Նորայր Կարգանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորայր Կարգանյան
Ծնվել էմարտի 16, 1948(1948-03-16)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 5, 2014(2014-01-05) (65 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1965) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1970)
Ստեղծագործություն(ներ)Անտառային հեքիաթ, Վահան Տերյանի հուշարձան, Հովհաննես Բաղրամյանի հուշարձան և Տիգրան Պետրոսյանի հուշարձան
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
Պարգևներ և
մրցանակներ

Նորայր Սարգսի Կարգանյան (մարտի 16, 1948(1948-03-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 5, 2014(2014-01-05)) , հայ քանդակագործ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2009)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1970 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ։ 1995 - 2008 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստի ակադեմիայում (դոցենտ)։ Եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի նկարիչների միության քանդակի սեկցիայի նախագահ, ԽՍՀՄ նկարիչների միության վարչության անդամ, Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ, Հայաստանի Կանարների միության անդամ։ 1965 թվականից հանրապետական, համամիութենական և միջազգային մրցույթների մշտական մասնակից և բազմակի դիպլոմակիր։ Աշխատանքները գտնվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Տրետյակովյան պատկերասրահում, Հայաստանի ազգային պատկերասրահում։

Մոնումենտալ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականին, Երևան քաղաքի ավագանու որոշմամբ, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 2-րդ փողոցն անվանակոչվել է Նորայր Կարգանյանի անունով[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]