Նիկոլաոս Գիզիս
Նիկոլաոս Գիզիս հուն․՝ Νικόλαος Γύζης | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1842[1][2][3][…] |
Ծննդավայր | Թինոս, Tinos Regional Unit, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան |
Վախճանվել է | հունվարի 4, 1901[4][2][3][…] (58 տարեկան) |
Մահվան վայր | Մյունխեն, Գերմանական ռայխ[5] |
Քաղաքացիություն | Հունաստան |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա և Աթենքի գեղարվեստի դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ, համալսարանի դասախոս, ուսուցիչ, վիզուալ արտիստ և նկարչության ուսուցիչ |
Ոճ | իմպրեսիոնիզմ և Munich school? |
Թեմաներ | Կերպարվեստ[6] և կրթական համակարգ[6] |
Ուշագրավ աշխատանքներ | Q12877601? և The Betrothal of the Children? |
Աշակերտներ | Stefan Popescu?, Nikolaos Ferekidis?, Franz Mohr? և Մենցի Կլեմենտ Ցրնչիչ |
Զավակներ | Tilemachos Gizis?[7] |
Nikolaos Gyzis Վիքիպահեստում |
Նիկոլաոս Գիզիս (հուն․՝ Νικόλαος Γύζης, 1 մարտի, 1842, Սկլավոխորիո, Թինոս կղզի - 4 հունվարի, 1901, Մյունխեն), 19-րդ դարի հույն ամենահայտնի նկարիչներից ու գծանկարիչներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլաոս Գիզիսը ծնվել է 1842 թվականի մարտի 1-ին Թինոս կղզում, ատաղձագործի ընտանիքում։ 1850 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Աթենք, և նա սկսել է սովորել Աթենքի գեղեցիկ արվեստների դպրոցում (առաջին չորս տարին ոչ պաշտոնապես փոքր լինելու պատճառով, 1854 թվականից՝ պաշտոնապես)։ 1865 թվականին Նիկոլաոս Գիզիսը ստացել է կրթաթոշակ և մեկնել Մյունխեն՝ նպատակ ունենալով շարունակել կրթությունը տեղի Գեղարվեստի ակադեմիայում, որը 19-րդ դարի երկրորդ կեսին համարվում էր լավագույններից մեկը Եվրոպայում։ 1869 թվականին Մյունխենում անցկացվող միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով այնտեղ է գալիս Գյուստավ Կուրբեն, և Նիկոլաոս Գիզիսը ծանոթանում է իր ժամանակի ֆրանսիական գեղանկարչության նշանավոր ներկայացուցչի հետ։
1872 թվականին Նիկոլաոս Գիզիսը վերադարձել է Հունաստան, ապրել է Աթենքում, որտեղ ունեցել է ճանաչված վարպետի համբավ։ 1873 թվականին նա ընկերոջ հետ ճանապարհորդել է Փոքր Ասիայում, ինչից հետո կրկին մեկնել է Մյունխեն։ Այնտեղ Նիկոլաոս Գիզիսը 1882 թվականից մինչև իր մահը աշխատել է Գեղարվեստի ակադեմիայում։ Գիզիսը ևս երկու անգամ այցելել է հայրենիք, սակայն նրա հիմնական բնակության վայրը եղել է Մյունխենը։ 1878 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում նա արժանացել է երրորդ աստիճանի մեդալի «Երեխաների նշանադրություն Հունաստանում» կտավի համար։ 1888 թվականին Նիկոլաոս Գիզիսին շնորհվել է Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսորի կոչում։ Նրա աշակերտներից են եղել հույն հայտնի նկարիչներ Նիկոլաոս Վոկոսը և Տալիա Ֆլորա-Կարավիան, ինչպես նաև Աննա Մեյ-Ռիխտերը[8]։
Նիկոլաոս Գիզիսը ստեղծել է բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, պատի թերթեր, ծաղրանկարներ, նկարազարդել է գրքեր, նկարել է դիցաբանական, պատմական, կրոնական ու ալեգորիկ թեմատիկաներով։ Դեռ իր կենդանության օրոք հայտնի է եղել որպես հունական գեղանկարչության մյունխենյան դպրոցի կենցաղանկարչության վարպետ։ Նրա աշխատանքները մեծ պահանջարկ են ունեցել ոչ միայն Գերմանիայում, այլև ԱՄՆ-ում, Անգլիայում ու Հունաստանում։
Նիկոլաոս Գիզիսը մահացել է 1901 թվականի հունվարի 4-ին Մյունխենում։
Նիկոլաոս Գիզիսի «Գաղտնի դպրոց» նկարը պատկերված է 1996-2001 թվականներին թողարկված հունական 200 դրախմա անվանական արժեքով թղթադրամի վրա[9]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Գաղտնի դպրոց
-
Էրոսն ու նկարիչը
-
Վարսավիրը
-
Որբերը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Nikolaus Gysis (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Nikolaos Gysis — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Nikolaus Gysis (նիդերլ.)
- ↑ Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 6,0 6,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://topoimnimis.keni.gr/index.php/el/glyptes/item/30-gyzis-tilemaxos
- ↑ [1] Արխիվացված 2015-02-08 Wayback Machine Hammersite Auction House
- ↑ Bank of Greece. Drachma Banknotes & Coins: 200 drachmas. – Retrieved on 27 March 2009. Արխիվացված 6 Մարտ 2009 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլաոս Գիզիս» հոդվածին։ |
|