Jump to content

Շվեյցարիայի առևտրային ծովային նավատորմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շվեյցարական «Villars» լաստանավը
Բազելի նավահանգիստ
Ռեյն նավն անցնում է Բազելով

Շվեյցարիայի առևտրային ծովային նավատորմ, դեպի ծով ելք չունեցող երկրի աշխարհում ամենամեծ առևտրային նավատորմը[1]Շվեյցարիայինն է։ Այն արտասովոր կերպով ունի քաղաքացիական նավարկության երկարատև ավանդույթ, ինչպես իր լճերում և գետերում, այնպես էլ բաց ծովերում[1]։

Շվեյցարիայի առևտրային նավատորմը հիմնադրվել է 1941 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ Շվեյցարիային հիմնական ապրանքներ մատակարարելու նպատակով[1]։

Շվեյցարիայի ներքին նավարկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազելի Հռենոսի նավահանգիստը միացնում է Շվեյցարիան Ռոտերդամի նավահանգստին և, հետևաբար, ծովային առևտրային ցանցին։ Շվեյցարիայի արդյունաբերությունը և առևտուրը հենվում են այս կապի վրա, որը դարեր շարունակ շահագործվել է շվեյցարական Ռայնի բեռնատարների կողմից, ապրանքների ներմուծման և արտահանման զգալի մասի համար։ Շվեյցարական լճերը, հատկապես Կոնստանցա, Մաջորե լիճը և Ժնևի լիճը, աշխարհի ամենաինտենսիվ նավարկվող լճերից են՝ հիմնականում հանգստի և զբոսաշրջային նպատակներով։

Շվեյցարական բաց ծովային նավատորմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին նավերը գնվել և շահագործվել են կառավարության կողմից՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կարևոր ռեսուրսների մատակարարումն ապահովելու նպատակով։ Պատերազմից հետո ի հայտ եկավ մասնավոր առևտրային նավատորմ, որը մասամբ ֆինանսավորվել է կառավարության կողմից, որը վճարում էր նավատորմի շահագործման համար մինչև 1953 թվականը, այդ թվում Migros Genossenschaftsbund Adele բեռնատար նավի համար, որը 1952 թվականի հուլիսի 15-ին Համբուրգում անվանակոչվել է Գոթլիբի կնոջ՝ Ադել Դութվեյլերի պատվին։ Նրա քույր Սունամելյա նավը շահագործման հանձնվեց մի քանի ամիս անց[2]։ 2010 թվականին 37 նավերից բաղկացած նավատորմը, որը կազմված էր զանգվածային փոխադրողներից, կոնտեյներային նավերից, բազմաֆունկցիոնալ բեռնատարներից և տանկերներից կրում էր Շվեյցարիայի դրոշը։ նանվատորմը ուներ մեկ միլիոն տոննա ընդհանուր քաշ և շահագործվում էր վեց նավագնացային ընկերությունների կողմից[3]։ 2022 թվականին նավատորմի նավերի թիվը կրճատվել էր մինչև 14 նավ՝ 2016 թվականի 49-ի համեմատ[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Jaberg, Samuel (2016 թ․ հունիսի 3). «Swiss Merchant Navy Celebrates 75th Anniversary». Swissinfo. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  2. «Euses Schiff» (PDF) (German). Brückenbauer. 1952 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Commercial ships on the Swiss Maritime Navigation Office website
  4. Grivat, Olivier (2023 թ․ ապրիլի 29). «Switzerland rescues its merchant fleet». Swissinfo. Վերցված է 2023 թ․ մայիսի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շվեյցարիայի առևտրային ծովային նավատորմ» հոդվածին։