Jump to content

Շվեյցարական բորսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շվեյցարական բորսա
Изображение логотипа
Տեսակֆոնդային բորսա և կարգավորված շուկա
Հիմնադրված է1873
ՎայրZürich West
Երկիր Շվեյցարիա
Հասույթ506 մլն Fr (դեկտեմբերի 31, 2019)
Աշխատողների թիվ550 մարդ (դեկտեմբերի 31, 2019)
Մայր ընկերությունSIX Group?
Կայքsix-group.com/exchanges/ և six-group.com/en/site/exchanges.html(անգլ.)
 SIX Swiss Exchange Վիքիպահեստում

Շվեյցարական բորսա (Swiss Exchange, SWX), եվրոպական ամենախոշոր առևտրային հարթակներից մեկը, որտեղ առևտուրն իրականացվում է բաժնետոմսերով և ածանցյալ ֆինանսական գործիքներով։ Ձևավորվել է 1995 թվականին Ժնևի, Բազելի և Ցյուրիխի ֆոնդային բորսաների միաձուլման արդյունքում։ 1996 թվականից սկսած՝ բոլոր գործարքները կնքվում են էլեկտրոնային եղանակով։

Առաջին բորսան Շվեյցարիայում բացվել է 1850 թվականին, այնուհետև բորսաներ հիմնվեցին Ցյուրիխում` 1855 թվականին, Բազելում`1866 թվականին, Լոզանում`1873 թվականին, Բեռնում` 1884 թվականին և Սանկտ Գալլեն-ում` 1888 թվականին։ Սակայն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ երկրի բոլոր ֆոնդային բորսաները դադարեցրեցին իրենց գործունեությունը, բացառությամբ Ժնևում իրականացվող պարտատոմսերով առևտրի։

1920-ական թվականների ծաղկմանը հաջորդեց ֆինանսական ճգնաժամը, որի հետևանքներից մեկը դարձավ 1934 թվականին բանկերի մասին դաշնային օրենքի ընդունումը, որը բերեց Շվեյցարական ազգային բանկի և ֆինանսների նախարարության ազդեցության ուժեղացմանը՝ երկրի ֆինանսական համակարգի վրա։

1995 թվականին տեղի ունեցավ Ժնևի , Բազելի և Ցյուրիխի բորսաների միավորումը մեկ միասնական շվեյցարական բորսայի կազմում՝ SWX Swiss Exchange:

2007 թվականին շվեյցարական բորսան, գերմանականի հետ համատեղ, 2,8 միլիարդ դոլարով ձեռք բերեց ամերիկյան ISE օպցիոնների բորսան, ընդ որում շվեյցարական բորսան վճարել է գործարքի գումարի միայն 15 տոկոսը։

2008 թվականի սկզբին տեղի ունեցավ SWX Group, SIS Group և Telekurs Group-ի միացումը SIX Group AG հոլդինգին, որի պատճառն էր միջազգային ֆինանսական հարթակների միջև խիստ մրցակցությունը, ինչպես նաև տեխնիկական ենթակառուցվածքի նկատմամբ պահանջների բարձրացումը և ֆինսական շուկաների կարգավորման խստացումը։

2008 թվականի սեպտեմբերին SWX Swiss Exchange վերանվանվել է SIX Swiss Exchange.

Շվեյցարական բորսայի հիմանական իդեքսը SMI-ն է, որը ցույց է տալիս բորսայում ցուցակված 20 խոշորագույն ընկերությունների դրությունը։ Վերջիններիս բաժին է ընկնում բորսային կապիտալիզացիայի ավելի քան 85 տոկոսը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]