Նավադա
Բնակավայր | ||
---|---|---|
Նավադա | ||
Երկիր | Հնդկաստան | |
Համայնք | Nawada district? | |
ԲԾՄ | 80±1 մետր | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | 6324 | |
Փոստային դասիչ | 805110 | |
| ||
Նավադա (անգլ.՝ Nawada, հինդի՝ नवादा), քաղաք Հնդկաստանի Բիհար նահանգում։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Անվանումն առաջացել է սանսկրիտական Nau-abad արմատների միացումով և նշանակում է նոր քաղաք[1]։ Նավադան ջայնիզմի հիմնադիր Մահավիրայի (մ. թ. ա. 540-մ. թ. ա. 468) գլխավոր աշակերտ Ինդրաբուտի Գաուտամայի ծննդավայրն ու աշխատավայրն էր։ Մոտավորապես 40 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Նալանդա համալսարանը, որը համարվում է աշխարհի հնագույն համալսարանը։ Նավադայի կարևոր կրթօջախներից են ճարտարագիտական քոլեջը[2] Nawada Vidhi Mahavidyalaya[3],, Rajendra Memorial Women's (RMW) իգական քոլեջը[4], Kanhai Lal Sahu (KLS) քոլեջը[5]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծովի մակերևույթից բացարձակ բարձրությունը 79 մետր է[6]։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 180.740[7], 2013 թվականի տվյալներով՝ 131 844[8]: Տղամարդկանց և կանանց քանակական հարաբերակցությունը 100:957 է: Գրագիտության մակարդակը՝ 74 տոկոս՝ համահնդկական 63,5 տոկոսի դիմաց։
Քաղաքի բնակչության թվաքանակի փոփոխություններն ըստ տարիների.
1991 | 2001 | 2013 |
---|---|---|
53 174 | 81 891 | 131 844 |
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նավադայի միջով են անցնում ազգային № 31 և նահանգային № 8 ավտոմայրուղիները։ Քաղաքը երկաթգծով կապված է Գայա, Մունգեր, Բհագալափուր, Կալկաթա և այլ բնակավայրերի հետ։ Մերձակա օդանավակայանները գտնվում են Գայայում (54 կմ) և Պատնայում (90 կմ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «about Nawada district». nawada.bih.nic.in. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ https://www.gecnawada.org.in/
- ↑ https://nawadavidhi.org/
- ↑ https://www.universitydunia.com/institute/12739-rajendra-memorial-women-s-college
- ↑ https://www.universitydunia.com/institute/12735-kanhai-lal-sahu-college
- ↑ «Nawada, India Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «View Population» (PDF). District Election Officer, Nagarpalika – Draft publication of ward formation for newly formed Nagar Parishad / Nagar Palika. Վերցված է 2022 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Nawāda» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նավադա» հոդվածին։ |
|