Նավարատրի
Նավարատրի | |
---|---|
Տեսակ | փառատոն |
Ամսաթիվ | Ashvin Shukla Pratipada?, Ashvin Shukla Dwitiya?, Ashvin Shukla Tritiya?, Ashvin Shukla Chaturthi?, Ashvin Shukla Panchami?, Ashvin Shukla Shashthi?, Ashvin Shukla Ashtami? և Ashvin Shukla Navami? |
Տոնվում է | Հնդկաստան |
Նավարատրի (սանսկրիտ՝ नवरात्रि navarātri IAST, բենգալերեն՝ নবরাত্রি), հինդուական կրոնական տոն։ Սանսկրիտից թարգմանված՝ «նավարատրի» բառը նշանակում է «ինը գիշերներ»[1]։ Տասն օր և ինը գիշեր տևող այս տոնի ընթացքում հինդուիստները պաշտում են հինդուիզմի մեջ Աստծո ինը կանացի ձևերը՝ Շակտի/Դեվի։
Տոնը նշվում է տարին երկու անգամ. գարնանային լուսավոր ամսվա՝ Չայտրայի (ապրիլ - մայիս) կեսին և Աշվինա աշնանային ամիսներին (սեպտեմբեր - հոկտեմբեր)[2]։ Տոնակատարությունը սկսվում է նորալուսնից հետո առաջին օրը:
Նավարատրիի ընթացքում անցկացվում են տաճարային տոներ[2], կատարվում են աղոթքներ[3], կազմակերպվում են հանդիսավոր երթեր և տոնավաճառներ[3]։ Հաճախ փառատոնի առաջին երեք օրերը նվիրված են Լակշմի աստվածուհուն, հաջորդ երեքը՝ Դուրգային, իսկ վերջինը՝ Սարասվատիին[2]։ Փառատոնի ամենակարևոր տարրերից մեկը Դուրգա Պուջան է. երկրպագուները երկրպագում են Դուրգայի տեսքով Դեվիին՝ նրա հովանավորչությունն ստանալու համար[4]։ Նավարատրիի հետ կապված առասպելներից մեկը պատմում է ասուրա Մահիշայի նկատմամբ Դուրգայի հաղթանակի մասին[2]։
Տարբեր շրջաններում կան նաև Նավարատրիի տոնակատարությունների տեղական ավանդույթներ։ Օրինակ՝ Գուջարաթում անցկացվում են կանանց հատուկ պարեր[5], Բենգալիայում՝ Կալի պատկերներով երթեր, Թամիլնադում՝ տիկնիկային բլուրներ. աստվածուհիների և հինդուական պանթեոնի աստվածների ֆիգուրներով հատուկ հարթակներ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Краснодембская, 1996b, էջ 297
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Краснодембская, 1996b, էջ 298
- ↑ 3,0 3,1 Гусева Н. Р. Индия: тысячелетия и современность. — М.: Наука, 1971. — С. 79. — 143 с.
- ↑ Краснодембская, 1996a, էջ 180
- ↑ Индийский этнографический сборник / пор ред. Н. Н. Чебоксарова и Н. Р. Гусевой. — Издательство Академии наук СССР, 1961. — Т. 65. — С. 72. — 202 с.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ռուսերեն լեզվով
- Краснодембская Н. Г. Дурга // Индуизм. Джайнизм. Сикхизм: словарь / под общ. ред. М. Ф. Альбедиль и А. М. Дубянского. — М.: Республика, 1996a. — С. 179—180. — 576 с. — ISBN 5-250-02557-9
- Краснодембская Н. Г. Наваратри/Наваратра // Индуизм. Джайнизм. Сикхизм: словарь / под общ. ред. М. Ф. Альбедиль и А. М. Дубянского. — М.: Республика, 1996b. — С. 297—298. — 576 с. — ISBN 5-250-02557-9
- այլ լեզուներով
- Amazzone, Laura Goddess Durga and Sacred Female Power. — University Press of America, 2012.
- Coburn, Thomas B. Encountering the Goddess: A translation of the Devi-Mahatmya and a Study of Its Interpretation. — State University of New York Press, 1991. — ISBN 0791404463
- Cynthia Bradley Encyclopedia of Hinduism / Denise Cush; Catherine Robinson; Michael York. — Routledge, 2012. — ISBN 978-1-135-18979-2
- Alain Daniélou (1991), The Myths and Gods of India: The Classic Work on Hindu Polytheism from the Princeton Bollingen Series, Inner Traditions / Bear & Co, ISBN 978-0-89281-354-4
{{citation}}
: Invalid|ref=harv
(օգնություն) - Lynn Foulston; Stuart Abbott Hindu Goddesses: Beliefs and Practices. — Sussex Academic Press, 2009. — ISBN 978-1-902210-43-8
- Constance Jones; James D. Ryan Encyclopedia of Hinduism. — Infobase Publishing, 2006. — ISBN 978-0-8160-7564-5
- David Kinsley Hindu Goddesses: Visions of the Divine Feminine in the Hindu Religious Tradition. — University of California Press, 1988. — ISBN 978-0-520-90883-3
- David R. Kinsley The Goddesses' Mirror: Visions of the Divine from East and West. — State University of New York Press, 1989. — ISBN 978-0-88706-835-5
- James G. Lochtefeld The Illustrated Encyclopedia of Hinduism: N-Z. — Rosen Publishing, 2002. — ISBN 0-8239-2287-1
- Malcolm McLean Devoted to the Goddess: The Life and Work of Ramprasad. — State University of New York Press, 1998. — ISBN 978-0-7914-3689-9
- June McDaniel Offering Flowers, Feeding Skulls: Popular Goddess Worship in West Bengal. — Oxford University Press, 2004. — ISBN 978-0-19-534713-5
- Rachel Fell McDermott Mother of My Heart, Daughter of My Dreams: Kali and Uma in the Devotional Poetry of Bengal. — Oxford University Press, 2001. — ISBN 978-0-19-803071-3
- Ludo Rocher The Puranas. — Harrassowitz Verlag, 1986. — ISBN 978-3447025225
- Hillary Rodrigues Ritual Worship of the Great Goddess: The Liturgy of the Durga Puja with Interpretations. — State University of New York Press, 2003. — ISBN 978-0-7914-8844-7
- «Navratri – Hindu festival». Encyclopedia Britannica. 2017 թ․ փետրվարի 21. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նավարատրիի նշանակությունը
- Նավարատրի. «Ինը գիշերներ» փառատոնում ամբողջ աշխարհում հինդուները երկրպագում են Գերագույն կանացի ձևին Արխիվացված 2020-02-28 Wayback Machine
- Ինչու՞ է տոնվում Նավարատրին
- Նավարատրի՝ Աստվածուհու խորհրդանշական տեսլականի տոնումը Article of the Month - October 2007
- Vaishno Devi and Navratri Story
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նավարատրի» հոդվածին։ |
|