Նիկոլայ Կելին
Նիկոլայ Կելին | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 31, 1896[1] |
Ծննդավայր | Կլետսկայա, Կլետսկի շրջան[1] |
Վախճանվել է | հունվարի 9, 1970[1] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Ժելիվ[1] |
Գերեզման | Օլշանի գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, արձակագիր և բժիշկ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ժանրեր | պոեզիա և արձակ |
Զավակներ | Alexej Kelin? |
Նիկոլայ Կելին (ռուս.՝ Николай Андреевич Келин, հոկտեմբերի 31, 1896[1], Կլետսկայա, Կլետսկի շրջան[1] - հունվարի 9, 1970[1], Ժելիվ[1]), բանաստեղծ, արձակագիր (արտագաղթի առաջին ալիք), բժիշկ, դոնի կազակ։ Առաջին համաշխարհային և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմների մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Կելինը ծնվել է 1896 թվականին Վոյսկա Դոնի մարզի Ուստ-Մեդվեդիցկոե շրջանի Կլետսկայա ստանիցայում։ 1908 թվականին ընդունվել է ատաման, իշխան Մ. Ի. Պլատովի անվան ռեալական ուսումնարանը, այնուհետև՝ Սանկտ Պետերբուրգի Ռազմաբժշկական ակադեմիան, որը Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով չի ավարտել[2]։ Ընդունվել է Կոնստանտինովսկի հրետանային ուսումնարան, որն ավարտելուց հետո ստացել է սպայական կոչում, ծառայել է Հյուսիսային ռազմաճակատի 12-րդ բանակում՝ որպես մարտկոցի հրամանատար։ Կոնտուզիայի ենթարկվելուց հետո վերադարձել է Դոն և մասնակցել կարմիրների դեմ քաղաքացիական պատերազմին։ Դրանից հետո արտագաղթել է, 1920 թվականից բնակվել Չեխոսլովակիայում, ավարտել Պրահայի Կարլովի համալսարանի բժշկական ֆակուլտետը, որպես բժիշկ աշխատել Չեխոսլովակիայի Ժելիվ ավանում[3][4]:
Գրել է բանաստեղծություններ, որոնք տպագրվել են էմիգրանտական հրատարակությունները[4], «Կազակի խոստովանությունը» գրքի հեղինակն է[3]։ Այս գրքում Նիկոլայ Անդրեևիչը պատմում է իր ճակատագրի, ինչպես նաև Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի հետ նամակագրության և հանդիպումների մասին։ 1957 թվականին Կելին Նիկոլայ Անդրեևիչը եկել է ԽՍՀՄ՝ հարազատների հետ հանդիպելու համար[3]։ Նա հիշեց իր «Կազակի խոստովանությունը» գրքի մասին և, ցանկացավ տեսնել գրող Միխայիլ Շոլոխովին, զանգահարեց նրան, և Շոլոխովը նրան հրավիրեց Վյոշենսկայա ստանիցա[3]։ Կելինի և Շոլոխովի հանդիպումը տևեց առնվազն վեց ժամ[3]։ Հաջորդ օրը Նիկոլայ Անդրեևիչը մեկնեց հայրենի Կլեցկայա ստանիցա. ուղևորությունը կազմակերպել էր Միխայիլ Շոլոխովը[3]։ Կլեցկայա ստանիցայում Կելինը հանդիպեց իր 90-ամյա մորաքրոջ հետ։ Նիկոլայ Անդրեևիչը իր «Կազակի խոստովանությունը» գրքում գրել է[3].
1960 թվականին Կելինը կրկին այցելել է Միխայիլ Շոլոխովին Վյոշենսկայա ստանիցայում[3]։
Մահացել է 1970 թվականի հունվարի 9-ին, Չեխոսլովակիայի Ժելիվ ավանում[3]։ Թաղված է ուղղափառ Օլշանսկոե գերեզմանատանը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 regional database of the Regional Library of Highlands (չեխերեն)
- ↑ «Келин Николай Андреевич». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — С. 304. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9.
- ↑ 4,0 4,1 4,2 Келин Николай Андреевич (1896–1970)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — С. 304. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9.