Նասիբ Յուսիֆբեյլի
Նասիբ Յուսիֆբեյլի ադրբ.՝ Nəsib bəy Yusifbəyli | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 5, 1881 |
Ծննդավայր | Գանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 31, 1920 (38 տարեկան) |
Մահվան վայր | Քյուրդամիր, Գյոքչայի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Ganja Men's Gymnasium? և Օդեսայի ազգային համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Շեֆիկա Գասպիրալի |
Ծնողներ | հայր՝ Yusif Bey Yusifbeyli? |
Զբաղեցրած պաշտոններ | Համառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ |
Կուսակցություն | Մուսավաթ և Turkic Federalist Party? |
Nasib bey Yusifbeyli Վիքիպահեստում |
Նասիբ Յուսիֆբեյլի (հուլիսի 5, 1881, Գանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 31, 1920, Քյուրդամիր, Գյոքչայի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ), ադրբեջանցի քաղաքական գործիչ ու հրապարակախոս։
Նասիբ Յուսիֆբեյլին ծնվել է Ելիզավետպոլ քաղաքում 1881 թ-ին։
1918 թ-ին զբաղեցրել է Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության կրթության նախարարի պաշտոնը։
1918 մայիսի 28-ից եղել է Ադրբեջանի կրթության ու կրոնական հարցերով նախարարը։
1919-ի մարտից մինչև 1920-ի մարտ զբաղեցրել է հանրապետության վարչապետի պաշտոնը՝ համատեղելով այն ներքին գործերի նախարարի պաշտոնի հետ մինչև 1919-ի դեկտեմբեր։
Յուսիֆբեյլիին մեղադրվում էր 1918 թ-ի Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից մեկը լինելու մեջ։ 1920 թ-ի մայիսի 31-ին նա սպանվել է Բաքվից դուրս եկող ճանապարհին անհայտ անձանց կողմից՝ Նեմեսիս գործողության շրջանակներում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նասիբ Յուսիֆբեյլի կատեգորիայում։ |