Նովա Լիմա
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Նովա Լիմա | |||
| պորտ.՝ Nova Lima | |||
| |||
| 19°59′9″S 43°50′49″W / 19.98583°S 43.84694°W | |||
| Երկիր | |||
| Համայնք | Մինաս Ժերաիս | ||
| Հիմնադրված է | փետրվարի 5, 1891 թ. | ||
| Մակերես | 428,449 կմ² | ||
| ԲԾՄ | 744 մետր | ||
| Բնակչություն | ▲120 959 մարդ (հուլիսի 1, 2025)[1] | ||
| Հեռախոսային կոդ | 31 | ||
| Փոստային դասիչ | 34000-000 | ||
| Պաշտոնական կայք | novalima.mg.gov.br | ||
|
| |||
Նովա Լիմա, պաշտոնապես պորտ.՝ Município de Nova Lima, համայնք Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգում: Բելու Օրիզոնտիի մետրոպոլային շրջանի բաղկացուցիչ մասն է և ընկած է Բելու Օրիզոնտի քաղաքից մոտավորապես 20 կիլոմետր դեպի հարավ[2]: Զբաղեցնում է 428449 քառակուսի կիլոմետր տարածք[3]: Բնակչության թվաքանակը 2021 թվականի հուլիսի 1-ի տվյալներով եղել է 97 378: Բնակիչներն անվանվում են նովալիմացիներ (պորտուգալերեն՝ nova-limenses[4])։ Մարդկային զարգացման ինդեքսը 0,813 է[5]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի ներկայիս տարածքում եղած բնակավայրը անցյալում հայտնի էր Campos de Congonhas, Congonhas de Sabara, Villa Nova de Lima անվանումներով: 1923 թվականից՝ քաղաքի կարգավիճակ ստանալուց հետո, կոչվել է Վիլա Նովա Լիմա / Vila Nova Lima[6]: Այդպես է անվանվել նախկինում ճանաչված տեղաբնակներից մեկի՝ Ավգուստո դե Լիմայի պատվին։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիլա Նովայի տնտեսությունում կարևոր տեղ է զբաղեցնում հանքարդյունաբերությունը, ներառյալ երկաթի հանքաքարի և ոսկու արդյունահանումը: Քաղաքի ամենահայտնի հանքավայրը Morro Velho (Հին բլուր) ոսկու հանքն է, որի խորությունը 2700 մետրի է հասնում:
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում գործող Villa Nova AC մարզական ակումբը Մինաս Ժերայս նահանգի ամենահին ֆուտբոլային ակումբներից է, որն առանձնապես մեծ հաջողությունների է հասել 1930-ականներից մինչև 1950-ականների սկիզբը՝ այդ ժամանակահատվածում հաղթելով նահանգային հինգ առաջնություններում:
Քաղաքի անվանի որդիներն ու դուստրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խոսե Պերասիո (1917–1977), ֆուտբոլիստ
- Ալբերտո Տավեյրա Կորեա (ծն. 1950), հռոմեական կաթոլիկ քահանա
- Ժիլբերտո Ալվես (ծն. 1950), ֆուտբոլիստ
- Լուիս Կառլոս Ֆերեյրա (ծն. 1958), ֆուտբոլիստ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքային պալատը (քաղաքային խորհուրդ)
- Համայնքային թատրոնը
- Քաղաքի կենտրոնում
- Անգլիական թաղամասը
- Փայտե ջրատար՝ ոսկու ավազի լվացման համար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://ftp.ibge.gov.br/Estimativas_de_Populacao/Estimativas_2025/estimativa_dou_2025.ods
- ↑ «Estimativa População 2013» [Population estimation - 2013] (PDF) (պորտուգալերեն). Brazilian Institute of Geography and Statistics (IBGE). 2013 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Área territorial oficial» [Official Territorial Area] (պորտուգալերեն). Brazilian Institute of Geography and Statistics (IBGE). 2002 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Nova Lima – Panorama» (բրազիլական պորտուգալերեն). IGBE. Վերցված է 2022-03-05-ին.
- ↑ «Archived copy» (PDF). United Nations Development Programme (UNDP). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Nova Lima, Minas Gerais – Histórico» (PDF) (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2020-07-18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մունիցիպալ պրեֆեկտուրայի կայք, Prefeitura Municipal (բրազիլական պորտուգալերեն)
- Քաղաքային խորհրդի կայք, Câmara Municipal (բրազիլական պորտուգալերեն)
- Atlas do Desenvolvimento Humano no Brasil – Nova Lima, MG, սոցիալական վիճակագրական տեղեկատվություն (բրազիլական պորտուգալերեն)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նովա Լիմա» հոդվածին։ |
| ||||||||||
