Շիրին (աշուղ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիրին (այլ կիրառումներ)
Շիրին | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Հովհաննես Կարապետի Կարապետյան |
Ի ծնե անուն | Հովհաննես Կարապետի Կարապետյան |
Ծնվել է | հունիսի 11, 1827[1] |
Մահացել է | հուլիսի 30, 1857[1] (30 տարեկան) Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | աշուղ |
Շիրին, Հովհաննես Կարապետի Կարապետյան (1827, հունիսի 11, գյուղ Կողբ, Սուրմալուի գավառ - 1857, հուլիսի 30, Վաղարշապատ), աշուղ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովհաննեսը երկու տարեկանում կուրացել է։ Աշակերտել է ալեքսանդրապոլցի աշուղ Բավեին, ապա Կարինում կատարելագործվել աշուղ Էսպիի մոտ և ստացել վարպետի կոչում։ Հիանալի ձայնի, սրտառուչ երգելու համար անվանվել է Շիրին (թուրքերեն՝ քաղցր)։ Ապրել և ստեղծագործել է Վաղարշապատում։
Մեզ են հասել Շիրինի չորս տասնյակ հայերեն և ավելի քան 100 թուրքերեն երգեր։ Առաջին երգերը տպագրվել են 1850 թվականին՝ Գաբրիել Պատկանյանի «Արարատ» թերթում, այնուհետև՝ «Բազմավեպում»։ 1856 թվականին լույս է տեսել Շիրինի երգերի առաջին ժողովածուն, 1891 թվականին՝ երկրորդը՝ «Նոր քնար» խորագրով։ Ստեղծագործել է աշուղական ամենաբարդ երգատեսակներով։
Շիրինի ստեղծագործությունները խոր հետք են թողել աշուղներ Նիրանիի, Սեյադի, Ջիվանու վրա, որոնք էլ երգեր են ձոնել նրան։
Պատմական առումով Շիրինի ստեղծագործությունը կապող օղակ է հայ աշուղական երգարվեստի զարգացման երկու ժամանակաշրջանների միջև՝ Սայաթ-Նովայից Ջիվանի։ Մեծ ժողովրդականություն են վայելում Շիրինի «Այգեպան», «Ակնարկյա», «Կորած յափնջին» երգերը[2][3]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տաղարան, Երևան, 1966։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լևոնյան Գ., Հայ աշուղներ, Ալեքսանդրապոլ, 1892։
- Մանուկյան Մ., Աշուղ Շիրինի երգերի մեղեդիները, ՊԲՀ, 1976, № 3:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://armradioarchive.am/ar/JQKtxiR
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ Աշուղ Շիրինի մասին anunner.com կայքում
|