Գեորգի Լանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Լանգ
Георгий Ланг
Ծնվել էհուլիսի 16 (28), 1875
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 24, 1948(1948-07-24)[1] (72 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՍերաֆիմովսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտություննյարդաբան
Հաստատություն(ներ)Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան
Գործունեության ոլորտբժշկություն
Ալմա մատերՌազմա-բժշկական ակադեմիա
Պարգևներ
Լենինի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ
Երեխա(ներ)Անտոն Լանգ և Նատալյա Բասմանովա

Գեորգի Ֆեոդորովիչ Լանգ (Георгий Фёдорович Ланг, հուլիսի 16 (28), 1875, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 24, 1948(1948-07-24)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային թերապևտ, ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս (1945

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1899 թ. ավարտել է Պետերբուրգի Ռազմա-բժշկական ակադեմիան։ Գիտական աշխատանքներն ընդգրկում են ներքին հիվանդությունների բոլոր բաժինները (հիմնականում՝ թոքաբանություն, արյունաբանություն և սրտաբանություն)։ Լանգը մշակել է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների դասակարգումը և անվանացանկը, ուսումնասիրել սրտամկանում կենսաքիմիզմի վերադարձելի փոփոխությունները («սրտամկանի դիստրոֆիա»)։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնել է հիպերտոնիկ հիվանդության մասին ուսմունք, ըստ որի այն դիտվել է որպես անոթային տոնուսը կարգավորող բարձրագույն նյարդային կենտրոնների նևրոզ, առաջարկել կանխարգելիչ միջոցառումների համակարգ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Erik Amburger database (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 482