Նողկանք երջանկության հանդեպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նողկանք երջանկության հանդեպ
Տեսակֆոբիա

Նողկանք երջանկության հանդեպ, կամ երջանկության հակազդեցություն, խերոֆոբիա, (անգլ.՝ cherophobia, հին հունարեն՝ χαίρω «ուրախանալ»), ֆոբիա, որի ժամանակ մարդը երջանկության նկատմամբ զգում է իռացիոնալ նողկանք։ Որոշ բժշկական փորձագետներ խերոֆոբիան դասում են տագնապային խանգարումների շարքին[1]։ Երջանկությունից վախը վերաբերմունք է երջանկության հանդեպ, որի դեպքում անհատը միտումնավոր կերպով խուսափում է այնպիսի զգացումներից, որոնք արթնացնում են դրական էմոցիաներ կամ երջանկություն[1][2][3]։ Երջանկության հակազդեցությունը ճանաչված չէ որպես հոգեկան առողջության խանգարում, բայց այն կարող է նպաստել արդեն առկա հոգեկան առողջության խանգարմանը և/կամ սրել այն։

Մոհսեն Ջոշանլուն և Դեն Ուայերսը հստակեցնում են երջանկության հակազդեցության չորս պատճառներ՝

  • համոզմունք, որ երջանկությունը կհանգեցնի վատ բաների,
  • համոզմունք, որ երջանկությունը քեզ վատ մարդ կդարձնի,
  • համոզմունք, որ երջանկություն արտահայտելը վատ է քեզ և մյուսների համար,
  • որ երջանկություն փնտրելը վատ է քեզ և մյուսների համար[4]։

Օրինակ, որոշ մարդիկ արևմտյան և արևելյան մշակույթներում զգուշանում են երջանկությունից, որովհետև նրանք կարծում են, որ վատ բաները, ինչպիսիք են տխրությունը, տառապանքը և մահը, հակված են պատահել երջանիկ մարդկանց հետ[5]։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երջանկությունից վախը ասոցացվում է երջանկության մասին համոզմունքների թուլակազմությունից։ Սա առաջարկում է այն հանգամանքը, որ երջանկության հակազդեցության պատճառներից մեկը կարող է լինել այն համոզմունքը, որ երջանկությունը անկայուն է և վաղանցիկ[6]։ Հետազոտությունը ցույց է տվել, որ երջանկության վախը ասոցացվում է խուսափող և տագնապային կապվածության ոճերի հետ[7]։ Մի ուսումնասիրություն պարզել է, որ պերֆեկցիոնիստական հակումները, միայնակությունը, դժբախտ մանկությունը, հավատը պարանորմալ երևույթների նկատմամբ և երջանկության կոլեկտիվիստական ըմբռնումը ասոցացվում են երջանկության հակազդեցության հետ[8]։

Մշակութային գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երջանկության վախի ձևավորման մի քանի պատճառներից մեկն այն համոզմունքն է, որ երբ մեկը դառնում է երջանիկ, որևէ բացասական իրադարձություն շուտով կփչացնի այդ երջանկությունը, հանդիսանալով որպես պատիժ այդ մարդու հաճույքի համար։ Այս համոզմունքը առավել տարածված է ոչ արևմտյան մշակույթներում։ Արևմտյան մշակույթներում, օրինակ ամերիկյան մշակույթում, ընդունված է, որ երջանկությունը մարդկանց կյանքն առաջնորդող ամենակարևոր արժեքներից մեկն է։ Արևմտյան մշակույթները ավելի շատ ձգտում են առավելագույնի հասցնել երջանկությունը և նվազագույնի հասցնել տխրությունը։ Երջանիկ երևալ չկարողանալը հաճախ հանդիսանում է անհանգստության պատճառ։ Երջանկության վրա դրված արժեքը կրկնվում է արևմտյան դրական հոգեբանության մեջ և սուբյեկտիվ բարեկեցության մասին արված հետազոտության մեջ[9]։

Այս արդյունքները կասկածի տակ են դնում այն գաղափարը, որ երջանկությունը գերագույն նպատակ է։ Սա համոզմունք է, որը կրկնվում է մի շարք հոդվածներում և ինքնօգնության հրապարակումներում, որոնք պատմում են մարդուն երջանիկ դարձնող որոշումների մասին[5]։ Ինչպես նաև, այն մշակույթներում, որտեղ երջանկությունն ասոցացվում է մեղքի և բարոյականությանը սպառնացող խնդիրների հետ, մարդիկ իրենց բավարարված չեն զգում, երբ իրենց կյանքը լավ է ընթանում[10]։ Այսինքն անձնական երջանկությունը չի կարող չափանիշ հանդիսանալ կյանքի բավարարվածության համար։ Երջանկության հակազդեցության պես զգացումները կարևոր դեր ունեն մշակույթների միջև երջանկությունը դիտարկելու և ազգերն ըստ երջանկության միավորների դասակարգելու համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոբիայի առաջին ախտանիշների մասին հիշատակվել է 2001 թվականին «Eid & Diene» գրքում։ Տերմինը դեռ չի հաստատված և ձևականորեն չի դասվում հոգեկան հիվանդությունների շարքին։

