Նյու Այլենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Նյու Այլենդ
New Island

Տեղագրություն Ատլանտյան օվկիանոս
Երկիր Ֆոլկլենդյան կղզիներ
Կղզեխումբ Ֆոլկլենդյան կղզիներ
Մակերես 11,81 կմ2
Ամենաբարձր կետը 226 մ
Բնակչություն (2012) 0 մարդ

Նյու Այլենդ (անգլ.՝ New Island, իսպ.՝ Isla de Goicoechea), կղզի Ֆոլկլենդյան կղզիներում[1], որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի հարավում։ Գտնվում է արխիպելագի արևմտյան հատվածում՝ Բիվեր կղզուց հյուսիս[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Eudyptes chrysocome at waters edge.jpg

Մակերեսը 11,81 կմ²է։ Երկարությունը 13 կմ է, իսկ լայնությունը 750 մ։ Կղզու ամենաբարձր կետը ծովի մակարդակից 226 մետր է։ Ափերը քարքարոտ են, կան նաև ավազոտ ափեր։ Շրջակայքում են գտնվում մի քանի փոքր մակերեսով կղզյակներ։

Երկար ժամանակ հանդիսացել է կետորսների հավաքատեղի և օգտագործվել է որպես ոչխարների արոտավայր։ 1972 թվականին կղզու տարածքը փակ է եղել։ Այստեղ հանդիպում են ծովափղեր (Mirounga), ծովակատուներ (Arctocephalinae), հարավային ծովառյուծ (Otaria flavescens), մագելանյան պինգվիններ (Spheniscus magellanicus), Pachyptila belcheri, մագելանի որոր (Leucophaeus scoresbii, Larus scoresbii), Thalassarche melanophrys, Catharacta antarctica։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]