Շահեն Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շահեն Ստեփանյան
մարտի 13, 1962(1962-03-13) - հուլիսի 5, 1993(1993-07-05) (31 տարեկան)
ԾննդավայրՀադրութ
Մահվան վայրՖիզուլիի շրջան, Ադրբեջան
Քաղաքացիություն Արցախ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

Շահեն Էդուարդի Ստեփանյան (մարտի 13, 1962, Հադրութ - հուլիսի 5, 1993, Ֆիզուլի), հայ ազատամարտիկ-հետախույզ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-1982 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։

1990-1993 թվականներին՝ հետախուզական ջոկատի հրամանատար։ Մասնակցել է Հադրութի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Խծաբերդի մարտերում խփել է հակառակորդի առաջին տանկը։

Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Հադրութում։

Դուստրը լրագրող, ՀՀ ՊՆ մամուլի նախկին խոսնակ մայոր Շուշան Ստեփանյանն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։