերի 27-ին ABC հեռուստաաիլքով։ Ֆիլմում պատմվում է այն մասին, թե ինչպես է Շրեկը փորձում իր ընտանիքի համար իսկական Սուրբ Ծնունդ կազմակերպել։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավանակը Շրեկին համոզում է Սուրբ Ծնունդը դիմավորել իր ընտանիքի հետ։ Բայց Շրեկը նույնիսկ չգիտի, թե ինչ է Սուրբ Ծնունդը։ Այդ պատճառով էլ գնում է գրախանութ, որը գտնվում էր սարի վրա։ Շրեկը գնում է «Սուրբ Ծննդյան մասին չիմացողներ համար» գիրքը և այն ընթերցելուց հետո իր տունը զարդարում է դրասանգներով և լապտերներով։ Այժմ Շրեկը կարող է տոնել Սուրբ Ծնունդը իր ընտանիքի հետ։ Սակայն պարզվում է, որ ավանակն իր ողջ «ընտանիքին» (Շրեկի ընկերներին ու իր ընտանիքի անդամներին) հրավիրել է տոնելու Սուրբ Ծնունդը։ Չնայած դրան՝ Շրեկը հետևում է գրքի «քայլ 4-ին», այսինքն՝ պատմել Սուրբ Ծննդյան պատմություն։ Նրա պատմելու ընթացքում միջամտում են նրա ընկերները, որոնցից յուրաքանչյուրը պատմում է այդ պատմության իր տարբերակը։ Ավանակը պատմում է, թե ինչպես է ինքը համտեսել Սանտայի վաֆլե հսկայական արձանը (թեև հետո պարզվում է, որ նա լիզել է Շրեկի ոտքը)։ Կատուն իր պատմության վերջում սկսում է խաղալ Սանտա Կլաուսի գլխարկից կախված զանգի հետ։ Պրյանյան պատմում է, որ Սանտան կերել է իր ընկերուհի Սյուզիին (այդ պատճառով էլ նա վախենում է Սանտայից)։
Ավանակը վերցնում է Շրեկի գիրքը, և դրան հետևած կռվի պատճառով ավերվում է Շրեկի տունը։ Սուրբ Ծննդյան տրամադրությունը փչանում է, և Շրեկը վռնդում է իր ընկերներին։ Ֆիոնան հասնում է հեռացող ընկերների հետևից և պատմում, որ դա Շրեկի առաջին Սուրբ Ծնունդն է։ Ավանակը հասկանում է, որ ինքը շատ կոպիտ է վարվել և ներողություն է խնդրում Շրեկից։ Շրեկը նրան ներում է և պատմում մի նոր պատմություն, բայց ոչ թե Սանտա Կլաուսի, այլ Սանտա Շրեկի մասին։ Երեխաները քնում են, իսկ Շրեկն ու նրա ընկերները լսում են զանգերի ղողանջները և դուրս գալիս փողոց, որտեղ տեսնում են Սանտա Կլաուսին ու նրա եղջերուներին։ Ընկերներն ուրախ նայում են նրանց, իսկ Պրյանյան վախեցած փախչում է։
Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Donnas — «Christmas Wrapping»
- Carmen Carter — «Gonna Make You Sweat (Everybody Dance Now)»
- Santana — «Jingo (Gin Go La Ba)»
- Seals & Crofts — «Summer Breeze»
- Eels — «The Stars Shine In The Sky Tonight»
- Journey — «Don’t Stop Believing»
- The Waitresses — «Christmas Wrapping»
- FatBoy Slim — «Because We Can»
- Carl Orff — «Carmina Burana»
Դերերը հնչունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մայք Մայերս- Շրեկ
- Քեմերոն Դիազ - արքայադուստր Ֆիոնա
- Էդի Մերֆի - Ավանակ
- Անտոնիո Բանդերաս - կոշկավոր Կատու
- Կոնրադ Վերնոն-Պրյանյա
- Կոուդի Կամերոն- Պինոկիո/երեք խոզուկներ
- Սյուզան Ֆիտցեր- Սյուզի
- Քրիստոֆեր Նայթս - երեք կույր Մկներ
- Գարի Թրույզդել - Սանտա Կլաուս
- Արոն Ուորներ - Գայլ
- Մարիսա Ջերեթ Վինոկուր - գրախանութի աշխատող
- Մայլզ Քրիստաֆեր Բակշի - երեխա
- Նինա Զոի Բակշի - երեխա
- Դանթե Ջեյմս Հաուզեր - երեխա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Movie Database — 1990.
|