Նիշեմի (իտալ.՝ Niscemi). քաղաք և կոմունա Իտալիայում, գտնվում է Սիցիլիայի տարածաշրջանում, ենթարկվում է Կալտանիսետա վարչական կենտրոնին։ Բնակչությունը կազմում է 28152 մարդ, մակերեսը 96 կմ²։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքի տարածքում եղել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի թռիչքադաշտ, ներկայումս քաղաքի տարածքում կա ռազմածովային կապի զինվորական ռադիոկայան, մոտ 250 մետր բարձրությամբ։