Jump to content

Նապատա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նապատա
Տեսակքաղաք, հնագիտական հուշարձան և անտիկ քաղաք
Երկիր Սուդան
ՎարչատարածքNorthern State?
Մասն էGebel Barkal and the Sites of the Napatan Region?
Քարտեզ
Քարտեզ

Նապատա (եգիպ.՝ npt), քաղաք Կապույտ Նեղոսի արևմտյան ափին, գտնվում է Սուդանի մայրաքաղաք Խարթումից դեպի հյուսիս 400 կիլոմետր հեռավորության վրա։ Քաղաքը հիմնադրել են Նուբիացիները մ․թ․ա․ 1450 թվականին։ Հիմնադրումից 600 տարի անց քաղաքը դարձել է Քուշի թագավորության մայրաքաղաքը։ Թագավորության մայրաքաղաքի փոփոխումից հետո Նապատան դարձել է կրոնական կենտրոն։ Մ․թ․ա․ 24 թվականին քաղաքը ավերել են հռոմեացիները[1][2]։

Ամոնի նոր քաղաքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս քաղաքի ավերակներն առաջին անգամ նկարագրվել են եվրոպացի հետախույզների կողմից 1820 թվականին։ Հետագա ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվեցին 13 տաճարների և 3 պալատների ավերակներ։ Ամենամեծ տաճարն է Ամոնի տաճարը, որը մինչ այժմ համարվում է սրբատեղի տեղի բնակչության շրջանում։

Ներկայումս Նապատայի շենքերից մի քանիսը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայրերի ցանկում՝ աֆրիկյան համաշխարհային ժառանգության օբյեկտներից մեկն է։ Այս հնագույն քաղաքի ավերակները գտնվում են հին եգիպտացիների համար սուրբ համարվող Ջեբել Բարկալ ժայռի ստորոտում՝ այն վայրում, որտեղ ապրում էր ինքը Ամոն աստվածը, որտեղ էլ աստծու պատվին կառուցվել էր մեծ տաճարը։ .

Ամոնի պաշտամունքը Նապատայում ձևավորվել էր 18-րդ դինաստիայի օրոք։ Այդ ժամանակ նա փոխարինեց բազմաթիվ տեղական աստվածությունների։ Ամոնը Նապատայում հաճախ պատկերվում էր գահի վրա նստած՝ մարդու մարմնով և խոյի գլխով։

Տաճարներն ու գերեզմանոցները գտնվում էին քաղաքի ծայրամասում՝ Ջեբել Բարկալ ժայռի ետևում, անապատի և գյուղատնտեսական հողերի միջև, մինչդեռ բուն քաղաքը ձգվում էր գետի ափին։

Կրոնը կարևոր դեր է խաղացել Նապատայի կյանքում։ Սակայն քաղաքը ոչ միայն ուխտագնացության կարևոր վայր էր, այլև գտնվում էր մի քանի առևտրային ուղիների խաչմերուկում։ Կարևոր առևտրային զարկերակը Նեղոսն էր, որի երկայնքով Կենտրոնական Աֆրիկայի քարավանները կարող էին Եգիպտոսով ճանապարհորդել դեպի Միջերկրական ծով և հասնել այլ պետություններ։

Պեղումներ Նապատայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենալայնածավալ պեղումները կատարվել են 1916-1920 թվականներին Ջորջ Ռայսների կողմից։ Սակայն հավաքագրված տեղեկատվության միայն մի փոքր մասն է հրապարակվել և հասանելի դարձել լայն լսարանի համար։ Այժմ քաղաքում պեղումներ են իրականացվում իտալացի հետազոտողների կողմից։

2003 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Համաշխարհային ժառանգության կարգավիճակ շնորհեց Նապատայի որոշ հնագույն ճարտարապետական կառույցների ավերակներին։

Անդրադարձ մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապատան հիշատակվում է Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերայի լիբրետոյում։

Ալեքսանդր Ռուդազովի «Շումերական գիշերներ» ժողովածուի «Սպիտակ գավաթ» պատմվածքում գլխավոր հերոսը այցելում է Նապատայի թագավորին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Rudolf Fischer: Die schwarzen Pharaonen, Bergisch Gladbach 1986, S. 153-58 ISBN 3-88199-303-7

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

(eng) (french)

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նապատա» հոդվածին։