Նեղտերևի Դոդոնի
Նեղտերևի Դոդոնի | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Chamaenerion dodonaei
|
Նեղտերևի Դոդոնի (լատին․՝ Chamaenerion dodonaei), ապուզանազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]60 սմ երկարությամբ բազմամյա բույս է։ Տերևները գծային նշտարաձև են, մերկ կամ տակից առսեղմ թավոտ։ Պսակաթերթերը վարդագուն են։ Առէջները 8-ն են, որոնցից չորսը ավելի կարճ և մեկ շարքով դասավորված։ Սռնակը առէջներից թեթևակի երկար է[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է Լոռու ֆլորիստիկական շրջանում (Ստեփանավան, Տաշիր)։ Աճում է նաև Նախակովկասում, Արևելյան Կովկասում, Արևմտյան և Կենտրոնական Անդրկովկասում, Միջին և Հարավային Եվրոպայում, միջերկրածովյան ավազանի երկրներում և Փոքր Ասիայում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1700-2300 մ բարձրությունների վրա, խոնավ տեղերում, գետերի ափերին։ Ծաղկում է մայիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոս-սեպտեմբերին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանություն չի իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեղտերևի Դոդոնի» հոդվածին։ |
|
|