Նապոլեոնի ընտանիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նապոլեոնի ընտանիքի անդամների պատկերով ափսե
Նապոլեոն Բանապարտի թագադրությունը
Ժերոմ Բոնապարտի և Եկատերինա Վիտենբերգցու պսակադրությունը
Էժեն Բոգարնեի ամուսնությունը
Նապոլեոնի և Մարիա-Լուիզայի ամուսնությունը
Մարիա-Լուիզան Նապոլեոնի որդու՝ Նապոլեոն II-ի հետ

Նապոլեոնի ընտանիք, Նապոլեոն Բոնապարտ կայսեր մոտիկ հարազատները, որոնցից շատերին նա նշանակեց իր կողմից նվաճված պետությունների ղեկավարներ։ Իր գիտակցական կյանքի մեծ մասի ընթացքում Նապոլեոնը ամուսնացած էր Ժոզեֆին դը Բոհարնեի հետ, որը նրան սեփական երեխաներ չպարգևեց։ Նրա ընտանիքը կազմված էր իր եղբայրներից և քույրերից, ինչպես նաև հարազատներից ու Ժոզեֆինայի երեխաներից։ Երկրորդ ամուսնությունը Մարիա Լուիզա Ավստրիացու հետ կայացավ միայն 1810 թվականին, իսկ միակ օրինական որդին ծնվեց 1811 թվականին՝ Նապոլեոնի տապալումից կարճ ժամանակ առաջ։

Բոնապարտների ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1. Կարլո Բոնապարտ + Լետիցիա Ռամոլինո- Նապոլեոնի ծնողները։ Ունեին հետևյալ երեխաները՝ Նապոլեոնի քույրերն ու եղբայրները.

1. Ժոզեֆ Բոնապարտ (1768-1844)՝ Իսպանիայի թագավոր։ 1794 թվականից ամուսնացած է Ժյուլի Կլարայի հետ։ (Ժյուլին ուներ փոքր քույր՝ Դեզիրան (1777-1860), ով 1798 թվականին ամուսնացավ Ժան Բերնարդոյի հետ և դարձավ Շվեդիայի թագուհի )։ ժյուլին ուներ 2 երեխա.

  • Զենիդա Բոնապարտ (8 հուլիսի 1801- 8 օգոստոսի 1854 )
  • Շարլոտա Բոնապարտ (31 հոկտեմբեր 1802 - 3 մարտ 1839)

2. Լյուսեն Բոնապարտ (1775-1840)- Կանինոյի և Մուզիգանոյի իշխան։ Առաջին ամուսնությունը - Քրիստինա Բոյեր, երկրորդ ամուսնություն- Ալեքսանդրա դե Բլեշամ։ Ուներ 14 երեխան, դարնց թվում .

  • Շարլ Լյուսեն (1803-1857) - Կանինոյի իշխան, ականավոր գիտնական, 1822 թվականին ամուսնացավ Ժոզեֆ Բոնապարտի աղջկա՝ Զենաիդայի հետ
  • Պոլ Բոնապարտ (1808-1827)
  • Լուի Լյուսեն(1813-1891)
  • Պիեռ Նապոլեոն

3 Էլիզա Բոնապարտ (1777-1820) -Տոսկանայի մեծ դքսուհի։ Ամուսինը՝ Ֆելիքս Պասկալ Բաչչիոկի

4. Լուի Բոնապարտ (1778-1846) - Հոլանդիայի թագավոր։ Կինը՝ Կորտենզիա Բոգարնա(Նապոլեոնի խորթ աղջիկը)

  • Նապոլեոն Լուի Բոնապարտ (1804-1831) - Հոլանդիայի թագավոր Լյուդովիկ II, նաև կրում էր Կլեվե- Բերգի դքսի տիտղոս։ Կինը՝ Ժոզեֆի դուստր Շարլոտա
  • Նապոլեոն III Բոնապարտ (1808-1873)

5.Պոլինա Բոնապարտ (1780-1825)- Գվաստալայի դքսուհին։ Ամուսինը՝արքայազն Կամիլիո Բորգեզե

6. Կարոլինա Բոնապարտ (1782-1839)- Կլևյան դքսուհի։ Ամուսինը՝ Յոախիմ Մյուրատ։ Ունեին 4 երեխա

7.Ժերոմ Բոնապարտ (1784-1860) - Վեստֆալի թագավոր։ Երկրորդ կինը՝ Եկատերինա Վիտենբերգցին

  • Ժերոմ Նապոլեոն Շարլ (1814—1847)
  • Մաթիլդա (1820—1904): Ամուսինը՝ Անատոլ Դեմիդով
  • Նապոլեոն Ժոզեֆ (1822—1891): Կինը՝ Կլոտիլդ Սավոյացի
  • Վիկտոր (1862—1926), հետագայում Բոնապարտների տան ղեկավար
  • Լուի Նապոլեոն Ժոզեֆ Ժերոմ Բոնապարտ (16/07 1864 — 4/10 1932)(ռուս գեներալ)
  • Լետիցիա (1866—1926), ամուսնացած էր հորեղբոր՝ Իսպանիայի թագավոր Ամադեոս I-ի հետ

2. Կարդինալ Ժոզեֆ Ֆեշ - Նապոլեոնի մոր՝ Լետիցիայի խորթ եղբայրը

Բոհարնե ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլեոնի առաջին կինը, չպարգևելով նրան երեխաներ, կարողացավ իր առաջին ամուսնությունից ծնված երեխաների համար ապահովել հիանալի կարգավիճակ։ 1. Ժոզեֆինա Բոհարնե + Ալեքսանդր դե Բոհարնե։ Նրանց երեխաները.

