Jump to content

Շարիտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շարիտե
Charité – Berlin University of Medicine
Աշխարհագրություն
ՏեղադրությունCharitéplatz 1, Berlin., Գերմանիա
Հիվանդանոցի տեսակհանրային հիվանդանոց
ՂեկավարHeyo K. Kroemer[1]
Պատմություն
Հիմնադրված1710-11-11 (313 տարի առաջ)
Հղումներ
Կայքwww.charite.de

Շարիտե (ֆր.՝ Charité բառացի՝ «գթասրտություն»), Բեռլինի չորս շրջաններում տեղակայված կլինիկական համալիր, Եվրոպայի խոշորագույն հիվանդանոցը[2]։ Բեռլինի Հումբոլդտի ի և Բեռլինի ազատ համալսարանների համալսարանական կլինիկան է։ Համագործակցում է բազմաթիվ հետազոտական կենտրոնների հետ, ինչի շնորհիվ համարվում է Գերմանիայի առավելագույն գիտական բժշկական հաստատություններից մեկը։ 2012 թվականից մինչև 2020 թվականը Ֆոկուսի (Focus) կողմից այն անվանվել է Գերմանիայի ավելի քան 1000 հիվանդանոցներից լավագույնը[3][4]։ 2019 և 2020 թվականներին Նյուսուիք (Newsweek) գնահատել է Շարիտեն, որպես աշխարհի հինգերորդ և Եվրոպայի լավագույն բուժհաստատություն[5]։ Ֆիզիոլոգիայի կամ բժշկության ասպարեզում գերմանացի Նոբելյան մրցանակակիրների կեսից ավելին, ներառյալ Էմիլ ֆոն Բերինգը, Ռոբերտ Քոչը և Պոլ Էրլիչը, աշխատել են Շարիտեում[6]։ Մի շարք քաղաքական գործիչներ և դիվանագետներ բուժվել են Շարիտեում, այդ թվում ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով օրթոպեդիկ բաժանմունքում ստացել է մենիսկի բուժում , իսկ Յուլիա Տիմոշենկոն՝ Ուկրաինայից, Ալեքսեյ Նավալնին Ռուսաստանից[7][8][9]։

Շարիտեն հիմնադրել է Պրուսիայի Ֆրիդրիխ I թագավորը 1710 թվականին և 1727 թվականից կրում է ներկայիս անվանումը։ Կլինիկան Գերմանիայի հնագույն բուժական հաստատություններից է, նաև Եվրոպայի համալսարանական հնագույն կլինիկաներից է[2]։ Շարիտեն բաղկացած է 17 կենտրոններում միավորված ավելի քան 100 կլինիկաներից և ինստիտուտներից, ։ Շարիտեի աշխատակիցների ընդհանուր թիվը 10.4 հազար է, շրջանառությունը տարեկան կազմում է մոտ մեկ միլիարդ եվրո։ Կլինիկան տարեկան բուժում են ստանում 128 հազար հիվանդ և գրեթե 1 միլիոն մարդ՝ ամբուլատոր հիմունքներով[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Heyo Kroemer tritt Amt als neuer Charité-Chef an» (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 6-ին.
  2. 2,0 2,1 «Charité Universitätsmedizin Berlin». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 9-ին.
  3. https://www.charite.de/service/pressemitteilung/artikel/detail/charite_erneut_als_deutschlands_beste_klinik_ausgezeichnet-2/
  4. Mayer, Kurt-Martin (2014 թ․ սեպտեմբերի 21). «Die FOCUS-Klinikliste: Die Charité ist Deutschlands bestes Krankenhaus – Gesundheits-News – FOCUS Online – Nachrichten». Focus (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  5. «The Best Hospitals in the World». Newsweek (անգլերեն). 2019 թ․ մարտի 29. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  6. 2011, Charité – Universitätsmedizin Berlin. «Home». Charité – Universitätsmedizin Berlin (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին. {{cite news}}: |last= has numeric name (օգնություն)
  7. «Bundeskanzlerin: Merkel musste sich am Meniskus operieren lassen». Spiegel Online. 2011 թ․ ապրիլի 1. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
  8. «Charité-Ärzte behandeln Julia Timoschenko» (Press release) (գերմաներեն). Charité-Universitätsmedizin Berlin. 2014 թ․ մարտի 8. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
  9. Алексей Навальный доставлен в берлинскую клинику Charite (ռուս.)
  10. Charité – Universitätsmedizin Berlin. «Facts & Figures» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շարիտե» հոդվածին։