Ծնվել է 1989 թվականին՝Վանաձորում, Սպիտակի երկրաշարժի դժվար տարիներին։ Նարեի մայրը նույնպես դաշնամուր է նվագել և այդ դժվար տարիներին նրանց երեկոներն անց են կացվել մոմի լույսի ներքո՝ երաժշտություն ունկնդրելով։ Վաղ տարիքից սկսել է նվագել դաշնամուր, հաճախել երաժշտական դպրոց։ 1996 թվականին մասնակցել է «Ամադեուս» մրցույթին, որը տեղի է ունեցել Երևանում։ Այստեղ նրան նկատում է անվանի պրոֆեսոր Ալեքսանդր Գուրգենովը և առաջարկում է Նարեին ուսումը շարունակել Երևանում՝ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ Յոթ տարեկան հասակում Հարավսլավիայում Շոպենի անվան երիտասարդական մրցույթին Նարեն մասնակցում է իր առաջին միջազգային մրցույթին և գրավում է առաջին պատվավոր տեղը։ Տասնհինգ տարեկանում Նարեն ավարտում է դպրոցը և մեկնում Վիեննա, որ շարունակի ուսումը։ Այդ ժամանակ նա փոքր էր, իրավունք չուներ որպես ուսանող ընդունվել, քանի որ քննության թվանշանները բարձր էին, Նարեին ընդունեցին։ Վիեննա տեղափոխվելուց հետո Նարեն շատ մրցույթների սկսեց մասնակցել և շատ հաղթանակներ ունեցավ։ Ամենամեծը հաղթանակը 2008 թվականի Մոներալի մրցույթն էր, ուր ոչ միայն առաջին, այլև մի քանի հատուկ մրցանակների արժանացավ։ Մոնրեալի մրցույթում Նարեն ամենափոքր մասնակիցն էր։
«Շքեղություն, հումոր, քաղցր երգեցողություն և կրակոտ երևակայություն։ Սա ինձ ծանոթացրեց մեծագույն տաղանդի հետ։ Ավելի լավ դաշնակահար քան Նարե Արղամանյանն է, չի կարող լինել։ Մեկ այլ պոտենցիալ սուպեր աստղ է հայտնվել»։ Հ.Գոլդսմիթ, «Երաժշտական Ամերիկա և Ամերիկյան Ձայնագրությունների ուղեցույց»։