Jump to content

Շշի մեջ գտնված ձեռագիրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շշի մեջ գտնված ձեռագիրը
անգլ.՝ MS. Found in a Bottle
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք[1]
ՀեղինակԷդգար Ալլան Պո
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուամերիկյան անգլերեն և անգլերեն
Հրատարակվել է1833 և հոկտեմբերի 19, 1833
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/poe/manuskri/manuskri.html
 MS. Found in a Bottle

«Շշի մեջ գտնված ձեռագիրը» (անգլ.՝ MS. Found in a Bottle), Էդգար Պոյի արկածային ժանրի պատմվածքներից։ Պատմվածքում ներկայացված է հերոսի ծովային ճամփորդությունը՝ որը լի էր ծանր փորձություններով։ Նա ականատեսն է դառնում անհավանական իրադարձությունների։ Պատմվածքը ունի հաղորդագրության ձև, որը դրվել է շշի մեջ և ծով նետվել այն ժամանակ, երբ վրա էր հասնում նավի խորտակման աղետը։

«Շշի մեջ գտնված ձեռագիրը» մեկն է այն վեց պատմվածքներից, որը Էդգար Պոն ուղարկել էր Bre Saturday Visitaltimoer շաբաթաթերթի կազմակերպած գրական մրցույթին։ Համաձայն ժյուրիի որոշման՝ պատմվածքը ճանաչվում է հաղթող և հեղինակին բերում մրցանակ՝ 50 ամերիկյան դոլար[2]։ Պատմվածքը տպագրվում է Baltimore Saturday Visiter֊ի 1833 թվականնի օգոստոսի 19֊ի համարում։ Սա հեղինակաի գրական առաջին լուրջ փորձն էր, որը ստացավ քննադատական մեծ և դրական արձագանք, և որով էլ սկիզբ դրվեց մեծ նովելագրի[3] համաշխարհային փառքի ճանապարհը։

Կտավի հեղինակ՝ Հարրի Քլարք

Պատմվածքի հերոսը որոշում է հեռանալ իր ընտանիքից և հարազատ երկրից և առանց որևէ կոնկրետ նպստակի նա առևտրային նավով ուղևորվում է ճամփորդության Բատավիից (ներկայիս Ջակարտա քաղաքի հոլոնդական անվանումը) Զոնդյան կղզիներ։ Ճամփորդությունը սկսվելուց մի֊քանի օր հետո ծովում կսվում է ուժեղագույն սամում՝ մրրկահողմ, որի պատճառով նավի մաբողջ անձնակազմը, բացառությամբ պատմողից և ծեր շվեդացուց, մահանում են։ Մրրիկը աստիճանաբար հանգստանում է, և հրաշքով պահպանված նավը տանում մոտավորոպեսդեպի Հյուսիսային բևեռ։

Նավի վրա հայտնվելու հինգերորդ օրը՝ պարուրված մթով և սառնությամբ, հերոսը կրկին հայտնվում է փոթերկի կենտրոնում։ Նա հրաշքով է փրկվում։ Հենց այդ ժամանակ էլ նկատում է բարձրացող ալիքի վրա հսկա մի նավ՝ շատ վառ լուսավորված։ Իջնելով ներքև՝ հսկա նավը բախվում է հերոսի նավին։ Վեջինս էլ, հազիվ փրկվելով ալիքներից, հայտնվում է անծանոթ նավի տախտակամածին, և թաքնվում պահեստում։ Շուտով նա նակտում է, որ նավի ողջ անձնակազմը ծերունիներ են, որոնք չեն նկատում իրեն և թափառում են նավի վրա՝ խորոսուզված մտքերի մեջ։ Թաքնվել նրանցից անիմաստ է, քանի որ նրանք չեն ուղում նկատել իրեն։ Նավապետի նավախցում հերոսը գտնում է նրան պատկանող նամակներ և սկսկում է պահել օրագիր, որտեղ սկսում է մանրամասն նկարագրել իրադարձությունները։ Հետևոլով հոսանքին՝ նավը ամբողջ արագությամբ շարժվում է դեպի հարավ, հավանաբար դեպի Հարավային բևեռ։ Շուտով նավի աջ և ձախ հատվածներում բոլոր սառույցները հալվում են, և նավը հայտնվում է բաց տարածությունում, և ընկնելով հսկա ջրապտույտի մեջ, խորտակվում։

Այս ամբողջ պատմությունը ընթերցողը իմանում է այն ձեռագրից, որը պատմողը, ամենայն հավանականությամբ, նավի խորտակումից առաջ հասցնում է տեղադրել շշի մեջ և նետել ծովը։

Վերլուծություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեմատիկան և ոգեշնչման աղբյուրներ

«Շշի մեջ գտնված ձեռագիրը» պատմվածքով հեղինակաը առաջին անգամ իր ստեղծագործական պատմության մեջ անդրադարձ է կատարել ծովային թեմատիկային։ Արդյունքում նա հետագայում կվերադառնա այս թեմատիկային և կգրի մի շարք նոր նովելներ։ Բացի նրանից, որ այս թեման շատ նորոձև և ընդունված էր այն ժամանակավա գեղարվեստական գրականությունում, Էդգար Պոն իր վրա էր կրում մեջ եղբոր՝ Ուիլյամ Հենրրի Լեոնարդի ազդեցությունը, որը նավաստի էր և ամենայն մանրամասնությամբ պատմել էր հեղինակաին իր ծովային ճանապարհորդությունները[4]։

