Նապոլեոնի ընտանիք
Նապոլեոնի ընտանիք, Նապոլեոն Բոնապարտ կայսեր մոտիկ հարազատները, որոնցից շատերին նա նշանակեց իր կողմից նվաճված պետությունների ղեկավարներ: Իր գիտակցական կյանքի մեծ մասի ընթացքում Նապոլեոնը ամուսնացած էր Ժոզեֆին դը Բոհարնեի հետ, որը նրան սեփական երեխաներ չպարգևեց: Նրա ընտանիքը կազմված էր իր եղբայրներից և քույրերից, ինչպես նաև հարազատներից ու Ժոզեֆինայի երեխաներից: Երկրորդ ամուսնությունը Մարիա Լուիզա Ավստրիացու հետ կայացավ միայն 1810 թվականին, իսկ միակ օրինական որդին ծնվեց 1811 թվականին՝ Նապոլեոնի տապալումից կարճ ժամանակ առաջ:
Բոնապարտների ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
1. Կարլո Բոնապարտ + Լետիցիա Ռամոլինո- Նապոլեոնի ծնողները: Ունեին հետևյալ երեխաները՝ Նապոլեոնի քույրերն ու եղբայրները.
1. Ժոզեֆ Բոնապարտ (1768-1844)՝ Իսպանիայի թագավոր: 1794 թվականից ամուսնացած է Ժյուլի Կլարայի հետ: (Ժյուլին ուներ փոքր քույր՝ Դեզիրան (1777-1860), ով 1798 թվականին ամուսնացավ Ժան Բերնարդոյի հետ և դարձավ Շվեդիայի թագուհի ): ժյուլին ուներ 2 երեխա.
- Զենիդա Բոնապարտ (8 հուլիսի 1801- 8 օգոստոսի 1854 )
- Շարլոտա Բոնապարտ (31 հոկտեմբեր 1802 - 3 մարտ 1839)
2. Լյուսեն Բոնապարտ (1775-1840)- Կանինոյի և Մուզիգանոյի իշխան: Առաջին ամուսնությունը - Քրիստինա Բոյեր, երկրորդ ամուսնություն- Ալեքսանդրա դե Բլեշամ: Ուներ 14 երեխան, դարնց թվում .
- Շարլ Լյուսեն (1803-1857) - Կանինոյի իշխան, ականավոր գիտնական, 1822 թվականին ամուսնացավ Ժոզեֆ Բոնապարտի աղջկա՝ Զենաիդայի հետ
- Պոլ Բոնապարտ (1808-1827)
- Լուի Լյուսեն(1813-1891)
- Պիեռ Նապոլեոն
3 Էլիզա Բոնապարտ (1777-1820) -Տոսկանայի մեծ դքսուհի: Ամուսինը՝ Ֆելիքս Պասկալ Բաչչիոկի
4. Լուի Բոնապարտ (1778-1846) - Հոլանդիայի թագավոր: Կինը՝ Կորտենզիա Բոգարնա(Նապոլեոնի խորթ աղջիկը)
- Նապոլեոն Լուի Բոնապարտ (1804-1831) - Հոլանդիայի թագավոր Լյուդովիկ II, նաև կրում էր Կլեվե- Բերգի դքսի տիտղոս: Կինը՝ Ժոզեֆի դուստր Շարլոտա
- Նապոլեոն III Բոնապարտ (1808-1873)
5.Պոլինա Բոնապարտ (1780-1825)- Գվաստալայի դքսուհին: Ամուսինը՝արքայազն Կամիլիո Բորգեզե
6. Կարոլինա Բոնապարտ (1782-1839)- Կլևյան դքսուհի: Ամուսինը՝ Յոախիմ Մյուրատ: Ունեին 4 երեխա
7.Ժերոմ Բոնապարտ (1784-1860) - Վեստֆալի թագավոր: Երկրորդ կինը՝ Եկատերինա Վիտենբերգցին
- Ժերոմ Նապոլեոն Շարլ (1814—1847)
- Մաթիլդա (1820—1904): Ամուսինը՝ Անատոլ Դեմիդով
- Նապոլեոն Ժոզեֆ (1822—1891): Կինը՝ Կլոտիլդ Սավոյացի
- Վիկտոր (1862—1926), հետագայում Բոնապարտների տան ղեկավար
- Լուի Նապոլեոն Ժոզեֆ Ժերոմ Բոնապարտ (16/07 1864 — 4/10 1932)(ռուս գեներալ)
- Լետիցիա (1866—1926), ամուսնացած էր հորեղբոր՝ Իսպանիայի թագավոր Ամադեոս I-ի հետ
2. Կարդինալ Ժոզեֆ Ֆեշ - Նապոլեոնի մոր՝ Լետիցիայի խորթ եղբայրը
Բոհարնե ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նապոլեոնի առաջին կինը, չպարգևելով նրան երեխաներ, կարողացավ իր առաջին ամուսնությունից ծնված երեխաների համար ապահովել հիանալի կարգավիճակ: 1. Ժոզեֆինա Բոհարնե + Ալեքսանդր դե Բոհարնե: Նրանց երեխաները.
