Jump to content

Շառլ Բերբերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շառլ Բերբերյան
(Charles Berberian)
Դիմանկար

(Իններորդ արվեստի ժանրում
ստեղծագործող արվեստագետ

(պատկերապատումների՝ կոմիքսների հեղինակ)
Ծնվել էմայիսի 28, 1959(1959-05-28)[1][2] (65 տարեկան)
ԾննդավայրԲաղդադ, Իրաք[3]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ազգությունհայ, ֆրանսիացի
Ազդվել է

Ռալֆ Սթեդմանի (Ralph Steadman)

և Թոմի Ունգերերի (Tomi Ungerer) աշխատանքներից
Մասնագիտությունկոմիքսների արտիստ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունDupuy and Berberian?
 Charles Berberian Վիքիպահեստում

Շառլ Բերբերյան (ֆր.՝ Charles Berberian, մայիսի 28, 1959(1959-05-28)[1][2], Բաղդադ, Իրաք[3]), հայկական ծագումով մուլտիպլիկատոր, ով ստեղծագործել է ֆրանսիացի Ֆիլիպ Դյուպյիի (Philippe Dupuy) հետ համատեղ և նրա հետ միասին հանդիսանում է ներկայիս ամենաանվանի հեղինակներից մեկն Իններորդ արվեստի ժանրում (ֆրանսախոս հասարակության մեջ ընդունված է այդպես անվանել պատկերապատումը՝ կոմիքսների պատկերման արվեստը)։ Շ. Բերբերյանը ռեժիսոր և սցենարիստ Ալեն Բերբերյանի եղբայրն է։

Կենսագործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվելով Իրաքի Բաղդադ քաղաքում՝ Շառլ Բերբերյանն իր մանկության շատ տարիներ անցկացրել է Լիբանանում։ Երբ արդեն 18 տարեկան էր, Փարիզում սկսեց ուսումնասիրել գեղեցիկ արվեստները։

Շ. Բերբերյանի առաջին պատկերապատումները հրատարակվեցին «Band'à Part» պարբերականում։ Սեփական ոճի զարգացման վաղ շրջանում Շ. Բերբերյանի ստեղծագործությունները կրում էին Ռալֆ Սթեդմանի (Ralph Steadman) և Թոմի Ունգերերի (Tomi Ungerer) աշխատանքների ազդեցությունը[7]։

1983 թ. նա հանդիպում է Ֆիլիպ Դյուպյիին, որի հետ նա համագործակցել է մի շարք նախագծերում՝ և՛ որպես սցենարիստ, և՛ որպես արվեստագետ։

Բերբերյանը և Դյուպյին ստեղծագործել են մի շարք նախագծերում, սակայն նրանց հռչակ բերեց «Մեսյո Ժան» ("Monsieur Jean") պատկերապատումների շարքը, որոնցում նրանք ներկայացրել էին առօրյա կյանքի հումորը։ «Մեսյո Ժան»-ի պրեմիերան կայացավ «Frank Margerin Présente anthologies»-ում 1989 թ., որից կարճ ժամանակ անց պատկերապատումների ներկայացումը շարունակվեց «Yéti» պարբերականում։ «Մեսյո Ժան» շարքի պատկերապատումները նրբիմաստ և միաժամանակ հետաքրքիր, կլանիչ կերպով ներկայացնում են ժամանակակից սերունդը։ Բերբերյան-Դյուպյի դուետը 1999 թ. Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքում կայացած Angoulême Alph-Art միջազգային փառատոնում իր «Մեսյո Ժան 4. երջանիկ կյանք՝ առանց օդի» ստեղծագործական շարքի շնորհիվ դարձավ «Ֆրանսիական լավագույն պատկերապատումներով գիրքը» մրցանակի դափնեկիր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Բերբերյան» հոդվածին։