Շիրին (աշուղ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիրին (այլ կիրառումներ)
Շիրին | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Հովհաննես Կարապետի Կարապետյան[1] |
Ծնվել է | հունիսի 11, 1827[1] Կողբ, Երևանի խանություն[1] |
Երկիր | ![]() |
Մահացել է | հուլիսի 30, 1857[2] (30 տարեկան) Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մասնագիտություն | աշուղ |
Շիրին, Հովհաննես Կարապետի Կարապետյան (հունիսի 11, 1827[1], Կողբ, Երևանի խանություն[1] - հուլիսի 30, 1857[2], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]), աշուղ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովհաննեսը երկու տարեկանում կուրացել է։ Աշակերտել է ալեքսանդրապոլցի աշուղ Բավեին, ապա Կարինում կատարելագործվել աշուղ Էսպիի մոտ և ստացել վարպետի կոչում։ Հիանալի ձայնի, սրտառուչ երգելու համար անվանվել է Շիրին (թուրքերեն՝ քաղցր)։ Ապրել և ստեղծագործել է Վաղարշապատում։
Մեզ են հասել Շիրինի չորս տասնյակ հայերեն և ավելի քան 100 թուրքերեն երգեր։ Առաջին երգերը տպագրվել են 1850 թվականին՝ Գաբրիել Պատկանյանի «Արարատ» թերթում, այնուհետև՝ «Բազմավեպում»։ 1856 թվականին լույս է տեսել Շիրինի երգերի առաջին ժողովածուն, 1891 թվականին՝ երկրորդը՝ «Նոր քնար» խորագրով։ Ստեղծագործել է աշուղական ամենաբարդ երգատեսակներով։
Շիրինի ստեղծագործությունները խոր հետք են թողել աշուղներ Նիրանիի, Սեյադի, Ջիվանու վրա, որոնք էլ երգեր են ձոնել նրան։
Պատմական առումով Շիրինի ստեղծագործությունը կապող օղակ է հայ աշուղական երգարվեստի զարգացման երկու ժամանակաշրջանների միջև՝ Սայաթ-Նովայից Ջիվանի։ Մեծ ժողովրդականություն են վայելում Շիրինի «Այգեպան», «Ակնարկյա», «Կորած յափնջին» երգերը[3][4]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տաղարան, Երևան, 1966։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լևոնյան Գ., Հայ աշուղներ, Ալեքսանդրապոլ, 1892։
- Մանուկյան Մ., Աշուղ Շիրինի երգերի մեղեդիները, ՊԲՀ, 1976, № 3:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիրին (աշուղ)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 516)։ ![]() |