Նինո Ֆեռեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նինո Ֆեռեր
իտալ.՝ Agostino Ferrari
Ծնվել էօգոստոսի 15, 1934(1934-08-15)[1][2]
ԾննդավայրՋենովա, Իտալիա
Մահացել էօգոստոսի 13, 1998(1998-08-13)[3][1] (63 տարեկան) կամ օգոստոսի 14, 1998(1998-08-14)[4] (63 տարեկան)
Մահվան վայրMontcuq
ԿրթությունSaint-Jean de Passy?
Քաղաքացիություն Իտալիա և  Ֆրանսիա[5]
Մասնագիտություներգիչ, մարդաբան և հեղինակ-կատարող
Ժանրերջազ
nino-ferrer.com

Նինո Ֆեռեր (ֆր.՝ Nino Ferrer, օգոստոսի 15, 1934(1934-08-15)[1][2], Ջենովա, Իտալիա - օգոստոսի 13, 1998(1998-08-13)[3][1] կամ օգոստոսի 14, 1998(1998-08-14)[4], Montcuq), իտալական ծագումով ֆրանսիացի դերասան, երգիչ֊երգահան, ջազ երաժիշտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինո Ֆեռերը ծնվել է 1934 թվականի օգոստոսի 15-ին Իտալիայի Ջենովայում, բայց մինչև 5 տարեկանն ապրել է Նոր Կալեդոնիայում (Ֆրանսիայի անդրծովյան տարածք Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում), որտեղ որպես ինժեներ աշխատել է նրա հայրը։

1947 թվականից պատանի Նինոն սովորել է էթնոլոգիա և հնագիտություն Փարիզի Սորբոնի համալսարանում՝ նաև զբաղվելով երաժշտությամբ և նկարչությամբ։

Ուսումն ավարտելուց հետո Ֆեռերը սկսեց ճանապարհորդել աշխարհով մեկ՝ աշխատելով բեռնատար նավի վրա։ Ֆրանսիա վերադառնալուց հետո նա զբաղվել է երաժշտությամբ։ Ջազի և բլյուզի հանդեպ կիրքը նրան ստիպել է երկրպագել Ջեյմս Բրաունի, Օտիս Ռեդինգի և Ռեյ Չարլզի երաժշտությանը։ Հետագայում կոնտրաբաս է նվագել Բիլ Քոլմենի Նյու Օռլեանի ջազ նվագախմբում[6]։

1963 թվականին Նինո Ֆեռերը ձայնագրել է իր առաջին ձայնագրությունը՝ «Pour oublier qu'on s'est aimé» («Մոռանալ, որ մենք սիրահարված էինք») սինգլը։

1975 թվականին նա սկսել է ձիեր բուծել Ֆրանսիայի Քուերսի քաղաքում։ 1989 թվականին Ֆեռերը ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն։

Մոր մահից մի քանի ամիս անց Ֆեռերը 1998 թվականի օգոստոսի 13-ին՝ իր 64-ամյակից երկու օր առաջ ինքնասպան է եղել իր որսորդական հրացանով։

Հիթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Mirza»; (1965)
  • «Les Cornichons» (1969)
  • «La Maison près de la Fontaine» (1972)
  • «Le Sud» (1975)

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Enregistrement Public; (1966)
  • Nino Ferrer; (1969)
  • Rats and roll’s; (1970)
  • Métronomie; (1971)
  • Nino Ferrer & Leggs; (1972)
  • Nino And Radiah; (1974)
  • Suite En Oeuf; (1975)
  • Véritables Variétés Verdâtres; (1977)
  • Blanat; (1979)
  • La Carmencita; (1980)
  • Ex Libris; (1982)
  • Rock N' Roll Cow-Boy; (1983)
  • 13e Album; (1986)
  • La Désabusion; (1993)
  • La Vie Chez Les Automobiles; (1993)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  3. 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #131628615 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. English Wikipedia community Wikipedia — 2001.
  6. Obituary: Nino Ferrer

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինո Ֆեռեր» հոդվածին։