Jump to content

Նոր հակասեմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նոր հակասեմություն, 20-րդ դարի վերջում և 21-րդ դարի սկզբում ծագած հակասեմության նոր եղանակ, որի հիմնական աղբյուրներն են հանդիսանում ծայրահեղ ձախերը, ռադիկալ իսլամիստները, ծայրահեղ աջերը, նպատակ դնելով դրսևորել իրենց որպես սիոնականների և Իսրայելի պետության ընդդիմությունը։ Այս գաղափարախոսության կողմնակիցներին բնորոշ է Իսրայելի դևացումը, հրեաների և հրեական խորհրդանիշերի հետապնդման վերսկսումը և այլն։

Եզրի հեղինակն է ամերիկացի պատմաբան և նոր պահպանողական հրապարակախոս Դենիել Փայփսը[1]։

Որոշ աղբյուրներ կարծում են, որ հակասիոնականությունը, հակաամերիկանությունը, հակագլոբալիզացիան, երրորդ աշխարհականությունը, Իսրայելի դևացումը կամ Իսրայելի քաղաքականության նկատմամաբ կիրառվող երկերեսանի ստանդարտները, կարող են կապված լինել կամ իրենից թաքնված հակասեմություն ներկայացնել։ Այդ առումով, օրինակելի է հակաանվանարկման լիգայի կարծիքը

Իսրայելի քաղաքականության քննադատություն ինքնին հակասեմական չէ։ Իսրայելի սուվերեն պետության կարող է քննադատվել այնպես, ինչպես աշխարհի յուրաքանչյուր այլ պետությունը։ Բայց պետք չէ ժխտել, որ կան նրանք, ով Իսրայելի կամ սիոնականության քննադատության տակ հակասեմություն են թաքցնում[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]