Նիրաջ Չոպրա
Նիրաջ Չոպրա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | հինդի՝ नीरज चोपड़ा |
Մասնագիտացում՝ | javelin thrower |
Երկիր՝ | Հնդկաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 24, 1997[1][2] (26 տարեկան) |
Ծննդավայր՝ | Panipat district, Karnal division, Հարյանա, Հնդկաստան |
Նիրաջ Չոպրա (հինդի՝ नीरज चोपड़ा, դեկտեմբերի 24, 1997[1][2], Panipat district, Karnal division, Հարյանա, Հնդկաստան), հնդիկ նիզականետորդ, օլիմպիական չեմպիոն (2020):
Նիրաջ Չոպրան Հնդկաստանի բանակի ծառայող է (կրտսեր սպա)։ Սահմանել է ազգային ռեկորդ՝ 88,07 մ։ Չոպրայի նախորդ լավագույն արդյունքը եղել է Ասիական խաղերի 88,06 մ հաղթական նետումը[3] և 2018 թվականի Համագործակցության խաղերի արդյունքը։ Չոպրան եղել է Հնդկաստանի դրոշակակիրը 2018 թվականի Ասիական խաղերի բացման արարողության ժամանակ, որը նորամուտային էր հնդիկ մարզիկի համար[4][5]։
Կարիերայի սկզբում Չոպրան դարձել է 2016 թվականի երիտասարդների աշխարհի չեմպիոն և սահմանել է մինչև 20 տարեկանների համաշխարհային ռեկորդ՝ 86,48 մետր։ Նա առաջին հնդիկ մարզիկն է, որը երբևէ նվաճել է աթլետիկայի աշխարհի չեմպիոնի տիտղոսը մինչև 20 տարեկանների առաջնությունում։
Արմունկի վնասվածքից հետո իր առաջին մրցումներում Չոպրայի 87,86 մետր նետումը նրան թույլ է տվել ստանալ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Այնուհետև նա որակավորվել է առաջին փորձով 85,32 մետր նետումով և դուրս եկել եզրափակիչ՝ նախնական փուլում գրավելով առաջին տեղը։ Նա ոսկե մեդալ է նվաճել 2020 թվականի Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերում։ Նա երկրորդ մարզիկն է դարձել հրաձիգ Աբհինավ Բինդրայից հետո, որը ոսկե մեդալ է նվաճել Հնդկաստանից անհատական մրցումներում[6][7]։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիրաջ Չոպրան ծնունդով Հարյանա նահանգի Պանիպատ շրջանի Կհանդրա գյուղից է[8][9]։ Նա կրթություն է ստացել Չանդիգրահի DAV քոլեջում։ 2016 թվականին դարձել է հնդկական բանակի կրտսեր սպա[10][11]։
2020 թվականի մարտի 31-ին Չոպրան միջոցներ է նվիրաբերել COVID-19 պանդեմիայի դեմ պայքարելու համար[12]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիրաջը 2016 թվականի Հարավասիական խաղերում ոսկե մեդալ է նվաճել 82,23 մ նետումով՝ սահմանելով Հնդկաստանի ազգային ռեկորդ։
Բիդգոշչում կայացած մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ, ինչպես նաև սահմանել է համաշխարհային ռեկորդ պատանիների շրջանում։ Չնայած այդ ելույթներին, նա չի կարողացել ընտրվել 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի համար՝ ընտրության ժամկետների բացթողման պատճառով[13]։
Նիրաջը ոսկե մեդալ է նվաճել 2017 թվականի Ասիայի առաջնությունում՝ 85,23 մետր նետումով[14]։
Նիրաջ Չոպրան 2018 թվականի Համագործակցության խաղերում ցույց է տվել մրցաշրջանի լավագույն արդյունքը՝ 86,47 մետր։ Չոպրան ոչ միայն միացել է Հնդկաստանի մարզիկների էլիտար ցանկին, որոնք ոսկե մեդալ են նվաճել Համագործակցության խաղերում իրենց դեբյուտային խաղում, այլև դարձել է առաջին հնդիկը, որը հաղթել է Համագործակցության խաղերում նիզակի նետում մարզաձևում[15]։
2018 թվականի մայիսին կրկին գերազանցել է Դոհայում Ադամանդե լիգայի ազգային ռեկորդը՝ 87,43 մետր նետումով[16]։
22 տարեկանում Չոպրան դարձել է միակ թեթևաթլետը, որը AFI-ի կողմից երաշխավորվել է 2018 թվականին երկրի բարձրագույն մարզական պարգևի համար։ Նիրաջ Չոպրան Արջունայի մրցանակի է արժանացել 2018 թվականին այն բանից հետո, երբ ոսկե մեդալ է նվաճել Գոլդ Քոստում կայացած Համագործակցության խաղերում[17]։.
