Նիկտիմենի (դիցաբանություն)
Նիկտիմենի | |
---|---|
Տեսակ | Հին հունական դիցաբանության կերպար |
Սեռ | իգական |
Հայր | Epopeus?[1] |
Nyctimene (mythology) Վիքիպահեստում |
Նիկտիմենի ( /nɪktɪmæni/, հին հունարեն՝ Νυκτιμένη, Nuktiménē — «նա, ով գիշերը արթուն է մնում»), ըստ հունական և հռոմեական դիցաբանության՝ արքայադուստր, Լեսբոսի թագավոր Էպոպեոսի դուստր, որը դարձել էր բռնաբարության զոհ։ Աթենաս աստվածուհին նրան բուի էր վերածել` խղճալով նրան իր սարսափելի ճակատագրի համար[2]։ Բուն Աթենասի ամենահայտնի և կարևոր խորհրդանիշներից մեկն էր:
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկտիմենի անունը ծագել է հունարեն νύξ (սեռ. νυκτός) նշանակում է «գիշեր»[3] և μένω նշանակում է «ես մնում եմ»[3] բառերից, այսինքն՝ նա, ով գիշերն արթուն է մնում (բուն)։ Մեկ այլ առաջարկված ստուգաբանությամբ Նիկտիմենի անունը թարգմանվում է որպես «գիշերվա լուսին»[4], սակայն այդ դեպում այն պետք է գրվեր Νυκτιμήνη ոչ թե Νυκτιμένη: Այս երկու բարդ բառերն էլ նախահնդեվրոպական ծագում ունեն[5][5]:
Առասպելաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հիգինուսի՝ հայրը՝ Էպոպեոսը ցանկացավ նրան և բռնաբարեց։ Ամոթից կամ մեղքից նա փախավ անտառ և հրաժարվեց իր դեմքը ցույց տալ ցերեկային լույսի տակ[6]։ Աթենաս աստվածուհին, խղճալով նրան, վերածեց նրան գիշերային բուի, որը ժամանակի ընթացքում դարձավ աստվածուհու լայն տարածում գտած խորհրդանիշը[7][8]: Օվիդիոսի «Մետամորֆոզներում» կերպարանափոխությունը պատիժ էր «հոր մահիճը պղծելու» համար ( patrium temerasse cubile ), որը ենթադրում է, որ նա սեռական հարաբերություն է ունեցել իր հոր հետ, սակայն լրացուցիչ բացատրություն չի տրվում, թե արդյոք նա բռնաբարվել է, գայթակղվել, թե ինքն է գայթակղել[9]։ Մետամորֆոզներում Նիկտիմենիի պատմությունը պատմում է Կորոնեն (ագռավը), որը նաև բողոքում է, որ Միներվայի սուրբ թռչնի իր տեղն այժմ գրավել է Նիկտիմենին, ով այնքան է ամաչում ինքն իրենից, որ նրան չեն տեսնի ցերեկով[9]։
Սերվիուսն ասում է, որ եթե Նիկտիմենին ամոթով է լցվել այն բանից հետո, երբ հասկացել է, որ քնել է հոր հետ, ինչը ենթադրում է, որ ինչ-որ խաբեություն է տեղի ունեցել[10]։ Մեկ այլ գիտնական ասում է, որ Նիկտիմենիին բռնաբարել է ոչ թե Էպոպեոսը, այլ Կորիմբոս անունով մի հյուր[11]: Անանուն հույն պարադոքսոգրաֆն էլ գրում է, որ նա փախել է իր հորից, որն այստեղ Կլիմենուս անունով է[12]։
Նիկտիմենիի մասին պատմության մի տարբերակ էլ կարելի է գտնել Ստացիուսի Ասք Թեբեյի էպոսի մասին կեղծ Լակտանտիուս Պլասիդուսի մեկնաբանության մեջ[11]:
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկտիմենիի անունն են տվել Նիկտիմենի չղջիկների սեռին և (2150) Նիկտիմենե աստերոիդը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Լատիներեն բանաստեղծության երկտողում ասվում է. «Նիկտիմենին գիշերային թռչունն է Միներվայի, քանի որ անառակ է։ Այդ պատճառով ագռավը մարտահրավեր է նետում նրան»։
Գերմանական երկտողում ասվում է. «Նիկտիմենին չարագործություն է անում իր հոր հետ և բու է դառնում»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Н. О. Эпопей (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1904. — Т. XLа. — С. 931.
- ↑ Käppel, Lutz (2006). «Nyctimene». In Cancik, Hubert; Schneide, Helmuth (eds.). Brill's New Pauly. Translated by Christina F. Salazar. Kiel: Brill Reference Online. doi:10.1163/1574-9347_bnp_e827030. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
- ↑ 3,0 3,1 Liddell, Scott
- ↑ Hall, Leslie S.; Richards, Gregory (2000). Flying Foxes: Fruit and Blossom Bats of Australia (անգլերեն). UNSW Press. էջ 9. ISBN 9780868405612.
- ↑ 5,0 5,1 Beekes, 2010
- ↑ Rosemary M. Wright. «A Dictionary of Classical Mythology: Summary of Transformations». mythandreligion.upatras.gr. University of Patras. Վերցված է 2023 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Hyginus, Fabulae 204, 253
- ↑ Forbes Irving, 1990
- ↑ 9,0 9,1 Ovid, Metamorphoses 2.591-5
- ↑ Maurus Servius Honoratus, On Virgil's Georgics 1.403
- ↑ 11,0 11,1 Pagès, Villagra
- ↑ Paradoxographoi, p. 222
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Beekes, Robert S. P. (2010). Lucien van Beek (ed.). Etymological Dictionary of Greek. Leiden Indo-European Etymological Dictionary Series. Vol. ΙΙ. Leiden, the Netherlands: Brill Publications. ISBN 978-90-04-17419-1.
- Forbes Irving, Paul M. C. (1990). Metamorphosis in Greek Myths. Oxford Classical Monographs. Oxford, New York, Toronto: Clarendon Press, Oxford University Press. ISBN 0-19-814730-9.
- Gaius Julius Hyginus, The Myths of Hyginus. Edited and translated by Mary A. Grant, Lawrence: University of Kansas Press, 1960.
- Liddell, Henry George; Scott, Robert (1940). A Greek-English Lexicon, revised and augmented throughout by Sir Henry Stuart Jones with the assistance of Roderick McKenzie. Oxford: Clarendon Press. Առցանց տարբերակը Perseus.tufts նախագծում
- Maurus Servius Honoratus, In Vergilii carmina comentarii. Servii Grammatici qui feruntur in Vergilii carmina commentarii; recensuerunt Georgius Thilo et Hermannus Hagen. Georgius Thilo. Leipzig. B. G. Teubner. 1881. Online version at the Perseus Digital Library.
- Ovid (1916). Metamorphoses. Loeb Classical Library 42. Vol. I: Books 1-8. Translated by Frank Justus Miller, revised by G. P. Goold. Cambridge, MA: Harvard University Press.
- Pagès, Joan; Villagra, Nereida (2022 թ․ մայիսի 9). Myths on the Margins of Homer: Prolegomena to the Mythographus Homericus. De Gruyter. ISBN 9783110751154.
- Westermann, Anton (1839). Paradoxographoe. London: Harvard College Library.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նիկտիմենի (դիցաբանություն) կատեգորիայում։ |