Ալեն Բերբերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Ալեն Բերբերյան
ֆր.՝ Alain Berberian
Alain Berberian Cannes 2011.jpg
Ծնվել էհուլիսի 2, 1953(1953-07-02)[1]
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան[2]
Մահացել էօգոստոսի 22, 2017(2017-08-22)[3][4][1][…] (64 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 18-րդ շրջան, Փարիզ[5]
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտացումկինոռեժիսոր և սցենարիստ
IMDbID ID 0073322

Ալեն Բերբերյան (Alain Berberyan, հուլիսի 2, 1953(1953-07-02)[1], Բեյրութ, Լիբանան[2] - օգոստոսի 22, 2017(2017-08-22)[3][4][1][…], Փարիզի 18-րդ շրջան, Փարիզ[5]), հայկական ծագում ունեցող ռեժիսոր, սցենարիստ։ Նկարահանել է արկածային և կատակերգական ժանրի ֆիլմեր։

Ա. Բերբերյանը կոմիքսների հանրահռչակ հեղինակ Շարլ Բերբերյանի եղբայրն է։

Կենսագործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեն Բերբերյանն իր ստեղծագործական կենսագործունեությունը սկսել է ֆրանսիական «Կանալ պլյուս» (Canal+, Փարիզ) հեռուստաընկերությունում՝ 15 տարի շարունակ աշխատելով որպես զվարճալի ծրագրերի եթերային խմբագիր։ 1989 թվականից սկսել է նկարահանել հեռուստասերիալներ և հեռուստաշոուներ։ Ալեն Բերբերյանի առաջին ֆիլմը «Վախի քաղաքը» ընտանեկան ոճի կինոկատակերգությունն է (1997 թ.)։ Ալեն Բերբերյանը հայտնի է որպես աշխույժ և սրընթաց տեմպերով զարգացող սյուժեներով կինոկատակերգությունների հեղինակ, որոնցում առկա է նաև սատիրայի և վառ արտահայտված ռեալիզմի ոգին։ Այդօրինակ ֆիլմերից են՝ «Պապարացցի» (1998 թ.) և «Կորսիկացին» (2004 թ.) կինոկատակերգությունները։ 2000 թ. Բերբերյանը նկարահանեց «Վեց» թրիլլերն՝ ըստ Ժան-Յուգ Օպելի (Jean-Hughes Oppel) վեպի։

«Կարիբյան ծովահենները» հայտնի ֆիլմի թեմատիկ մշակման փաստացի շարունակությունը դարձավ Ա. Բերբերյանի «Գանձերի կղզին» (2007 թ.) արկածային ֆիլմը, որը ռեժիսորը նկարահանեց հունգարացի և անգլիացի կինոնկարահանողների հետ համատեղ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմերի տվյալների բազա ինտերնետում (անգլ.)

Աղբյուրները[խմբագրել | խմբագրել կոդը]