Նիկոլաե Բոտգրոս
Նիկոլաե Բոտգրոս | |
---|---|
Բնօրինակ անուն | ռումիներեն՝ Nicolae Botgros |
Ծնվել է | հունվարի 25, 1953 (71 տարեկան) կամ 1953[1] Մոլդովենեսկ Բադիկուլ, Կագուլի շրջան, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Մոլդովա |
Մասնագիտություն | ջութակահար և դիրիժոր |
Գործիքներ | ջութակ |
Ամուսին | Lidia Bejenaru? |
Պարգևներ | |
Nicolae Botgros Վիքիպահեստում |
Նիկոլաե (Նիկոլայ) Բոտգրոս (ռումիներեն՝ Nicolae Botgros, հունվարի 25, 1953 կամ 1953[1], Badicul Moldovenesc, Cahul District, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի երաժիշտ և կոմպոզիտոր, Մոլդավիայի պետական ֆիլհարմոնիայի «Լեուտարի» ժողովրդական երաժշտության անսամբլի գեղարվեստական ղեկավար[2]։ Մոլդովական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1988)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլաե Բոտգրոսը ծնվել է 1953 թվականի հունվարի 25-ին Մոլդովական ԽՍՀ Կագուլի շրջանի Բադիկուլ Մոլդովենեսկ գյուղում (ներկայում՝ Մոլդովայի Հանրապետություն[3]՝ երաժիշտների ընտանիքում. նրա հայրը եղել է ջութակահար, երկու եղբայրները նույնպես փոքր տարիքից նվագել են տարբեր երաժշտական գործիքներ։
Նիկոլաե Բոտգրոսը երաժշտություն է սովորել է Սորոկիի մշակութային-լուսավորական ուսումնարանում, իսկ 1990 թվականին ավարտել է ուսումը Քիշնևի կոնսերվատորիայում (ջութակահար և դիրիժոր)[4]։
1970-ական թվականների սկզբին Նիկոլաե Բոտգրոսն աշխատել է «Չոկիրլիա» նվագախմբում։ 1973-1974 թվականներին որպես ջութակահար աշխատել է «Մուգուրել» նվագախմբում, իսկ 1974-1978 թվականներին՝ «Ժոկ» անսամբլում։ 1978 թվականից Նիկոլաե Բոտգրոսը գլխավորում է «Լեուտարի» անսամբլը, որ կազմակերպվել էր «Մուգուրել» ժողովրդական անսամբլի հիման վրա։ Ելույթ է ունեցել ԽՍՀՄ տարբեր քաղաքներում ու արտասահմանում՝ Եվրոպայում ու Ամերիկայում։ «Լեուտարի» անսամբլն արժանացել է բազմաթիվ մեդալների ու դիպլոմների։
Նիկոլաե Բոտգրոսն ամուսնացած է Լիդիա Բեժենարուի հետ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոլդովական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1988)
- 2000 թվականին պարգևատրվել է Մոլդովայի Հանրապետության շքանշանով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Ботгрос Hиколае
- ↑ Nicolae Botgros, biografie Արխիվացված 2016-08-19 Wayback Machine (մոլդովերեն)
- ↑ Նիկոլաև Բոտգրոսի կենսագրությունը
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկոլաե Բոտգրոս
- Nicolae Botgros - Dirijorul orchestrei "Lautarii" din Chisinau (ռում.)
- Nicolae Botgros: Graţie feciorului meu şi nurorii, în acest an voi pleca la mare (մոլդովերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլաե Բոտգրոս» հոդվածին։ |
|