Նասեր լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նասեր լիճ
Տեսակջրամբար
Երկիր Եգիպտոս և  Սուդան
ՎարչատարածքԱսուան
Երկարություն500 կմ
Լայնություն35 կմ
ԲԾՄ179 ± 0 մետր[1]
Խորություն25 մետր
Մակերես5250 կմ²
Ծավալ132 կմ³
Ջրահավաքի տարածքՆեղոսի ավազան
Լիճ հոսող գետՆեղոս
Լճից հոսող գետՆեղոս
Քարտեզ
Քարտեզ

Նասեր լիճ (արաբ․՝ بحيرة ناصر‎‎ Boħēret Nāṣer), հսկայական ջրամբար Նեղոսի վրա, որի մեծ մասը գտնվում է հարավային Եգիպտոսում և մի մասն էլ հյուսիսային Սուդանում։ Այն անվանակոչվել է Եգիպտոսի նախագահ Աբդել Նասերի անունով (1956-1970)։ Այն աշխարհի ամենամեծ արհեստական լճերից մեկն է[2]։ Ձևավորվել է Ասուանի ջրամբարի շինարարության արդյունքում, որը կառուցվել է 1960 թվականին, ԽՍՀՄ օգնությամբ[3]։

Շինարարությունից առաջ Սուդանը դեմ էր Նասեր լճի կառուցմանը, քանի որ այն որոշակիորեն հյուսիսային տարածքի հողերն էր զբաղեցնելու, որտեղ ապրում էին նուբիացիները և որոնք պետք է վերաբնակեցվեին[4][5]։ Արդյունքում, Նասեր լճի շրջանում եղած Սուդանի հողերը հիմնականում ծածկվեցին լճի ջրերով[6]։

Նասեր լիճ անվանումը վերաբերում է լճի այն մասին, որը գտնվում է Եգիպտոսի տարածքում և զբաղեցնում է լճի ջրային ծածկույթի 83% -ը։ Իսկ սուդանցիները նախընտրում են իրենց տարածքում գտնվող ջրամբարի փոքր հատվածն անվանել Նուբիա լիճ (մասրի՝ بحيرة النوبة Boħēret Nubeyya)[7]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճի երկարությունը մոտ 479 կմ է իսկ լայնությունը `16 կմ (9,9 մղոն)` իր ամենալայն կետում, որը գտնվում է հյուսիսային արևադարձային գոտում։ Այն ընդգրկում է 5250 կմ² մակերեսով ընդհանուր տարածք (2,030 քառակուսի մղոն) և ունի մոտ 132 կմ³ (32 խորանարդ մղոն) ջուր պահեստավորելու տարողունակություն[8]։

Լիճը ստեղծվել է 1958-1970 թվականներին Նեղոսի ջրերի վրա Ասուանի ամբարտակի կառուցման արդյունքում[3]։

Լիճը կոչվել է 1952 թվականի եգիպտական հեղափոխության առաջնորդներից մեկի և Եգիպտոսի երկրորդ նախագահի՝ Գամալ Աբդել Նասերի անունով, որը նախաձեռնել է Բարձր ամբարտակի նախագիծը։ Նախագահ Անվար Սադաթն էլ 1970 թվականին կատարել է լճի ու ամբարտակի բացումը[9]։

Արդի խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսում գյուղատնտեսության և էլեկտրաէներգիայի համար անհրաժեշտ ջրի քանակը պակասում է[10]։ Մեծ Եթովպական Վերածննդի ամբարտակը, որը ներկայումս կառուցվում է Եթովպիայում, ամենայն հավանականությամբ բացասաբար կանդրադառնա գաղութային տերություններին տրամադրած մենաշնորհի հետևանքով, որոնց տեսադաշտից փաստորեն դուրս են թողել Եթովպիան և գետի հոսանքից վեր գտնվող երկրները։ Չնայած Վերածննդի ամբարտակը օգուտ կբերի Սուդանին և Եթովպիային, միաժամանակ այն լարվածություն է առաջացրել Եգիպտոսի և Սուդանի և Եթովպիայի միջև։

