Նինա Ճավճավաձե
Նինա Ճավճավաձե վրաց.՝ ნინო ჭავჭავაძე გრიბოედოვისა | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 4, 1812 |
Ծննդավայր | Ծինանդալ, Թելավի գավառ, Թիֆլիսի նահանգ |
Մահացել է | հունիսի 28, 1857 (44 տարեկան) |
Մահվան վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Մթածմինդա |
Քաղաքացիություն | Վրաստան |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ամուսին | Ալեքսանդր Գրիբոյեդով |
Ծնողներ | հայր՝ Ալեքսանդր Ճավճավաձե, մայր՝ Salome Orbeliani? |
Nino Chavchavadze Վիքիպահեստում |
Իշխանուհի Նինո կամ Նինա Ալեքսադրովնա Ճավճավաձե (վրաց.՝ ნინო ჭავჭავაძე გრიბოედოვისა, նոյեմբերի 4, 1812, Ծինանդալ, Թելավի գավառ, Թիֆլիսի նահանգ - հունիսի 28, 1857, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), վրաց արիստոկրատուհի, բանաստեղծ և հասարակական գործիչ իշխան Ալեքսանդր Ճավճավաձեի և իշխանուհի Սալոմե Իվանովնա Օրբելիանիի դուստրը, ռուս դրամատուրգ և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի կինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ծինանդալի դաստակերտում։ Դեռևս վաղ տարիքից առանձնացել է իր յուրահատուկ գեղեցկությամբ, շարժուձևի նրբաճաշակությամբ, հոգու գեղեցկությամբ։ Գրիբոյեդովը, որը 1822 թվականին ծառայում էր Թիֆլիսում, հաճախ էր այցելում իշխան Ճավճավաձեի տուն և նրա դստերը տալիս էր երաժշտության դասեր։ 1828 թվականին Իրանից վերադառնալով՝ նա մի քանի ամիս անցկացրել է Թիֆլիսում։ Կրկին հանդիպելով հասունացած Նինային[1]՝ նա տարվում է աղջկա գեղեցկությամբ և համեմատում նրա գեղեցկությունը Մուրիլյոյի Աստվածածնի հետ[2]։ Նիկոլայ Մուրավյով-Կարսկու հուշերի համաձայն՝ Գրիբոյեդովը սկզբում լուրեր է տարածել Նինայի հանդեպ սիրահարվածության մասին, որպեսզի բարկացնի նրա մեկ այլ երկրպագուի՝ Սերգեյ Նիկոլաևիչ Երմոլովին՝ հայտնի գեներալ Ալեքսեյ Երմոլովի հորեղբոր տղային[3]։ Հունիսի 16-ին նա որոշել է խոստովանել իր սերը, ապա ստացել է հոր համաձայնությունը։ 1828 թվականի օգոստոսի 22-ին (սեպտեմբերի 3-ին) սիրահարները հանդիսավոր պսակադրվել են թիֆլիսյան Սիոնի մայր տաճարում։ Գրիբոյեդովը 33 տարեկան էր, իսկ Նինան՝ ընդամենը 15։ Ըստ ավանդության՝ տենդից տառապող փեսացուն ձեռքից գցել է ամուսնական մատանին, ինչը համարվում էր վատ նախանշան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ахвердова Прасковья Николаевна
- ↑ «Александр Грибоедов, его жизнь и литературная деятельность. Биографический очерк А. М. Скабичевского». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ А. С. Грибоедов в воспоминаниях современников. М., 1980. С. 64.