Նավադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Նավադա
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ԲԾՄ80±1 մետր
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ6324
Փոստային դասիչ805110
Նավադա (Հնդկաստան)##
Նավադա (Հնդկաստան)

Նավադա (անգլ.՝ Nawada, հինդի՝ नवादा), քաղաք Հնդկաստանի Բիհար նահանգում։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Անվանումն առաջացել է սանսկրիտական Nau-abad արմատների միացումով և նշանակում է նոր քաղաք[1]։ Նավադան ջայնիզմի հիմնադիր Մահավիրայի (մ. թ. ա. 540-մ. թ. ա. 468) գլխավոր աշակերտ Ինդրաբուտի Գաուտամայի ծննդավայրն ու աշխատավայրն էր։ Մոտավորապես 40 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Նալանդա համալսարանը, որը համարվում է աշխարհի հնագույն համալսարանը։ Նավադայի կարևոր կրթօջախներից են ճարտարագիտական քոլեջը[2] Nawada Vidhi Mahavidyalaya[3],, Rajendra Memorial Women's (RMW) իգական քոլեջը[4], Kanhai Lal Sahu (KLS) քոլեջը[5]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովի մակերևույթից բացարձակ բարձրությունը 79 մետր է[6]։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 180.740[7], 2013 թվականի տվյալներով՝ 131 844[8]: Տղամարդկանց և կանանց քանակական հարաբերակցությունը 100:957 է: Գրագիտության մակարդակը՝ 74 տոկոս՝ համահնդկական 63,5 տոկոսի դիմաց։

Քաղաքի բնակչության թվաքանակի փոփոխություններն ըստ տարիների.

1991 2001 2013
53 174 81 891 131 844

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավադայի միջով են անցնում ազգային № 31 և նահանգային № 8 ավտոմայրուղիները։ Քաղաքը երկաթգծով կապված է Գայա, Մունգեր, Բհագալափուր, Կալկաթա և այլ բնակավայրերի հետ։ Մերձակա օդանավակայանները գտնվում են Գայայում (54 կմ) և Պատնայում (90 կմ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «about Nawada district». nawada.bih.nic.in. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
  2. https://www.gecnawada.org.in/
  3. https://nawadavidhi.org/
  4. https://www.universitydunia.com/institute/12739-rajendra-memorial-women-s-college
  5. https://www.universitydunia.com/institute/12735-kanhai-lal-sahu-college
  6. «Nawada, India Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
  7. «View Population» (PDF). District Election Officer, Nagarpalika – Draft publication of ward formation for newly formed Nagar Parishad / Nagar Palika. Վերցված է 2022 թ․ ապրիլի 28-ին.
  8. «Nawāda» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նավադա» հոդվածին։