Նաջափ-բեկ Վեզիրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաջափ-բեկ Վեզիրով
ադրբ.՝ Nəcəf bəy Vəzirov
Ծնվել էփետրվարի 17, 1854(1854-02-17)
ԾննդավայրՇուշի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էհուլիսի 9, 1926(1926-07-09)[1] (72 տարեկան)
Վախճանի վայրԲաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԲաքու
Մասնագիտությունլրագրող և գրող
Լեզուադրբեջաներեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունShusha Uezd School? և Մոսկվայի Պետրովսկի գյուղատնտեսական ակադեմիա
Ժանրերդրամա, ողբերգություն և կատակերգություն
Ուշագրավ աշխատանքներFrom the rain under shower?
ԱմուսինQ16376127?
ԶավակներShamil bey Vezirov?, Sara xanım Vazirova? և Q12846089?
 Najaf bey Vazirov Վիքիպահեստում

Նաջափ-բեկ Ֆաթալի-բեկ օղլի Վեզիրով (ադրբ.՝ Nəcəf bəy Fətəli bəy oğlu Vəzirov; փետրվարի 17, 1854, Շուշի - հուլիսի 9, 1926, Բաքու), ադրբեջանցի դրամատուրգ, թատերական գործիչ։ Ադրբեջանական թատրոնի հիմնադիրներից։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջինը Բաքվում Դ․ Մելիքովի (Զարդաբի) հետ բեմադրել է Մ․ Ֆ․ Ախունդովի կատակերգությունները (1873)։ Դրամատիկական գործերում ռեալիստորեն պատկերել է ադրբեջանցի գյուղացիների, կալվածատերերի, բուրժուական գործամոլների կյանքն ու բարքերը։ «Միսը քեզ, ոսկորն ինձ» (1873) և «Տնային դաստիարակության պատկեր» (1875) կատակերգություններում քննադատել է հին դպրոցի ուսուցման սկզբունքները, նահապետական դաստիարակությունը։ «Ջրից ելնել՝ ջրհեղեղն ընկնել» (1895) կոմեդիայում ներկայացրել է ինքնահաճ վաճառականի։ «Ֆահրեդդինի վիշտը» (1896) ադրբեջանական առաջին ողբերգությունում ստեղծել է ֆեոդոլական կարգերի դեմ բողոքող երիտասարդ ազնվական-լիբերալի կերպարը։ «Նոր դարի սկիզբը» (1924) պիեսով ողջունել է Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը։

Վեզիրովի պիեսները մտել են ադրբեջանական թատրոնների խաղացանկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Везиров Наджаф-бек Фатали-бек оглы // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաջափ-բեկ Վեզիրով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 358

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]