Jump to content

Ներսես Վարժապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներսես Վարժապետյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 28, 1837(1837-01-28)[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 26, 1884(1884-10-26)[1] (47 տարեկան)
Մահվան վայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
ԿրոնՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Մասնագիտությունպատրիարք և հասարակական գործիչ
ԱշխատանքԵկեղեկացական, քաղաքական,
հասարակական գործիչ
Պոլսի հայոց պատրիարք
Զբաղեցրած պաշտոններԿոստանդնուպոլսի հայոց պատրիարք
 Nerses Varjapetian Վիքիպահեստում

Ներսես Վարժապետյան (ավազանի անունը՝ Պողոս Ստեփանի ՎարԺապետյան, հունվարի 28, 1837(1837-01-28)[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 26, 1884(1884-10-26)[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), եկեղեցական, հասարակական, քաղաքական գործիչ, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք (1874 թվականից)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Խասգյուղի Ներսեսյան վարժարանում։ 1853 թվականից զբաղվել է ուսուցչությամբ Ադրիանուպոլսում, Տարսոնում և Նիկոմեդիայում։ 1862 թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս։ Օգտվելով 1877-78 թվականների ռուս-թուրքական պատերագմից հետո Հայկական հարցի արծարծման համար ստեղծված նպաստավոր պայմաններից Վարժապետյանը Թուրքիայի 9 եպիսկոպոսների անունից խնդրագիր է ներկայացնում կայսր Ալեքսանդր II-ին՝ Ռուսաստանից հայցելով արևմտահայերի պաշտպանությունը (եւրոպական քրիստոնյաների օրինակով)։ Վարժապետյանը մեծ եոանդ է ներդրել 1878 թվականի Սան Ստեֆանոյի պայմանագրում արևմտահայերի մասին հատուկ (16-րդ) հոդված մտցնելու և հայկական հարցը Բեռլինի կոնգրեսում (1878) քննելու գործում, որի համար էլ վեհաժողով է ուղարկել հայկական ազգային պատվիրակություն՝ Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ։ Վարել է շրջահայաց քաղաքականություն Բարձրագույն դռան, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև նրանց բարյացակամ վերաբերմունքը հայկական հարցում շահելու ակնկալիքով։ 1879 թվականի մայիսի 31-ին դիմել է եվրոպական երկրների ներկայացուցիչներին՝ նշելով Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու անհրաժեշտությունը՝ Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածը գործադրելու համար, սակայն՝ ապարդյուն։ Անպատասխան են մնացել նաև Բարձրագույն դռանը ներկայացրած բազմաթիվ հուշագրերը։ 1884 թվականին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս, սակայն առողջական ծանր վիճակի պատճառով հրաժարվել է հոգևոր առաջնորդի տիտղոսից։ Հայաստանի ազատագրության ուղին Վարժապետյանն համարել է հայության ազգահավաքումը, խաղաղ շինարարությունն ու դիվանագիտական միջոցները։

Հրատարակված աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Քրիստոսի սուրբ եկեղեցին և անոր հակառակորդները» (1864)[2]
  • «Ուսումն համաբարբառ Աւետարանի Տեառն մերոյ» (1875)[2]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Օրմանյան Մ., «Ազգապատում», մաս 3, Երուսաղեմ, 1927։
  • Կիրակոսյան Ջ., «Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը» (XIX դ. 70-ական թթ.), Երևան, 1978։ Նույնի, «Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը» (XIX դ. 80-ական թթ), Երևան, 1980։
  • Սիրունի Հ., «Պոլիս և իր դերը», հ. 3-4, Անթիլիաս, 1987-88։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 ««Կրոնի հանրագիտարան, Վարժապետյան Ներսես»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 24-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 252