Պոյի կողմից չուսումնասիրված ծովային ճամփորդությունների մասին սյուժեները կարելի է գտնել բրիտանացի գրող, ռոմանտիզմի ներկյացուցիչ Սամուել Քոլրիջի «Ասք ծեր նավաստու մասին» ստեղծագործություններում[5]։ Ֆլոյդ Սթովելը այն կարծիքին էր, որ Պոն դժվար թե կարողանա գրել նավ֊ուրվականի մասին պատմվածք, որը դիմակայել էր կործոնմանը՝ մոռանալով «Ծեր նավաստու» մասին, որի նավը փոթորիկը տարավ Անտարկտիդա։ Սակայն Պոյի գրականությունը ուսումնասիրած գրականագետ Թոմաս Մեբետը (Томас Мэббот) այն կարծիքին է, որ Սամուել Քոլորիջի ստեղծագործությունը Պոյի համար, ամենայն հավանականությամբ, կհանդիսանա տեղեկատվության երկրորդային աղբյուր, և ոչ առաջնային[5]։

     Հոլանդական Արևելահնդկաստան և հարավարևելյան Ասիայի երկրներ      Բրիտանական Հնդկաստան      Արևմտյան Պապուա
«Թռչող հոլանդացի»։ Հեղինակ՝ Չարլզ Դիքս

Պոյի նովելում նկարագրված սև նավի և նրա անձնակազմի մասին պատմությունը ամենայն հավանականությամբ «Թռչող հոլանդացու» մասին բազմաթիվ պատմություններից մեկի արտացոլումն է։ Այն նավ֊ուրվական է, որը, համաձայն լեգենդի, 12֊րդ դարում թափառում էր արևելահնդկական[6] ծովի հատվածում։ Burton’s Gentleman’s Magazine 1839 թվականին հունիսին լույս տեսած համարում կա քննադատական հոդված Ֆրեդեիկ Մարիետի «Նավ֊ուրվական» վեպի վերաբերյալ, որը, ամենայն հավանականությամբ, դարձավ Էդգար Պոյի առաջին աշխատանքը «Բուրտոն» թերթում։ Հոդվածում ասվում է. «Թռչող հոլանդացու մասին հին լեգենդը հագեցած է այնպիսի հարուստ նյութով, որ նույնիսկ հարուստ երևակայություն ունեցող մարդը կնախանձեր»։ Վալտեր Սքոթը իր «Ռոկբի» պոեմում գրում է, որ «Թռչող հոլանդացու» մասին պատմությունը ֆանտաստիկայի ժանրից է։ Նա ներկայացնում է լեգենդի բովանդակությունը. համաձայն տարածված կարծիքի նավը մի ժամանակ բեռնված է եղել մեծաքանակ հարստությամբ։ Եվ մի օր նավի տախտակամածին սարսափելի չարագործություն է տեղի ունենում, որի պատճառով էլ նավի անձնակազմը անիծվում է. նրանք վարակվում են տարօրինակ հիվանդությամբ։ Նրանք սկսում են նավարկել աննպատակ, և նրանց հիվանդության պատճառով բոլոր նավահանգիստներում նրանց մուտքը արգելվում է։ Որպես պատիժ իրենց չարագործության՝ նավ֊ուրվականը դատապարտված է թափառել ծովերով, որտեղ նավաբեկություններ են տեղի ունենում։ Հանդիպել «Հոլանդացիներին» նավաստիներին համար վատագույն փորձությունն է համարվում[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://wolnelektury.pl/katalog/lektura/rekopis-znaleziony-w-butli/
  2. Thomas, Dwight & David K. Jackson. The Poe Log: A Documentary Life of Edgar Allan Poe, 1809–1849. — Boston: G. K. Hall & Co, 1987. — P. 132. — ISBN 0-8161-8734-7
  3. Peeples, Scott. Edgar Allan Poe Revisited. — New York: Twayne Publishers, 1998. — P. 46. — ISBN 0-8057-4572-6.
  4. Silverman, Kenneth. Edgar A. Poe: Mournful and Never-ending Remembrance. — Harper Perennial, 1991. — Vol. II. — P. 37. — ISBN 0-06-092331-8.
  5. 5,0 5,1 Poe, Edgar Allan. The Collected Works of Edgar Allan Poe / Mabbott, Thomas Olive. — Cambridge: The Belknap Press of Harvard University Press, 1978. — Vol. II. — P. 133. — 700 p.
  6. Goldhurst, W. Tales of the Human Condition // A companion to Poe studies / Carlson, Eric W. — Westport, Conn: Greenwood Press, 1996. — P. 119. — 604 p. — ISBN 0-313-26506-2.
  7. Poe, Edgar Allan. The Collected Works of Edgar Allan Poe / Mabbott, Thomas Olive. — Cambridge: The Belknap Press of Harvard University Press, 1978. — Vol. II. — P. 132. — 700 p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շշի մեջ գտնված ձեռագիրը» հոդվածին։