Եգիպտոսը մտահոգված է, որ նոր ամբարտակը կխոչընդոտի Նեղոս գետի բավականաչափ հոսքը դեպի Նասեր լիճ[11]։ Նասեր լճի ջրամատակարարումը արտադրում է էլեկտրաէներգիա, և մտավախություն կա, որ Նասեր լիճ թափվող ջրի նվազումը բացասաբար կանդրադառնա Ասուան ամբարտակի էլեկտրաէներգիա արտադրելու ունակության վրա։ Կան պոմպակայաններ, որոնք վերահսկում են Նասեր լիճ թափվող ջուրը, և ներկայումս այս նախագծի շնորհիվ եգիպտացիները տարեկան ստանում են 10 միլիարդ կվտ / ժամ հիդրոէներգիա[12]։

Սպորտ և տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեղոսյան պերկեսը ձկնորսության սիրված տեսակն է ինչպես ափից, այնպես էլ նավից[13][14]։

Նախքան Նասերի լիճը լցնելը, շատ հին եգիպտական հուշարձաններ ֆիզիկապես տեղափոխվել էին լճի ջրի բարձր մակարդակից բարձր նոր վայրեր։ Այնուամենայնիվ, ոմանք չեն տեղափոխվել, ինչպես օրինակ՝ Բուհենի զանգվածային ամրոցը, որն այժմ գտնվում է ջրի տակ[15]։ Տաճարների տեղափոխումը Եգիպտոսի ամենաճանաչելի հին հուշարձաններից մեկը՝ Աբու Սիմբել, ստացել է առավելագույն հրապարակայնությունը[16][17]։

Նասեր լճում նավով նավարկությունները, որոնք ներառում են այցելություններ Նասերի լճի ափին գտնվող հուշարձաններ և տաճարներ, շատ տարածված են։ Այս շրջագայությունների կարևորագույն մասն է կազմում Աբու Սիմբելի տաճարներ այցելելը[18]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.geonames.org/369348
  2. «Aswan High Dam, River Nile, Sudan, Egypt». Water Technology. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  3. 3,0 3,1 «Life-Giving Nile River (Aswan Dam, Egypt)». National Geographic. 2012 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  4. Scudder, Thayer (2016 թ․ սեպտեմբերի 2). Aswan High Dam Resettlement of Egyptian Nubians. Springer. ISBN 9789811019357. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
  5. Sofer, Amon (1999). Rivers of Fire: The Conflict Over Water in the Middle East. Rowman & Littlefield. էջ 36. ISBN 9780847685110.
  6. «Governorates of Egypt». Statoids Administrative Divisions of Countries ("Statoids"). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  7. Roest, F.C.; Crul, R. C. M. (1995). Current Status of Fisheries and Fish Stocks of the Four Largest African Reservoirs: Kainji, Kariba, Nasser/Nubia and Volta. Food & Agriculture Org. էջ 81. ISBN 9789251036839.
  8. Muala, Eric; Mohamed, Yasir A.; Duan, Zheng; van der Zaag, Pieter (2014 թ․ օգոստոսի 13). «Estimation of Reservoir Discharges from Lake Nasser and Roseires Reservoir in the Nile Basin Using Satellite Altimetry and Imagery Data». Remote Sensing. 6 (8): 7526. Bibcode:2014RemS....6.7522M. doi:10.3390/rs6087522.
  9. Encyclopedia of Architectural and Engineering Feats. ABC-CLIO. 2001. էջ 23. ISBN 9781576071120. «president nasser, high dam project.»
  10. «Egyptian agriculture crisis worsens, mainly due to lack of water». Daily News Egypt. 2016 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  11. «Water Politics - Sharing the Nile». The Economist. 2016 թ․ հունվարի 16. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  12. «Life-Giving Nile». National Geographic. 2012 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  13. «Nile Perch Fishing on Lake Nasser». Trip Advisor. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  14. Vartorella, Bill (2002). «Egyptology fellowship chairman shares giant fish story». The Rotarian. 180 (6): 14. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  15. Gohary, Jocelyn (1998). Guide to the Nubian monuments on Lake Nasser. American University in Cairo Press. ISBN 9789774244629. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  16. «Restored Abu Simbel Keeps Ancient Grandeur». The New York Times. 1967 թ․ հոկտեմբերի 10.
  17. «Rescuing Abu Simbel» (PDF). The New York Times. 1963 թ․ նոյեմբերի 4.
  18. Maroon, Fred J.; Newby, Percy Howard (1979). The Egypt story: Its art, its monuments, its people, its history. Chanticleer Press Edition. էջ 42.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նասեր լիճ» հոդվածին։