Նետախոտ նետախոտանման
Նետախոտ նետախոտանման | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Sagittaria sagittifolia L. | ||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||
Նետախոտ նետախոտանման (լատին․՝ Sagittaria sagittifolia L.), հովվափողազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմամյա ջրային կամ ճահճային հետերոֆիլ բույս է, ստորգետնյա պալարանման կոճղարմատով։ Լողացող տերևները երկարավուն-նշնաձև են, ձվաձև կամ էլիսաձև, երկու մոտեցած կարճ բլթակներով, ստորջրյա տերևները նստադիր են, թափանցիկ, բութ, վերջրյա տերևները՝ նետանման-եռանկյուն։ Ծաղկաբույլը պարզ կամ ճյուղավորված է։ Պսակաթերթերը սպիտակ են։ Պտղիկները՝ կլորավուն, ուղիղ կտուցով[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է Լոռու (Օրան-Լորի) և Երևանի (Սայաթ-Նովա, Սարվանլար) ֆլորիսկական շրջաններում։ Աճում է Կովկասում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանում, Սիբիրում, Ճապոնիայում, Չինաստանում և Հյուսիսային Ամերիկայում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին միջին լռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 800-1500 մ բարձրությունների վրա, ճահիճներում, ծանծաղ լճերի, ջրավազանների ափերին, բրնձի դաշտերում։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում հունիս-օգոստոս ամիսներին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակչության մեջ ընդգրկված էր որպես անհետացած տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նետախոտ նետախոտանման» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նետախոտ նետախոտանման» հոդվածին։ |
|