Նինո Ֆեռեր
Նինո Ֆեռեր իտալ.՝ Agostino Ferrari | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1934[1][2][3] |
Ծննդավայր | Ջենովա, Իտալիայի թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 13, 1998[4][1][3] (63 տարեկան) |
Մահվան վայր | Montcuq, Ֆրանսիա[3] |
Կրթություն | Saint-Jean de Passy? |
Քաղաքացիություն | Իտալիա և Ֆրանսիա |
Մասնագիտություն | երգիչ, մարդաբան և հեղինակ-կատարող |
Ժանրեր | ջազ |
nino-ferrer.com | |
Նինո Ֆեռեր (ֆր.՝ Nino Ferrer, օգոստոսի 15, 1934[1][2][3], Ջենովա, Իտալիայի թագավորություն - օգոստոսի 13, 1998[4][1][3], Montcuq, Ֆրանսիա[3]), իտալական ծագումով ֆրանսիացի դերասան, երգիչ֊երգահան, ջազ երաժիշտ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նինո Ֆեռերը ծնվել է 1934 թվականի օգոստոսի 15-ին Իտալիայի Ջենովայում, բայց մինչև 5 տարեկանն ապրել է Նոր Կալեդոնիայում (Ֆրանսիայի անդրծովյան տարածք Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում), որտեղ որպես ինժեներ աշխատել է նրա հայրը։
1947 թվականից պատանի Նինոն սովորել է էթնոլոգիա և հնագիտություն Փարիզի Սորբոնի համալսարանում՝ նաև զբաղվելով երաժշտությամբ և նկարչությամբ։
Ուսումն ավարտելուց հետո Ֆեռերը սկսեց ճանապարհորդել աշխարհով մեկ՝ աշխատելով բեռնատար նավի վրա։ Ֆրանսիա վերադառնալուց հետո նա զբաղվել է երաժշտությամբ։ Ջազի և բլյուզի հանդեպ կիրքը նրան ստիպել է երկրպագել Ջեյմս Բրաունի, Օտիս Ռեդինգի և Ռեյ Չարլզի երաժշտությանը։ Հետագայում կոնտրաբաս է նվագել Բիլ Քոլմենի Նյու Օռլեանի ջազ նվագախմբում[5]։
1963 թվականին Նինո Ֆեռերը ձայնագրել է իր առաջին ձայնագրությունը՝ «Pour oublier qu'on s'est aimé» («Մոռանալ, որ մենք սիրահարված էինք») սինգլը։
1975 թվականին նա սկսել է ձիեր բուծել Ֆրանսիայի Քուերսի քաղաքում։ 1989 թվականին Ֆեռերը ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն։
Մոր մահից մի քանի ամիս անց Ֆեռերը 1998 թվականի օգոստոսի 13-ին՝ իր 64-ամյակից երկու օր առաջ ինքնասպան է եղել իր որսորդական հրացանով։
Հիթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Mirza»; (1965)
- «Les Cornichons» (1969)
- «La Maison près de la Fontaine» (1972)
- «Le Sud» (1975)
Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Enregistrement Public; (1966)
- Nino Ferrer; (1969)
- Rats and roll’s; (1970)
- Métronomie; (1971)
- Nino Ferrer & Leggs; (1972)
- Nino And Radiah; (1974)
- Suite En Oeuf; (1975)
- Véritables Variétés Verdâtres; (1977)
- Blanat; (1979)
- La Carmencita; (1980)
- Ex Libris; (1982)
- Rock N' Roll Cow-Boy; (1983)
- 13e Album; (1986)
- La Désabusion; (1993)
- La Vie Chez Les Automobiles; (1993)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Fichier des personnes décédées mirror
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
- ↑ Obituary: Nino Ferrer
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2002-10-12 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինո Ֆեռեր» հոդվածին։ |
|