Նատալի Բրաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալի Բրաուն
անգլ.՝ Natalie Brown
Ծնվել էմայիսի 17, 1973(1973-05-17)[1] (50 տարեկան)
ԾննդավայրԹիմինս
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի

Նատալի Բրաուն (անգլ.՝ Natalie Brown, մայիսի 17, 1973(1973-05-17)[1], Թիմինս), կանադացի հեռուստատեսային դերասանուհի, որը ծնվել և մեծացել է Օնտարիոյում` Տիմինսեյում, և նախքան դերասանուհի դառնալը իր կարիերան սկսել որպես մոդել[2]։

Բրաունը առավել հայտնի է հեռուստատեսությունում աշխատելու շնորհիվ, որտեղ խաղացել է ավելի քան քառասուն դեր։ Խաղացել է առաջատար դեր կանադական «Սոֆի» սիթքոմում (որը նրան բերել է «Ջեմինի» մրցանակի անվանակարգ)[3], որը հեռարձակվել է 2008-2009 թվականներին CBC ալիքով։ 2010 թվականին ամերիկյան հեռուստատեսությունում երկրորդական դեր է ունեցել ABC-ի «Երջանիկ քաղաք» սերիալում։ 2014 թվականին եղել է «Շտամ» սերիալի առաջին եթերաշրջանի հիմնական դերասանական կազմի անդամ[4]։ Բացի այդ, երկրորդական դերեր է խաղացել «Լինել մարդ» և «Խայթվածը» ֆիլմերում։ Բրաունը նաև աննշան դերեր է խաղացել մի քանի կինոֆիլմերում, հայտնվել է հեռուստաֆիլմերում և հյուրի դերեր է կատարել «Թեժ կետ» և «Գաղտնի օպերացիա» սերիալներում

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2002 ս Ֆակուլտետ Undressed Բրիաննա
2003 ֆ Ինչպես բաժանվել տղայից 10 օրվա ընթացքում How to Lose a Guy in 10 Days տիկին Սևիեր
2007 հֆ Երկրի զայրույթը Something Beneath Կհալի Սփենս
2011 ֆ Էքստազներ Irvine Welsh's Ecstasy Մերի
2012 ս Լինել մարդ Being Human Ջուլիա
2014-2017 ս Շտամ The Strain Քելի Գուդվեզեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://movie.douban.com/celebrity/1343252
  2. «Natalie Brown - Biography». BuddyTV. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
  3. «Natalie Brown Awards». Internet Movie Database. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
  4. «Canadian Natalie Brown dares to go dark in 'The Strain'». Toronto Sun. 18 сентября 2014. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալի Բրաուն» հոդվածին։