Նիրաջ Չոպրայի մարզիչն է գերմանացի մասնագետ Կլաուս Բարտոնիցը[18]։ Ավելի վաղ նրան մարզել են Գարի Կալվերտը[19], Վեռներ Դենիելս[20] և Ուվե Հոն[21]։
2018 թվականի օգոստոսի 27-ին Նիրաջը նիզակը նետել է 88,06 մետր և ոսկե մեդալ նվաճել 2018 թվականի Ասիական խաղերում։ Ընդ որում, արդյունքը Հնդկաստանի նոր ազգային ռեկորդ է դարձել[22][23]։
2021 թվականի մարտի 5-ին Նիրաջ Չոպրան կրկին գերազանցել է ազգային ռեկորդը՝ նիզակը նետելով 88,07 մետր և դառնալով սեզոնի համաշխարհային վարկանիշի առաջատարը[24]։
Նիրաջ Չոպրան 2021 թվականի սկզբին 83,18 մետր արդյունքով ոսկե մեդալ է նվաճել Լիսաբոնում կայացած մրցումներում[25].
2021 թվականի օգոստոսի 4-ին Չոպրան դուրս է եկել Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակիչ[26], որտեղ արդեն առաջին փորձի արդյունքում նվաճել է ոսկե մեդալը և դարձել օլիմպիական չեմպիոն։ Նրա լավագույն փորձը կազմել է 87,58 մետր[27][28]։
Արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցություն | Վայր | Արդյունք | Մարզաձև | Արդյունք |
2013 | Աշխարհի պատանեկան առաջնություն | Դոնեցկ | 19 | նիզակ (700 գ) | 66,75 մ |
2015 | Ասիայի առաջնություն | Ուհան | 9 | նիզակ | 70,50 մ |
2016 | Հարավասիական խաղեր | Գուվահաթի | 1 | նիզակ | 82,23 մ |
Ասիայի պատանեկան առաջնություն | Հոշիմին | 2 | նիզակ | 77,60 մ | |
Աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնություն | Բիդգոշչ | 1 | նիզակ | 86,48 մ | |
2017 | Ասիական Գրան պրի | Ձինհուա | 2 | նիզակ | 82,11 մ[29] |
Ցզյասին | 2 | նիզակ | 83,32 մ[30] | ||
Թայբեյ | 3 | նիզակ | 79,90 մ[31] | ||
Ասիայի առաջնություն | Բհուբանեշվար | 1 | նիզակ | 85,23 մ | |
Ադամանդե լիգ | Париж | 7 | նիզակ | 84,67 մ[32] | |
Ֆոնտվիլ | նիզակ | 78,92 մ[33] | |||
Ցյուրիխ | նիզակ | 83,80 մ[34] | |||
Աշխարհի առաջնություն | Լոնդոն | 15 (որակ.) | նիզակ | 82,26 մ | |
2018 | Offenburg Speerwurf Meeting | Օֆենբուրգ | 2 | նիզակ | 82,80 մ[35] |
Համագործակցության խաղեր | Գոլդ Քոստ | 1 | նիզակ | 86,47 մ | |
Ադամանդե լիգա | Դոհա | 4 | նիզակ | 87,43 մ[36] | |
Յուջին | նիզակ | 80,81 մ[37] | |||
Ռաբաթ | նիզակ | 83,32 մ[38] | |||
Ցյուրիխ | նիզակ | 85,73 մ[39] | |||
Ասիական խաղեր | Ջակարտա | 1 | նիզակ | 88,06 մ[40] | |
2020 | Kourtane Games | Ֆինլանդիա | 3 | նիզակ | 86,79 մ[41] |
Օլիմպիական խաղեր | Տոկիո | 1 | նիզակ | 87,58 մ[42] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 World Athletics database
- ↑ 2,0 2,1 https://hindiblog.co.in/neeraj-chopra-biography-in-hindi/
- ↑ PatialaMarch 5, India Today Web Desk. «Neeraj Chopra breaks his own national record with 88.07m javelin throw at Indian Grand Prix». India Today (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Neeraj Chopra to be India's flag-bearer at Asian Games opening ceremony». The Indian Express. 2018 թ․ օգոստոսի 10. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Asian Games 2018: Javelin star Neeraj Chopra named India's flag-bearer for opening ceremony». Hindustan Times. 2018 թ․ օգոստոսի 10. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ July 10, Suhani Singh Mumbai. «Spearing ahead | Neeraj Chopra». India Today (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Neeraj Chopra Men's Javelin Throw Live Updates, Tokyo Olympics: Neeraj Throws 87.58, 1st on Board in Gold Position». News18 (անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Celebrations at Neeraj's village». The Tribune. 2018 թ․ օգոստոսի 27. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «'Zuckerberg and Katrina messaged me,' says junior javelin world champ Neeraj Chopra». 2016 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «World record holder Neeraj Chopra gets Army job, starts supporting farmer father». The Times of India. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Javelin hero Neeraj Chopra to join Indian Army». The Times of India. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «I have donated a sum of Rs.2 Lakh to #PMCARES fund and Rs.1 Lakh to the Haryana Covid Relief Fund. I hope we all can come together in our own individual capacities to bring relief during this time and help our nation overcome this pandemic». 