Շվից (Գերմաներեն արտասանություն՝ [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ʃviːts]]] (լսել); ֆր.՝ Schwytz; իտալ.՝ Svitto), քաղաք Շվեյցարիայում, նույնանուն կանտոնի մայրաքաղաքը, որի Bundesbriefmuseum թանգարանում է պահվում 1291 թվականի Դաշնային խարտիան՝ Bundesbrief-ը, պատմական փաստաթուղթ, որն սկիզբ է դրել Շվեյցարիայի Համադաշնության ստեղծմանը։ Քաղաքն զբաղեցնում է 53.2 քառակուսի կիլոմետր տարածք և 2017 թվականիդեկտեմբերի տվյալներով ուներ շուրջ 15 հազար բնակիչ։
Շվիցի մի ամբողջ շարք պատմամշակութային հուշարձաններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ Bundesbriefmuseum-ը, դոմինիկյան կույսերի St. Peter am Bach վանքը, միջնադարյան ու վաղ մոդեռն ոճի բոլոր կառույցները, մենաստանն ու մատուռը, Շվեյցարիայի պատմության ֆորումը, Ab Yberg im Grund, Bethlehem, Ceberg im Feldli, Grosshus, Immenfeld, Herrenhaus Waldegg, Hettlingerhäuser,Hofstatt Ital Reding շենքերը, կաթոլիկ ծխական սբ. Մարտին եկեղեցին, Palais Büeler պալատը, քաղաքային խորհրդի շենքը, Reding House-ը, Շվիցի պետական արխիվը, Köplihaus-ը... Քաղաքի հին թաղամասն ամբողջությամբ ներառված է Շվեյցարական ժառանգության գույքացուցակում[5]։
↑«Kantonsliste A-Objekte». KGS Inventar (German). Federal Office of Civil Protection. 2009. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)