Նատալյա Բասմանովա
Նատալյա Բասմանովա | |
---|---|
Ծնվել է | հունվարի 27, 1906[1] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 11, 2000[1] (94 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի Սերովի անվան գեղարվեստի ուսումնարան |
Մասնագիտություն | նկարչուհի, նկարազարդող և գծանկարիչ |
Ծնողներ | հայր՝ Գեորգի Լանգ |
Անդամություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Նատալյա Բասմանովա (ռուս.՝ Ната́лия Гео́ргиевна Басма́нова, հունվարի 27, 1906[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - մարտի 11, 2000[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[2][3]), խորհրդային նկարիչ-պատկերազարդող, հաստոցային և գրքային գծանկարիչ։ Եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1906 թվականի հունվարի 27-ին, Պետերբուրգում` պետերբուրգյան գերմանացիների ընտանիքում։
Նկարչուհու հայրը թերապևտ, ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գեորգի Լանգն է (1875-1948 թվական)։
Մայրը մանկավարժ է, որը ֆրանսերեն և գերմաներեն է դասավանդել[4]։
Նա նախադպրոցական տարիքում սկսել է մատիտներով և ջրաներկով նկարել։
1922 թվականից սովորել է Լենինգրադի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումի գծանկարչության ֆակուլտետում` Նիկոլայ Դորմիդոնտովի և Վլադիմիր Լևիտսկու մոտ։
1927 թվականին ավարտել է տեխնիկումը` նկարիչ-գծանկարիչ մասնագիտությամբ[5]։
1927 թվականին ամուսնացել է Պավել Բասմանովի (03.01.1906-1993 թվական[2]) հետ, որը ռուս նկարիչ-գծանկարիչ էր։
1927-29 թվականներին սովորել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի գծանկարչության ֆակուլտետում, որտեղից հեռացել է երկրորդ կուրսից։
1930 թվականին ծանոթացել է նկարիչ Վլադիմիր Ստերլիգովի հետ, որը դարձել է Ն. և Պ. Բասմանովների ուսուցիչը։
1932 թվականից դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։
Աշխատել է Ուչպեդգիզ հրատարակչությունում, նկարազարդելով դասագրքեր և այբբենարաններ Հյուսիսի, Սիբիրի և Հեռավոր արևելքի ազգերի համար։ Հրատարակչությունների աշխատանքն այդ ժամանակ ընթացել է «բրիգադի մեթոդով», և շատ տարիներ Ն. Բասմանովան աշխատել է նկարչուհի Ե. Էվենբախի հետ[6]։ Նկարիչների աշխատանքը սահմանափակվել է ստվերագծային գրաֆիկայով, մինչև 1960 թվականը նկարչուհին գույներով (գրքային նկարազարդում) չի աշխատել։
Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո մինչև 1942 թվականը Լենինգրադում մնացել է շրջափակման մեջ։ 1942 թվականի սեպտեմբերին իր մոր, Լորենց Լանգի և իր փոքրիկ դստեր` Մարիաննայի հետ տարահանվել է դեպի Ալթայի երկրամասի Այնդհովեն քաղաք։ Վերադարձել է 1945 թվականի փետրվարին։
Պատերազմից հետո շարունակել է աշխատել Ուչպեդգիզ հրատարակչությունում։ 1954-1975 թվականներին աշխատել է մանկական գրքային գրաֆիկայում։
1962 թվականին Բասմանովայի ստեղծագործությունում նկարիչ Վլադիմիր Ստերլիգովի մտքերի հետ ծանոթանալուց հետո բեկում է մտցվել, նա սկսել է նկարել ռուսական ավանգարդիզմի գեղարվեստա-պլաստիկական ավանդույթներով։ Նկարչի ստեղծագործական ուղու փոփոխությունները կապված են եղել այն մտքի հետ, որ 1962 թվականի սկզբից Վլադիմիր Ստերլիգովը սկսել է զարգացնել Կազիմիր Մալևիչի կերպարվեստի նոր լրացուցիչ տարրերի մասին տեսությունը և բացել է այդ ժամանակաշրջանի արվեստի «ուղիղ-կորագիծ» լրացուցիչ տարրը։ Այդ բացման օրը նա առաջինն այցելել է իր ընկերներին` Պավել Բասմանովին, Նատալյա Բասմանովային և Մարիաննա Բասմանովային։ Նատալյա Բասմանովան և Մարիաննա Բասմանովան սկսել են աշխատել նոր պլաստիկ ձևով։ Կորագծի, գնդաձև պլաստիկական տարածության և առանձին տեսության գույնի միտքը, որը տարածվել է իր լույսով (գույնի լուսավորությունը լույսի գունավորումն է. ըստ Վլադիմիր Ստերլիգովի պատկերավոր արտահայտության) ամբողջովին փոփոխել է Նատալյա Բասմանովայի ստեղծագործությունը[7], և միանգամից ընդունվելով նկարչուհու կողմից` դարձել են նրա գեղարվեստական կերպարների հիմնադիրները։ Ե. Սերովի «Մարգագետինը» գիրքը եղել է եղել է նոր ձևով պատկերազարդված առաջին գիրքը (1963 թվական)։
Մի քանի գիրք ձևավորել է իր դստեր` նկարչուհի Մարիաննա Բասմանովայի (20.07.1938 թվական) հետ[2], որը մանկական գրքերի նկարիչ է։
Մահացել է 2000 թվականին, Սանկտ Պետերբուրգում։