- Կորտենզիա Բոհարնե: Ամուսինը՝ Լուի Բոնապարտ (Նապոլեոնի եղբայրը)
- Եվգենիյ դե Բոհարնե (1781—1824), Լիխտենբերգյան դուքս: Կինը՝ Ավգուստինա Ամալյա (Բավարիային և Ավգուստիայի թագավոր Մաքսիմիլիան I-ի աղջիկը): Ամուսիններն ունեին 7 երեխա.
- Ժոզեֆինա Մաքսիմիլիանան Եվգենիա Նապոլեոն (1807—1876): 1823 թվականից ամուսնացած է Շվեդիայի և Նորվեգիայի թագավոր՝ Օսկար I Բերնադտի հետ
- Եվգենիա Կորտենզիա Ավգուստա (1808—1847)
- Ավգուստ Շարլ Էժեն Նապոլեոն (1810—1835), Լիխտենբերգի և Սանտա-Կրուզի դուքս, 1834 թվականից Պորտուգալիայի թագուհի Մարիա II
- Ամելիա Ավգուստա Եվգենիա Նապոլեոնե (1812—1873): Ամուսինը Բարզիլիայի տիրակալ Պեդրո I
- Թեոդելինսա Լուիզա Եվգենիա Ավգուստա Նապոլեոնե (1814—1857)
- Կարոլինա Խլոտիլդա (1816)
- ՄԱքսիմիլիան Լիխտենբերգսկի (1817—1852)- Լիխտենբերգյան դուքս, Ռումանովների իշխան: Կինը՝ 1839 թվականից Ռուսական մեծ իշխանուհի Մարիա Նիկոլաևնան՝ կայսր Նիկոլայ I Պավլովիչը դուստրը, Ալեքսանդր դե Բոհարնեի զարմուհին
- Ստեֆանիա դե Բոհարնե (1789—1860)- ժոզեֆինայի զարմուհին, մեծ դքսուհի
- Բոհարնե Էմիլիա Լուիզա: Ամուսինը՝ Լավալետտ Անտուան Մարի Շաման
Նապոլեոնի կանայք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առաջին կինը (9 մարտի 1796 թվականից, Փարիզ) Ժոզեֆին դը Բոհարնե (1763—1814)-ֆրանսիացիների կայսրուհի: Ընդհանուր երեխաներ չունեին: 16 դեկտեմբերի 1809 թվականից բաժանվել են:
- Երկրորդ կինը. (1 ապրիլի 1810 թվականից, Սեն-Կլու ) Մարիա-Լուիզա Ավստրիացի (1791—1847), ավստրիական արքայադուստր, ֆրանսիացիների կայսրուհի:
Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին կնոջից բաժանվեց անպտղության պատճառով: Ուներ միայն մեկ օրիանածին որդի (երկրորդ կնոջից).
- Նապոլեոն II Բոնապարտ (1811—1832)
Որդեգրած երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
(Ժոզեֆինա դե Բոհարնեի առաջին ամուսնությունից ծնված երեխաներ)
- Եվգենիյ դե Բոհարնե (1781—1824), Լիխտենբերգյան դուքս
- Կորտենզիա դե Բոհարնե (1783—1837)- Սեն- Լեյի դքսուհի, Հոլանդիայի թագուհի (Ժոզեֆինա դե Բոգարնեի առաջին ամուսնու զարմուհին)
- Ստեֆանիա դե Բոհարնե (1789—1860)- Բադենի մեծ իշխանուհի
Արտաամուսնական կապերից ծնված երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարբեր պատմաբանների հաշվարկներով Նապոլեոնը ուներ 20-50 սիրուհի[1][2], որոնցից նա ուներ հետևյալ ժառանգները.
- Էլեոնորա Դանյուել դե Լա Պլենե (մահացել է 1868 թվականին)
- Շարլ Լեոն (1806-1881)
- Մարիա Լոնչինսկայա -Ուելսի կոմսուհի (1786—1817)
- Ալեքսանդր Վալևսկի (1810-1868)
- Ալբինա դե Մոնտոլոմ (1779-1848)
- Ժոզոֆինա Նապոլեոն դե Մոնտոլոմ (1818-1819)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Десмонд Сьюард. Семья Наполеона. М., 1996
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Frémy D., Frémy M. Quid. — Robert Laffont, 2007. — P. 1059.
- ↑ Roberts A. Napoleon: A Life. — Penguin, 2014. — P. 814. — ISBN 978-0-698-17628-7