Ասուան (մուհաֆազա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ասուան (այլ կիրառումներ)
Ասուան
արաբ․՝ محافظة أسوان‎‎‎
Դրոշ Զինանշան


ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
Կարգավիճակմուհաֆազա
Մտնում էԵգիպտոս
ՎարչկենտրոնԱսուան[1]
ԲԾՄ179 մետր
Հիմնական լեզուարաբերեն
Բնակչություն (2006)
1 184 432[2] (17-րդ տեղ)
Խտություն62 726 ( 22-րդ տեղ)
Տարածք62 726  (4-րդ տեղ)
Սահմանակցում էՔենա, Կարմիր ծով, Նոր Հովտի նահանգ և Լուքսոր
ISO 3166-2 կոդEG-ASN
aswan.gov.eg/Pages/Default.aspx

Ասուանի մարզ (արաբ․՝ محافظة أسوان‎‎‎), Եգիպտոսի Արաբական Հանրապետության 29 մուհաֆազաներից մեկը[3]։ Ասուանյի մաուֆազայի վարչական կենտրոնը համարվում է համանուն քաղաքը, որը հանդիսանում է նաև վարչական միավորի ամենախոշոր բնակավայրը։ Մուհաֆազան դեպի ծով ելք չունի։ Հարավում սահմանակցում է Սուդանին։

Մաուֆազան զբաղեցնում է 62 726 կմ² տարածք և համարվում է 4-րդ ամենամեծ վարչական միավորը երկրի ներսում։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաուֆազան իր հերթին բաժանված է 8 շրջանների, որոնցից մի քանիսը ունեն քաղաքային կարգավիճակ.

  • Իֆդու (արաբ․՝ إدفو‎‎‎)
  • Կոմ Օմբո (արաբ․՝ كوم أمبو‎‎)
  • Դարաու (արաբ․՝ درعا‎‎)
  • Ասուան (արաբ․՝ شركة غوموروك‎‎)
  • Ասուան (արաբ․՝ أسوان‎‎‎)
  • Նուբիական շրջան (արաբ․՝ المنطقة النوبية‎‎)

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի տվյալներով մաուֆազայի ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 1 միլիոն մարդ։ Այդ ցուցանիշով այն գրավում է 17-րդ տեղը Եգիպտոսի Արաբական Հանրապետության մարզերի շարքերում։ Բնակչության միջին խտությունը կազմում է 18,88 մարդ/կմ²։

Հիմնական բնակիչներն արաբներն են, որոնք մեծ մասամբ դավանում են իսլամ։ Մյուս խոշոր ազգային փոքրամասնություններից են բեդվիններն[Ն 1] ու նուբիացիները։

Ասուանի մուհաֆազայի պաշտոնական լեզուն համարվում է արաբերենը, որը աֆրասիական ընտանիքի սեմական լեզվախմբին պատկանող լեզու է։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բեդվին են կոչում արաբական այն ցեղերին, անկախ ազգությունից և կրոնական պատկանելիությունից անմիջականորեն առնչվում են անասնաբուծությունն ու անասնապահությունը երկրագործության հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչատարածքային բաժանում Մարզեր և շրջաններ
  2. Եգիպտոսի Արաբական Հանրապետության մասին Որոշում Եգիպտոսի վարչատարածքային բաժանման վերաբերյալ և տվյալներ բնակչության թվերի մասին
  3. Եգիպտոսի մուհաֆազաներ և բնակչության թիվ Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչատարածքային բաժանում և վիճակագրական տվյալներ