Jump to content

Նովա Լիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Նովա Լիմա
պորտ.՝ Nova Lima
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
ՀամայնքՄինաս Ժերաիս
Հիմնադրված էփետրվարի 5, 1891 թ.
Մակերես428,449 կմ²
ԲԾՄ744 մետր
Բնակչություն111 697 մարդ (2022)[1]
Ժամային գոտիUTC−3
Հեռախոսային կոդ31
Փոստային դասիչ34000-000
Պաշտոնական կայքnovalima.mg.gov.br
Նովա Լիմա (Բրազիլիա)##
Նովա Լիմա (Բրազիլիա)

Նովա Լիմա, պաշտոնապես պորտ.՝ Município de Nova Lima, համայնք Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգում: Բելու Օրիզոնտիի մետրոպոլային շրջանի բաղկացուցիչ մասն է և ընկած է Բելու Օրիզոնտի քաղաքից մոտավորապես 20 կիլոմետր դեպի հարավ[2]: Զբաղեցնում է 428449 քառակուսի կիլոմետր տարածք[3]: Բնակչության թվաքանակը 2021 թվականի հուլիսի 1-ի տվյալներով եղել է 97 378: Բնակիչներն անվանվում են նովալիմացիներ (պորտուգալերեն՝ nova-limenses[4])։ Մարդկային զարգացման ինդեքսը 0,813 է[5]:

Համայնքի ներկայիս տարածքում եղած բնակավայրը անցյալում հայտնի էր Campos de Congonhas, Congonhas de Sabara, Villa Nova de Lima անվանումներով: 1923 թվականից՝ քաղաքի կարգավիճակ ստանալուց հետո, կոչվել է Վիլա Նովա Լիմա / Vila Nova Lima[6]: Այդպես է անվանվել նախկինում ճանաչված տեղաբնակներից մեկի՝ Ավգուստո դե Լիմայի պատվին։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլա Նովայի տնտեսությունում կարևոր տեղ է զբաղեցնում հանքարդյունաբերությունը, ներառյալ երկաթի հանքաքարի և ոսկու արդյունահանումը: Քաղաքի ամենահայտնի հանքավայրը Morro Velho (Հին բլուր) ոսկու հանքն է, որի խորությունը 2700 մետրի է հասնում:

Քաղաքում գործող Villa Nova AC մարզական ակումբը Մինաս Ժերայս նահանգի ամենահին ֆուտբոլային ակումբներից է, որն առանձնապես մեծ հաջողությունների է հասել 1930-ականներից մինչև 1950-ականների սկիզբը՝ այդ ժամանակահատվածում հաղթելով նահանգային հինգ առաջնություններում:

Քաղաքի անվանի որդիներն ու դուստրերը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Խոսե Պերասիո (1917–1977), ֆուտբոլիստ
  • Ալբերտո Տավեյրա Կորեա (ծն. 1950), հռոմեական կաթոլիկ քահանա
  • Ժիլբերտո Ալվես (ծն. 1950), ֆուտբոլիստ
  • Լուիս Կառլոս Ֆերեյրա (ծն. 1958), ֆուտբոլիստ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.ibge.gov.br/estatisticas/sociais/populacao/22827-censo-demografico-2022.html?edicao=37225
  2. «Estimativa População 2013» [Population estimation - 2013] (PDF) (պորտուգալերեն). Brazilian Institute of Geography and Statistics (IBGE). August 29, 2013. Վերցված է August 29, 2013-ին.
  3. «Área territorial oficial» [Official Territorial Area] (պորտուգալերեն). Brazilian Institute of Geography and Statistics (IBGE). October 10, 2002. Վերցված է December 5, 2010-ին.
  4. «Nova Lima – Panorama» (բրազիլական պորտուգալերեն). IGBE. Վերցված է 2022-03-05-ին.
  5. «Archived copy» (PDF). United Nations Development Programme (UNDP). Արխիվացված է օրիգինալից (PDF) July 8, 2014-ին. Վերցված է August 1, 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  6. «Nova Lima, Minas Gerais – Histórico» (PDF) (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2020-07-18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նովա Լիմա» հոդվածին։