Նատալի Բրաուն (անգլ.՝ Natalie Brown, մայիսի 17, 1973(1973-05-17)[1], Թիմինս), կանադացի հեռուստատեսային դերասանուհի, որը ծնվել և մեծացել է Օնտարիոյում` Տիմինսեյում, և նախքան դերասանուհի դառնալը իր կարիերան սկսել որպես մոդել[2]։
Բրաունը առավել հայտնի է հեռուստատեսությունում աշխատելու շնորհիվ, որտեղ խաղացել է ավելի քան քառասուն դեր։ Խաղացել է առաջատար դեր կանադական «Սոֆի» սիթքոմում (որը նրան բերել է «Ջեմինի» մրցանակի անվանակարգ)[3], որը հեռարձակվել է 2008-2009 թվականներին CBC ալիքով։ 2010 թվականին ամերիկյան հեռուստատեսությունում երկրորդական դեր է ունեցել ABC-ի «Երջանիկ քաղաք» սերիալում։ 2014 թվականին եղել է «Շտամ» սերիալի առաջին եթերաշրջանի հիմնական դերասանական կազմի անդամ[4]։ Բացի այդ, երկրորդական դերեր է խաղացել «Լինել մարդ» և «Խայթվածը» ֆիլմերում։ Բրաունը նաև աննշան դերեր է խաղացել մի քանի կինոֆիլմերում, հայտնվել է հեռուստաֆիլմերում և հյուրի դերեր է կատարել «Թեժ կետ» և «Գաղտնի օպերացիա» սերիալներում