Jump to content

Շվեյցարիայի ազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շվեյցարիայի ազգային օր

Ենթադասազգային տոն
ԱմսաթիվՕգոստոսի 1
Տոնվում է Շվեյցարիա
Հաստատված1994
Ի հիշատակFederal Charter of 1291?

Շվեյցարիայի ազգային օր (գերմ.՝ Schweizer Bundesfeiertag, ֆր.՝ Fête nationale suisse, իտալ.՝ Festa nazionale svizzera, ռետոռոմաներեն՝ Fiasta naziunala svizra), ազգային տոն Շվեյցարիայում։ Նշվում է օգոստոսի 1-ին։ Շվեյցարիայի Համադաշնության հիմնադրումն առաջին անգամ նշվել է 1891 թվականի օգոստոսի 1-ին, 1899 թվականից՝ ամեն տարի, իսկ որպես պաշտոնական տոն նշվում է 1994 թվականից[1]։ Որոշ քաղաքներում պաշտոնական արարողությունը տեղի է ունենում տոնի նախօրեին` հուլիսի 31-ին։

Էլիզաբեթ Կոպի ելույթը Շվիցում

Շվեյցարական ազգային առասպելի համաձայն 1291 թվականին Ֆիրվալդշտետ լճի ափին գտնվող Ռյուտլի բացատում հավաքվում են երեք կանտոնների` Շվիցի, Ուրի և Ունտերվալդենի ներկայացուցիչները և դաշինք են կնքում արտաքին հարձակումներից պաշտպանվելու համար։ Այս իրադարձությունը հիմք հանդիսացավ Շվեյցարիայի Համադաշնության կազմավորման համար։ Պաշտոնապես տոնը սահմանվել է 1891 թվականին, Շվեյցարիայի կազմավորման վեցհարյուրամյակի տարում։ Երկար ժամանակ օգոստոսի 1-ը կանտոնների մեծ մասում համարվում էր աշխատանքային օր։ 1993 թվականի սեպտեմբերի 26-ին կայացած հանրաքվեում ժողովրդական նախաձեռնությանը հավանություն տալուց հետո 1994 թվականից այն պաշտոնապես հայտարարվեց ոչ աշխատանքայի օր ամբողջ Շվեյցարիայի տարածքում[2]։

Տոնի ավանդույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնի օրը շատ մարդիկ իրենց տները զարդարում են դաշնային և մունիցիպալ դրոշներով։ Գանդոների մեծ մասում հասարակական շինությունների, փողոցների և հրապարակների զարդարման ավանդույթը օրինական պահանջ է։ Ամեն տարի երկրի նախագահը հանդիսավոր ելույթ է ունենում Ռյութլի բացատում[2]։ Մութն ընկնելուն պես փողոց են դուրս գալիս բազմաթիվ երեխաներ լապտերներով և հրավառության միջոցներով։ Իսկ բլուրների և լեռների գագաթներին կարելի է տեսնել մի քանի մետր բարձրությամբ կոնաձև խարույկներ։ Այս ավանդույթը սկիզբ է առնում միջնադարից, երբ երկիր տարածքային սահմանների երկայնքով բլուրների կատարներին կազմավորվում էր նմանատիպ համակարգ և խարույկները վառվում էին թշնամիների մոտենալիս[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «1891: Der 1. August wird zum Bundesfeiertag erklärt» [1891: August 1 is declared a federal holiday] (German). Swiss Pro Patria Foundation. Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 Национальный праздник. Статья с сайта swissworld.org
  3. 1 августа — Национальный праздник Швейцарии.(չաշխատող հղում) Статья с сайта povod.tut.by
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շվեյցարիայի ազգային օր» հոդվածին։