Jump to content

Նյու Այլենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նյու Այլենդ
Տեսակկղզի
Երկիր Միացյալ Թագավորություն
Վարչատարածքային միավորՖոլկլենդյան կղզիներ
Մասն էՖոլկլենդյան կղզիներ
Երկարություն13 կմ
Մակերես22,7 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Նյու Այլենդ (անգլ.՝ New Island, իսպ.՝ Isla de Goicoechea), կղզի Ֆոլկլենդյան կղզիներում[1], որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի հարավում։ Գտնվում է կղզեխմբի արևմտյան հատվածում՝ Բիվեր կղզուց հյուսիս[2]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակերեսը 11,81 կմ²է։ Երկարությունը 13 կմ է, իսկ լայնությունը 750 մ։ Կղզու ամենաբարձր կետը ծովի մակարդակից 226 մետր է։ Ափերը քարքարոտ են, կան նաև ավազոտ ափեր։ Շրջակայքում են գտնվում մի քանի փոքր մակերեսով կղզյակներ։

Երկար ժամանակ հանդիսացել է կետորսների հավաքատեղի և օգտագործվել է որպես ոչխարների արոտավայր։ 1972 թվականին կղզու տարածքը փակ է եղել։ Այստեղ հանդիպում են ծովափղեր (Mirounga), ծովակատուներ (Arctocephalinae), հարավային ծովառյուծ (Otaria flavescens), մագելանյան պինգվիններ (Spheniscus magellanicus), Pachyptila belcheri, մագելանի որոր (Leucophaeus scoresbii, Larus scoresbii), Thalassarche melanophrys, Catharacta antarctica։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյու Այլենդ» հոդվածին։