Շարտրի դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շարտրի դպրոց, միջնադարյան փիլիսոփայական դպրոց Շարտր քաղաքում (Ֆրանսիա), Արևմտյան Եվրոպայի գիտության և լուսավորության խոշոր կենտրոն։ Զգալի ազդեցություն է ունեցել եվրոպական փիլիսոփայական մտքի վրա՝ հատկապես իր ծաղկման շրջանում (11-12-րդ դարեր)։ Շարտրի դպրոցում ուսանել, դասավանդել և ստեղծագործել են տարբեր ազգերի փիլիսոփաներ և գիտնական վարդապետներ։ Նշանավոր ներկայացուցիչներն են Ֆուլբերը, Բեռնար Շարտրցին, Գիյոմ Կոնշացին, Հովհան Սոլսբերցին, Ադելարդ Բատացին, հայ իրականության մեջ հայտնի Ժիլբեր Պոոետացին և ուրիշներ։ Հիմնականում լինելով սխոլաստիկական փիլիդոփայության հետևորդներ՝ Շարտրի դպրոցի մտածողները հակադրվել են կաթոլիկ եկեղեցու պաշտոնականացրած, քարացած արիստոտելականությանը և հետևել Պլատոնի ուսմունքին։ Ընդհանուր գաղափարների (ունիվերսալիաների) բնույթի շուրջ ծագած վեճում հարել են չափավոր ռեալիզմին։ Շարտրի դպրոցում մեծ տեղ են գրավել բնագիտական և տրամաբանական հետազոտությունները, միջնադարյան Եվրոպայում առաջին անգամ զբաղվել են Դեմոկրիտի և էպիկուրի ատոմիստական ուսմունքով, շրջանառության մեջ դրել Արիստոտելի մինչ այդ անհարո «Առաջին Անալիտիկա», «Տոպիկա» և սոփեստական մտահանգումների հերքումը» տրամաբանական երկերը։ Շարտրի դպրոցը նպաստել է անտիկ փիլիսոփայական և գիտական գաղափարների վերակենդանացմանը, հող նախապատրաստել վերածնության գաղա¬ փարախոսության ձևավորման համար։ 13-րդ դարից Շարտրի դպրոցը իր առաջատար տեղը զիջել է Փարիզի համալսարանին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 468