2013 թվականի ուսումնասիրությունը[2] բացահայտել է տարաբնույթ կապեր վախի և երջանկության միջև։ Նոր Զելանդիայից, Անգլիայից, Մեծ Բրիտանիայից հետազոտողները ներմուծել են «Երջանկության վախի սանդղակը» չափելու համար, թե որքանով են մասնակիցները իրենց զուգորդում երջանկության հետ այն բանից հետո, երբ ինչ-որ վատ բան է տեղի ունենում։

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ փորձագետներ խերոֆոբիան դասակարգում են որպես տագնապային խանգարման ձև։ Խերոֆոբիայի դեպքում անհանգստությունը կապված է իրադարձությունների հետ, որոնք ենթադրվում, որ քեզ կերջանկացնեն։

Խերոֆոբիայով տառապող մարդը պարտադիր չէ, որ վատ տրամադրություն ունենա։ Նա ավելի շուտ խուսափում է ակտիվությունից, որը կարող է երջանկացնել կամ ուրախացնել։ Խերոֆոբիայի հետ կապված ախտանիշներ․

  • անհանգստություն այն մտքից, որ պետք է գնալ երեկույթի, համերգ կամ այլ նմանատիպ միջոցառում
  • վախի պատճառով այն հնարավորություններից հրաժարում, որոնք կյանքում կարող են հանգեցնել դրական փոփոխությունների, քանի որ դրան կարող է հետևել ինչ-որ վատ բան
  • հրաժարում այն միջոցառումներից, որոնք շատերը կարող էին զվարճալի համարել։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբեմն խրոֆոբիան կարող է առաջանալ այն համոզմունքից, որ եթե մարդու հետ ինչ-որ շատ լավ բան է կատարվում կամ եթե նրա կյանքը լավ է ընթանում, ապա դրանից հետո պետք է վատ բան լինի։ Արդյունքում նրանք կարող են վախենալ գործողություններից՝ կապված երջանկության հետ, քանի որ նրանք հավատում են, որ կարող են կանխել ինչ-որ վատ բան։ Մասամբ խերոֆոբիայով տառապում են մարդիկ, ովքեր վերապրել են ֆիզիկական կամ զգացմունքային տրավմատիկ իրադարություններ։ Ինտրովերտը կարող է ավելի շատ հակված լինել դեպի խերոֆոբիան։

Հոգեբան Քերի Բարրոնն (Carrie Barron)[3] ասում է, որ խերոֆոբիան կարող է պայմանավորված լինել սիրելի մարդու հետ հակասության վախով կամ որոշակի իրադրությունների հետ կապված բացասական փորձով։

«Եթե դուք վախ եք զգում հաճույքի հանդեպ, դա կարող է լինել այն բանից, որ ձեր ենթագիտակցությունում այն կապված է բարկության, պատժի, ստորացման կամ գողության հետ,- բացատրում է Բարրոնը,- Դուք արժանի եք ձեր երջանկությանը, բայց բացասական հույզերը խլել են ձեզանից այդ երջանկությունը»։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ այն բավարար մակարդակով չի ուսումնասիրված որպես առանձին խանգարում, չկան FDA-ի կողմից հաստատված դեղեր կամ այլ վերջնական բուժում, որոնք անձը կարող է օգտագործել այս խանգարման բուժման համար։

Այնուամենայնիվ որոշ առաջարկվող բուժման մեթոդներ ներառում են․

  • Կոգնիտիվ-վարքային թերապիա
  • լիցքաթափման ռազմավարություն․ խոր շունչ, օրագրի պահում և ֆիզիկական վարժություններ
  • Հիպնոս
  • երջանկություն հրահրող իրադարձություններին ենթարկվելը որպես միջոց օգնելու մարդուն որոշել, որ երջանկությունը չպետք է բացասական հետևանքներ ունենա։

Յուրաքանչյուր ոք, ով նողկանք է զգում երջանկության նկատմամբ ունի բուժման կարիք։ Որոշ մարդիկ իրենց երջանիկ և ապահով են զգում, երբ փախչում են երջանկությունից։ Եթե խերոֆոբիան չի ազդում նրանց անձնական կյանքի կամ աշխատանքը պահելու վրա, նրանք կարող են ընդհանրապես բուժման կարիք չունենալ։

Ազդեցություն մարդու վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանացի բլոգերներից մեկը՝ Ստեֆանի Յեբոան, ով տառապում է այս ֆոբիայով, «Metro.co.uk» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ ասել է[4]․ «Դա նման է լիակատար հուսահատության զգացողությանը, որը երջանկությանը նպաստող ակտիվ գործունեությունից կամ ակտիվությունից հանգեցնում է անհանգստության, լարվածության, երբ զգում եք, որ այն երկար չի տևի»։