2020 թ․ մարտի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Javelin thrower Neeraj Chopra becomes first Indian athlete to win world championships». Firstpost. 2016 թ․ հուլիսի 24. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Asian Athletics Championship: Slumbering Neeraj Chopra wakes up in time». 2017 թ․ հուլիսի 10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «CWG 2018: Neeraj Chopra wins javelin gold with season-best throw». The Times of India. 2018 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «IAAF Diamond League: Neeraj Chopra breaks his own javelin throw national record again, finishes 4th». Scroll.in. 2018 թ․ մայիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
- ↑ DelhiMay 30, Press Trust of India New. «Neeraj Chopra recommended for Rajiv Gandhi Khel Ratna by Athletics Federation of India». India Today (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Neeraj Chopra no longer training with high-profile coach Hohn». The Indian Express (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Neeraj Chopra's former coach dies, javelin star posts emotional message». India Today (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 28. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Scroll Staff. «Watch: On this day two years ago, Javelin Thrower Neeraj Chopra became a world junior record holder». Scroll.in (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Neeraj Chopra to train with Uwe Hohn in Finland». The Times of India. 2018 թ․ մայիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Asian Games, Live Updates, Day 9: India's Neeraj Chopra Clinches Gold Medal in Javelin Throw Final». News18. 2018 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Asian Games, Live Updates, Day 9: India's Neeraj Chopra Closing in On Gold, Breaks National Record». News18. 2018 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «National Record Again». 2021 թ․ մարտի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Neeraj Chopra wins gold in Lisbon, Portugal». The Times of India. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Olympics: Dahiya &Punia storm into Semifinals. Neeraj Qualifies for Final». The Live Mirror (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Индиец Чопра стал олимпийским чемпионом в метании копья». ТАСС (ռուսերեն). 2021 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Athletics - Men's Javelin Throw - Final - Results» (PDF). Tokyo 2020 (անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 7. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «results» (PDF). indianathletics.in. 2017. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «results» (PDF). indianathletics.in. 2017. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «results» (PDF). indianathletics.in. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Архивированная копия» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Архивированная копия» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Архивированная копия» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Javelin thrower Neeraj Chopra wins silver at Offenburg meet with a throw of 82.80m». Scroll.in. 2018 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Архивированная копия» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Архивированная копия» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Архивированная копия» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Архивированная копия» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Athletics Men's Javelin Throw». Asian Games 2018 Official site. 2018 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն); More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «Kourtane Games: Olympic-bound Javelin star Neeraj Chopra bags bronze in Finland event». India Today. 2021 թ․ հունիսի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Athletics – Final Results». Olympics. 2021 թ․ օգոստոսի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիրաջ Չոպրա» հոդվածին։ |
|