Շնորհալին (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շնորհալին
անգլ.՝ Gifted
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա
ԹեմաՕժտվածություն և Trachtenberg system?
Թվական2016 և հուլիսի 13, 2017[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄարկ Ուեբ[2]
ՊրոդյուսերAndy Cohen?
Սցենարի հեղինակTom Flynn?
ԴերակատարներՔրիս Էվանս, Մակքեննա Գրեյս, Լինդսի Դունկան, Օկտավիա Սպենսեր, Ջենի Սլեյթ[3], John M. Jackson?[3], Գլեն Պլամմեր[3], Ջոն Ֆին[3], Էլիզաբեթ Մարվել[3], Ջուլի Էն Էմերի[3], Քեյր Օ'Դոնել[3] և Պերսի Հայնս Ուայթ[3]
ՕպերատորՍտյուարտ Դրայբյորգ
ԵրաժշտությունՌոբ Սիմոնսեն
ՄոնտաժԲիլ Փենքոու
Պատմվածքի վայրՖլորիդա
ԿինոընկերությունFox Searchlight Pictures
Տևողություն101 րոպե
Բյուջե7 000 000 $[4]
Շահույթ43 046 590 $[5]
Պաշտոնական կայքէջ

«Շնորհալին» (անգլ.՝ Gifted), ռեժիսոր Մարկ Ուեբի ամերիկյան դրամատիկ ֆիլմը։ ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականի ապրիլի 7-ին[6], իսկ Ռուսաստանում՝ 2017 թվականի հունիսի 1-ին[7]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է յոթամյա շնորհալի մի աղջկա մասին, որի խնամակալությունը ստանձնելու համար պայքարում են մորեղբայրն ու տատը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Քրիս Էվանս Ֆրանկ Ադլեր Ֆրանկ Ադլեր
Մաքենա Գրեյս Մարի Ադլեր Մարի Ադլեր
լինդսի Դունկան Էվելին Ադլեր Էվելին Ադլեր
Ջենի Սլեյտ Բոնի Սթիվենսոն Բոնի Սթիվենսոն
Օկտավիա Սփենսեր Րոբերտա Թեյլոր Րոբերտա Թեյլոր
Գլեն Փլամեր Գրեգ Քալեն Գրեգ Քալեն
Ջոն Ֆին Օբրի Հայսմիթ Օբրի Հայսմիթ
Էլիզաբեթ Մարվել Գլորիյա Դեվիս Գլորիյա Դեվիս
Ջոան Քսիա Լիժուան Լիժուան
Էլիզաբեթ Մարվել Գլորիյա Դեվիս Գլորիյա Դեվիս
Ջուլի Էն Էմերի Փաթ Գոլդին Փաթ Գոլդին
Քեյլոր Օ’Դոննել Բրեդլի Փոլարդ Բրեդլի Փոլարդ

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի օգոստոսին հայտարարեցին, որ Ֆրենկ Ադլերի դերի համար ընտրվել է դերասան Քրիս Էվանսը[8]։ 2015 թվականի սեպտեմբերին դերասանական կազմին միացան Մաքենա Գրեյսը, Օկտավիա Սփենսերը, Լինդսի Դունքանը և Ջենի Սլեյթը[9][10]։ 2015 թվականի նոյեմբերին դերասանուհի Ջուլի Էն Էմերին միացավ ֆիլմին Փաթիե դերով[11]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հոկտեմբերին սկսվել են հիմնական նկարահանումները, որոնք ընթացել են Ջորջիա նահանգի Սավաննա և Թայբի-Այլենդ քաղաքներում[12]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը կինոքննադատների կողմից հիմնականում ստացել է դրական արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 70 % վարկանիշ՝ հիմնված 135 գրախոսությունների վրա՝ 6,3 միջին միավորով[13]։ Metacritic կայքում ֆիլմը գնահատվել է 100-ից 60 միավորով՝ հիմնված քննադատների 33 գրախոսությունների վրա, որը համապատասխանում է «խառը կամ միջին կարգավիճակին»[14]։ CinemaScore կայքում հանդիսատեսները գնահատել է A (A+-ից F գնահտաման սանդղակ)[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Release info(բազմ․) — 1990.
  2. Gifted(բազմ․) — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Velký dar (չեխերեն) — 2001.
  4. http://powergrid.thewrap.com/project/gifted
  5. Box Office Mojo — 1999.
  6. N'Duka, Amanda (2016 թ․ նոյեմբերի 1). «'Gifted' Trailer: Chris Evans Raising A Child Math Genius». Deadline.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
  7. Одарённая, 2017
  8. Jr, Mike Fleming (2015 թ․ օգոստոսի 17). «Marc Webb Sets Pic Pair: Chris Evans Set For 'Gifted'; Jeff Bridges, Rosamund Pike & Miles Teller Circle 'Only Living Boy'». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
  9. Busch, Anita (2015 թ․ սեպտեմբերի 8). «Octavia Spencer & 9-Year-Old McKenna Grace Join Marc Webb's 'Gifted'». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
  10. Kroll, Justin (2015 թ․ սեպտեմբերի 15). «Jenny Slate Joins Chris Evans in Marc Webb's 'Gifted' (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
  11. Jeff Sneider (2015 թ․ նոյեմբերի 5). «'Better Call Saul's' Julie Ann Emery Joins Chris Evans in Marc Webb's 'Gifted' (Exclusive)». TheWrap (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
  12. Jennifer Menster (2015 թ․ հոկտեմբերի 7). «Chris Evans, Octavia Spencer begin filming 'Gifted' on Tybee Island». savannahnow.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
  13. «Gifted» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
  14. «Gifted». Metacritic. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
  15. Brad Brevet (2017 թ․ ապրիլի 20). «'Fate of the Furious' Set to Repeat at #1 as Five New Releases Hit Theaters» (անգլերեն). Box Office Mojo. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.