  • Կորտենզիա Բոհարնե։ Ամուսինը՝ Լուի Բոնապարտ (Նապոլեոնի եղբայրը)
  • Եվգենիյ դե Բոհարնե (1781—1824), Լիխտենբերգյան դուքս։ Կինը՝ Ավգուստինա Ամալյա (Բավարիային և Ավգուստիայի թագավոր Մաքսիմիլիան I-ի աղջիկը)։ Ամուսիններն ունեին 7 երեխա.
  • Ժոզեֆինա Մաքսիմիլիանան Եվգենիա Նապոլեոն (1807—1876): 1823 թվականից ամուսնացած է Շվեդիայի և Նորվեգիայի թագավոր՝ Օսկար I Բերնադտի հետ
  • Եվգենիա Կորտենզիա Ավգուստա (1808—1847)
  • Ավգուստ Շարլ Էժեն Նապոլեոն (1810—1835), Լիխտենբերգի և Սանտա-Կրուզի դուքս, 1834 թվականից Պորտուգալիայի թագուհի Մարիա II
  • Ամելիա Ավգուստա Եվգենիա Նապոլեոնե (1812—1873): Ամուսինը Բարզիլիայի տիրակալ Պեդրո I
  • Թեոդելինսա Լուիզա Եվգենիա Ավգուստա Նապոլեոնե (1814—1857)
  • Կարոլինա Խլոտիլդա (1816)
  • ՄԱքսիմիլիան Լիխտենբերգսկի (1817—1852)- Լիխտենբերգյան դուքս, Ռումանովների իշխան։ Կինը՝ 1839 թվականից Ռուսական մեծ իշխանուհի Մարիա Նիկոլաևնան՝ կայսր Նիկոլայ I Պավլովիչը դուստրը, Ալեքսանդր դե Բոհարնեի զարմուհին
  • Ստեֆանիա դե Բոհարնե (1789—1860)- ժոզեֆինայի զարմուհին, մեծ դքսուհի
  • Բոհարնե Էմիլիա Լուիզա։ Ամուսինը՝ Լավալետտ Անտուան Մարի Շաման

Նապոլեոնի կանայք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին կինը (9 մարտի 1796 թվականից, Փարիզ) Ժոզեֆին դը Բոհարնե (1763—1814)-ֆրանսիացիների կայսրուհի։ Ընդհանուր երեխաներ չունեին։ 16 դեկտեմբերի 1809 թվականից բաժանվել են։
  • Երկրորդ կինը. (1 ապրիլի 1810 թվականից, Սեն-Կլու ) Մարիա-Լուիզա Ավստրիացի (1791—1847), ավստրիական արքայադուստր, ֆրանսիացիների կայսրուհի։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կնոջից բաժանվեց անպտղության պատճառով։ Ուներ միայն մեկ օրիանածին որդի (երկրորդ կնոջից).

  • Նապոլեոն II Բոնապարտ (1811—1832)

Որդեգրած երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

(Ժոզեֆինա դե Բոհարնեի առաջին ամուսնությունից ծնված երեխաներ)

  • Եվգենիյ դե Բոհարնե (1781—1824), Լիխտենբերգյան դուքս
  • Կորտենզիա դե Բոհարնե (1783—1837)- Սեն- Լեյի դքսուհի, Հոլանդիայի թագուհի (Ժոզեֆինա դե Բոգարնեի առաջին ամուսնու զարմուհին)
  • Ստեֆանիա դե Բոհարնե (1789—1860)- Բադենի մեծ իշխանուհի

Արտաամուսնական կապերից ծնված երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր պատմաբանների հաշվարկներով Նապոլեոնը ուներ 20-50 սիրուհի[1][2], որոնցից նա ուներ հետևյալ ժառանգները.

  • Էլեոնորա Դանյուել դե Լա Պլենե (մահացել է 1868 թվականին)
  • Շարլ Լեոն (1806-1881)
  • Մարիա Լոնչինսկայա -Ուելսի կոմսուհի (1786—1817)
  • Ալեքսանդր Վալևսկի (1810-1868)
  • Ալբինա դե Մոնտոլոմ (1779-1848)
  • Ժոզոֆինա Նապոլեոն դե Մոնտոլոմ (1818-1819)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Десмонд Сьюард. Семья Наполеона. М., 1996

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Frémy D., Frémy M. Quid. — Robert Laffont, 2007. — P. 1059.
  2. Roberts A. Napoleon: A Life. — Penguin, 2014. — P. 814. — ISBN 978-0-698-17628-7