Մանկական գրքերի պատկերազարդումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бр. Гримм. Избранные сказки. Переплёт, форзац, титул и инициалы- П. И. Басманов. Иллюстрации и концовки — Н. Г. Басманова. (Школьная библиотечка) — Л.: Учпедгиз (1938 թվական)[8]
- Сказки народов Севера. Составители : М. Г. Воскобойников, Г. А. Меновщиков. Общая редакция М. А. Сергеев. Переплёт, форзац, титульные листы, заставки и концовки — Н. Г. Басманова . М. — Л. Гослитиздат. 1951 թվական
- Алексеев Е. «Подарки леса» — Л.: Детгиз, (1954 թվական)[8]
- Кукушка. Северные сказки. Рисунки Н. Басмановой. М.: Детгиз 1957 թվական
- Сказки народов Севера. Составление, редакция, предисловие и примечания М. Г. Воскобойникова и Г. А. Меновщикова. Художник Н. Г. Басманова. лж. Общая редакция М. А. Сергеев. Переплёт, форзац, титульные листы, заставки и концовки — Н. Г. Басманова . М. — Л. Гослитиздат. 1959 թվական
- Серова Е. «У южного моря»- Л. : Детгиз, 1960 թվական
- Серова Е. «Лужайка» . Л. : Художник РСФСР, 1963 թվական.(թողարկում` 1966 թվական, 1968 թվական, 1977 թվական, 1978 թվական, 1985 թվական)
- Шим Э. «Слепой дождик». Л. : Дет.лит. ,1964 թվական
- Чепуров А. «Весенние фонарики». Л. : Дет лит., 1966 թվական
- Славная осень. Сборник стихов русских поэтов об осени (составила В. Разова). Л. : Дет.лит.,1966 թվական
- Весна красна. (сборник стихов русских поэтов о весне). Л.: Дет.лит. 1967 թվական
- Серова Е. «Наши цветы». Л. : Дет.лит. 1968 թվական
- Чепуров А. Золотой пожар. Л.: Дет. лит., 1972. Рис Н. и М. Басмановых
- Чепуров А. Белая дорожка. Л.: Дет. лит., 1973. Рис. Н. и М. Басмановых.
- Чепуров А. Солнце на дорожке. Л.: Дет. лит., 1974. Рис. Н.и М. Басмановых
- Андерсен Г. Х.«Дюймовочка». Перевод с датского А. Ганзен. Л. : Художник РСФСР, 1975 թվական.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 2,0 2,1 2,2 «Реестр художников Российской империи, СССР, «русского зарубежья», Российской Федерации и республик бывшего Советского Союза (XVIII—XXI вв.). Художники двухмерного пространства». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 3-ին.
- ↑ Новости Радищевского музея
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 4-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=да
(օգնություն) - ↑ Басманова М. Вступительная статья в каталоге персональной выставки Н. Г. Басмановой. СПб. 2014. С. 9.
- ↑ Наталья Басманова. Сохранить живое ощущение. / Художники детской книги о себе и своём искусстве: статьи, рассказы, заметки, выступления/Сост. В. Глоцер. — М.: Книга, 1987. C. 9.
- ↑ Спицына Е. О Басмановых. //Experiment/Эксперимент: Журнал русской культуры. № 16: Шестнадцать пятниц: Вторая волна ленинградского авангарда. В 2-х ч. LA (USA), 2010. Ч. 2. С. 470—471.
- ↑ 8,0 8,1 http://illustrators.odub.tomsk.ru/illustr_h.php?id=812(չաշխատող հղում)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- В. Пивоваров О книге А. Чепурова «Весенние фонарики». / Детская литература, ж. М. 1967 . № 2. С. 44.
- Митурич М. Акварели Наталии Басмановой. / Детская литература, ж. М. 1968 . № 4.
- Чугунов Г. О художнике этой книги. В кн. Г. Х. Андерсен. Дюймовочка. Л. ; Художник РСФСР, 1975.
- Наталья Басманова. Сохранить живое ощущение. / Художники детской книги о себе и своём искусстве: статьи, рассказы, заметки, выступления/Сост. В. Глоцер. — М.: Книга, 1987. C. 9- 16.
- Тимофеева И. Н. Что и как читать вашему ребёнку от года до десяти : энциклопедия для родителей по руководству детским чтением. / И. Н. Тимофеева. — СПб. : РНБ, 2000. — 512 с. : ил.
- Траугот В. Басмановы. //Experiment/Эксперимент: Журнал русской культуры. № 16: Шестнадцать пятниц: Вторая волна ленинградского авангарда. В 2-х ч. LA (USA), 2010. Ч. 2. С. 151—155, 166.
- Спицына Е. О Басмановых. Там же. С.470-471.
- Басманова М. Вступительная статья в каталоге персональной выставки Н. Г. Басмановой. СПб. 2014. С. 9.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|