Jump to content

Նունցիա Կատալֆո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նունցիա Կատալֆո
իտալ.՝ Nunzia Catalfo
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 29, 1967(1967-07-29) (57 տարեկան)
ԾննդավայրԿատանիա, Սիցիլիա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մայրենի լեզուիտալերեն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԻտալիայի սենատոր, Իտալիայի սենատոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ և Italian Minister of Labour and Social Affairs?
ԿուսակցությունՀինգ աստղերի շարժում
 Nunzia Catalfo Վիքիպահեստում

Նունցիա Կատալֆո (իտալ.՝ Nunzia Catalfo, հուլիսի 29, 1967(1967-07-29), Կատանիա, Սիցիլիա, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, «Հինգ աստղերի շարժման» անդամ, Իտալիայի սենատոր (2013 թվականից)։ Իտալիայի աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարար (2019 թվականից)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտական ուղղորդման և անձնակազմի հավաքագրման մասնագետ է։ 2013 թվականին նա առաջին անգամ Սիցիլիայից ընտրվել է Սենատ՝ «Հինգ աստղերի շարժումից», 2018 թվականին վերընտրվել է իր հարազատ Կատանիայի մեկ մանդատի ընտրատարածքից։ Իտալիայում բազային եկամտի ներմուծելու մասին օրինագծի նախաձեռնողն է[1]։

2014 թվականին «Հինգ աստղերի շարժումը» ստորագրություններ է հավաքել Եվրագոտուց Իտալիայի դուրս գալու վերաբերյալ խորհրդակցական հանրաքվե կազմակերպելու համար, իսկ Կատալֆոն հրապարակայնորեն կողմ է արտահայտվել է միասնական արժույթի մերժմանը[2]։

2019 թվականի սեպտեմբերի 4-ին ստացել է աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարի պորտֆելը Ջուզեպպե Կոնտեի[3] երկրորդ կառավարության ձևավորման ժամանակ, և սեպտեմբերի 5-ին նոր կաբինետը երդում է տվել[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Luca Pagni (2019 թ․ սեպտեմբերի 4). «Nunzia Catalfo nuovo ministro del Lavoro: prende il posto di Di Maio» (իտալերեն). la Repubblica. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  2. Anna Ditta (2019 թ․ սեպտեմբերի 5). «Chi è Nunzia Catalfo, la nuova ministra del Lavoro del governo Pd-M5S» (իտալերեն). TPI News. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  3. «Governo Conte bis: ecco la lista completa dei ministri» (իտալերեն). la Repubblica. 2019 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  4. «Il nuovo governo ha giurato, iniziato il primo Consiglio dei ministri» (իտալերեն). la Stampa. 2019 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նունցիա Կատալֆո» հոդվածին։