Նիկոլայ Կելին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Կելին
Ծնվել էհոկտեմբերի 31, 1896(1896-10-31) կամ 1896[1]
ԾննդավայրԿլետսկայա, Կլետսկի շրջան
Վախճանվել էհունվարի 9, 1970(1970-01-09) կամ 1970[1]
Վախճանի վայրԺելիվ
ԳերեզմանՕլշանի գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր և բժիշկ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ժանրերպոեզիա և արձակ
ԶավակներAlexej Kelin?

Նիկոլայ Կելին (ռուս.՝ Николай Андреевич Келин, հոկտեմբերի 31, 1896(1896-10-31) կամ 1896[1], Կլետսկայա, Կլետսկի շրջան - հունվարի 9, 1970(1970-01-09) կամ 1970[1], Ժելիվ), բանաստեղծ, արձակագիր (արտագաղթի առաջին ալիք), բժիշկ, դոնի կազակ։ Առաջին համաշխարհային և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմների մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Կելինը ծնվել է 1896 թվականին Վոյսկա Դոնի մարզի Ուստ-Մեդվեդիցկոե շրջանի Կլետսկայա ստանիցայում։ 1908 թվականին ընդունվել է ատաման, իշխան Մ. Ի. Պլատովի անվան ռեալական ուսումնարանը, այնուհետև՝ Սանկտ Պետերբուրգի Ռազմաբժշկական ակադեմիան, որը Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով չի ավարտել[2]։ Ընդունվել է Կոնստանտինովսկի հրետանային ուսումնարան, որն ավարտելուց հետո ստացել է սպայական կոչում, ծառայել է Հյուսիսային ռազմաճակատի 12-րդ բանակում՝ որպես մարտկոցի հրամանատար։ Կոնտուզիայի ենթարկվելուց հետո վերադարձել է Դոն և մասնակցել կարմիրների դեմ քաղաքացիական պատերազմին։ Դրանից հետո արտագաղթել է, 1920 թվականից բնակվել Չեխոսլովակիայում, ավարտել Պրահայի Կարլովի համալսարանի բժշկական ֆակուլտետը, որպես բժիշկ աշխատել Չեխոսլովակիայի Ժելիվ ավանում[3][4]:

Գրել է բանաստեղծություններ, որոնք տպագրվել են էմիգրանտական հրատարակությունները[4], «Կազակի խոստովանությունը» գրքի հեղինակն է[3]։ Այս գրքում Նիկոլայ Անդրեևիչը պատմում է իր ճակատագրի, ինչպես նաև Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի հետ նամակագրության և հանդիպումների մասին։ 1957 թվականին Կելին Նիկոլայ Անդրեևիչը եկել է ԽՍՀՄ՝ հարազատների հետ հանդիպելու համար[3]։ Նա հիշեց իր «Կազակի խոստովանությունը» գրքի մասին և, ցանկացավ տեսնել գրող Միխայիլ Շոլոխովին, զանգահարեց նրան, և Շոլոխովը նրան հրավիրեց Վյոշենսկայա ստանիցա[3]։ Կելինի և Շոլոխովի հանդիպումը տևեց առնվազն վեց ժամ[3]։ Հաջորդ օրը Նիկոլայ Անդրեևիչը մեկնեց հայրենի Կլեցկայա ստանիցա. ուղևորությունը կազմակերպել էր Միխայիլ Շոլոխովը[3]։ Կլեցկայա ստանիցայում Կելինը հանդիպեց իր 90-ամյա մորաքրոջ հետ։ Նիկոլայ Անդրեևիչը իր «Կազակի խոստովանությունը» գրքում գրել է[3].

Իհարկե, Շոլոխովի հետ հանդիպումը մնաց ուղևորության ամենավառ տպավորությունը։ Ես բառացիորեն ապրում էի դրանով, գրողի մասին պատմեցի ծանոթ կազակներին, նամակներ գրեցի Միխայիլ Ալեքսանդրովիչին՝ հույս չունենալով պատասխան ստանալ։

1960 թվականին Կելինը կրկին այցելել է Միխայիլ Շոլոխովին Վյոշենսկայա ստանիցայում[3]։

Մահացել է 1970 թվականի հունվարի 9-ին, Չեխոսլովակիայի Ժելիվ ավանում[3]։ Թաղված է ուղղափառ Օլշանսկոե գերեզմանատանը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. «Келин Николай Андреевич». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — С. 304. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9.
  4. 4,0 4,1 4,2 Келин Николай Андреевич (1896–1970)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — С. 304. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]