«Երջանկության վախը պարտադիր չի նշանակում, որ մարդը անընդհատ ապրում է տխրության մեջ։ Իմ դեպքում խերոֆոբիան խորացել է, առաջացել է տրավմատիկ իրադրությունից»։

«Նույնիսկ այնպիսի բաները, ինչպիսիք են հաղթանակի նշումը ընկերությունում, դժվար հանձնարարության կատարումը կամ հաճախորդի նվաճումը ստիպում են ինձ անհարմար զգալ»։

Այս ֆոբիան ունեցող մարդիկ հաճախ մեկուսացնում են իրենց հասարակությունից։ Բայց այն, ինչ նրանց տարբերում է ընճախտով տառապողներից, ոչ թե այն է, որ «նրանք հոգնել են ամեն ինչից», այլ այն, որ նրանք վախենում են զգալ ուրախությունը, քանի որ կարծում են, որ այն շուտով կավարտվի։

Այս ֆոբիան չի ազդում մարդու կյանքի վրա այնպես, ինչպես ընճախտը, որը շատ դեպքերում ավարտվում է ինքնասպանությամբ։ Այն, ավելի շուտ, արտահայտվում է միայն այն բանում, որ տառապող մարդիկ ընդհանրապես չեն մասնակցում սոցիալական կյանքին, կամ միայն մտերիմ մարդկանց շատ փոքր շրջապատում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Joshanloo, M.; Lepshokova, Z. K.; Panyusheva, T.; Natalia, A.; Poon, W.-C.; Yeung, V. W.-l.; Sundaram, S.; Achoui, M.; Asano, R.; Igarashi, T.; Tsukamoto, S.; Rizwan, M.; Khilji, I. A.; Ferreira, M. C.; Pang, J. S.; Ho, L. S.; Han, G.; Bae, J.; Jiang, D.-Y. (2013 թ․ հոկտեմբերի 3). «Cross-Cultural Validation of Fear of Happiness Scale Across 14 National Groups». Journal of Cross-Cultural Psychology. 45 (2): 246–264. doi:10.1177/0022022113505357. S2CID 73617183.
  2. 2,0 2,1 Joshanloo, Mohsen; Weijers, Dan (2013 թ․ դեկտեմբերի 15). «Aversion to Happiness Across Cultures: A Review of Where and Why People are Averse to Happiness». Journal of Happiness Studies. 15 (3): 717–735. doi:10.1007/s10902-013-9489-9. S2CID 144425713.
  3. 3,0 3,1 Ellwood, Beth (2022 թ․ դեկտեմբերի 20). «People with unhappy childhoods are more likely to exhibit a fear of happiness, multi-national study finds». PsyPost (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 26-ին.
  4. 4,0 4,1 Joshanloo, Mohsen; Weijers, Dan, «It's time for Western psychology to recognise that many individuals, and even entire cultures, fear happiness», Journal of Happiness Studies, 15 (3): 717–735, doi:10.1007/s10902-013-9489-9, S2CID 144425713, Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին, Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  5. 5,0 5,1 Stephanie Pappas (2014 թ․ մարտի 20), Why Happiness Scares Us, Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  6. Joshanloo, Mohsen; Weijers, Dan; Jiang, Ding-Yu; Han, Gyuseog; Bae, Jaechang; Pang, Joyce S.; Ho, Lok Sang; Ferreira, Maria Cristina; Demir, Melikşah; Rizwan, Muhammad; Khilji, Imran Ahmed; Achoui, Mustapha; Asano, Ryosuke; Igarashi, Tasuku; Tsukamoto, Saori; Lamers, Sanne M. A.; Turan, Yücel; Sundaram, Suresh; Yeung, Victoria Wai Lan; Poon, Wai-Ching; Lepshokova, Zarina Kh; Panyusheva, Tatiana; Natalia, Amerkhanova (2015 թ․ հոկտեմբերի 1). «Fragility of Happiness Beliefs Across 15 National Groups». Journal of Happiness Studies. 16 (5): 1185–1210. CiteSeerX 10.1.1.722.7369. doi:10.1007/s10902-014-9553-0. S2CID 58909959.
  7. Joshanloo, Mohsen (2018). «Fear and fragility of happiness as mediators of the relationship between insecure attachment and subjective well-being». Personality and Individual Differences. 123: 115–118. doi:10.1016/j.paid.2017.11.016.
  8. Joshanloo, Mohsen (2022 թ․ մայիսի 28). «Predictors of aversion to happiness: New Insights from a multi-national study». Motivation and Emotion (անգլերեն). 47 (3): 423–430. doi:10.1007/s11031-022-09954-1. ISSN 1573-6644. S2CID 249166650.
  9. Joan Robinson (2014 թ․ մարտի 17), What's so bad about feeling happy?, Springer
  10. Susan Krauss Whitbourne (2013 թ․ ապրիլի 6), 13 of Psychology's Newest and Coolest Ideas, Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]